18:19 27.03.2019
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ «Զինծառայողների ապահովագրման հիմնադրամ»-ում ինչ է տեղի ունենում, ինչ վճարումներ են, ինչ մարտավարություն է, ինչ սպասել այդ հիմնադրամի գործունեության հետ կապված:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռ նախորդ տարվա օգոստոսին այդ համակարգի գործունեության մեջ տեղի ունեցավ որոշակի փոփոխություն. երբ հիմնադրվել էր համակարգը, 2016թ. դրանով նախատեսվում էր, որ այդ հիմնադրամից շահառու կհամարվեն 2017թ. հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո մարտական հերթապահության ընթացքում զոհված զինվորականների ընտանիքների անդամները, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք:
«Թավշյա հեղափոխությունից հետո մենք ձեռնամուխ եղանք, որ այն տարածվի 2014, 2015, 2016թթ. տեղի ունեցած դեպքերի վրա, խոստացանք, որ այս պրոցեսը կդարձնենք շարունակական, մի քանի օր առաջ տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստը, որոշում է կայացվել, որ այդ համակարգը պետք է հետ գնա մինչև 2008թ. հունվարի 1-ը ներառյալ, դրանից հետո տեղի ունեցած դեպքերի վրա տարածվի: Դա նշանակում է, որ 2008թ. հունվարի 1-ին և դրանից հետո մարտական պայմաններում զոհված մեր զինծառայողների ընտանիքի անդամները կստանան ամենամսյա աջակցություն, որը բավական շոշափելի աջակցություն է և շատ կոնկրետ սոցիալական խնդիրներ կլուծի զինծառայողների ընտանիքների անդամների համար»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նա նաև հույս հայտնեց, որ մեր քաղաքացիներն այդ վճարումները ակտիվ կանեն՝ տեսնելով, որ իրենց հաջողվեց շատ արագ տեմպերով ընդլայնել շահառուների շրջանակը:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...