Ի՞նչ իրավունք ունի Հայաստանում մարզպետ լինել մարդ, որը կոկորդիլոսը թռչնից չի տարբերում. Գևորգ Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
--4.91 oC

Ի՞նչ իրավունք ունի Հայաստանում մարզպետ լինել մարդ, որը կոկորդիլոսը թռչնից չի տարբերում. Գևորգ Պետրոսյան

17:26 27.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց՝ առաջին լեգիտիմ ակնկալիքը, որ ուներ ՀՀ քաղաքացին, այն էր, որ հեղափոխությունից հետո հաստատվելու է արդարության ու հավասարության մթնոլորտ:

«Ես ողջունում եմ Ձեր մտադրությունը՝ ազատվել օրինականության դեմ քայլեր կատարող պաշտոնյաներից, բայց եթե զարմանում ենք այդպիսի ռեկտորների վրա, ուրեմն հանուն արդարության և հավասարության պետք է զարմանանք, թե նոր Հայաստանում ինչ գործ ունի պատգամավոր, որ ամբիոնից իր գրած տեքստը չի կարողանում կարդալ, մարզպետ լինել մի մարդ, որ կոկորդիլոսը թռչնից չի տարբերում, Պետական վերահսկողական ծառայությունը ղեկավարել մի մարդ, որը խախտում է էթիկայի վարքագծի կանոնները, և երբ հարցնում են՝ չե՞ս վախենում, որ կձերբակալվես, ասում է՝ ես ձերբակալվողի նմա՞ն եմ: «Ձերբակալվողի նման»-ը ո՞րն է, բոլորս էլ կարող ենք, եթե հանցագործության մեջ մեղադրվում ենք, ձերբակալվենք»,- ասաց նա:

Պետրոսյանը վարչապետին խնդրեց ուշադրություն դարձնել Հայաստանում հավասարության մթնոլորտը անխախտ պահելու հարցին:

«Ես լիարժեք կիսում եմ ասվածը, սակայն եթե Դուք վստահ եք, որ Ձեր խմբակցության բոլոր պատգամավորները կարող են Ձեր ուզած չափանիշներին համապատասխան կարդալ տեքստերը, ես հանձնվում եմ Ձեր առաջ»,- արձագանքեց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անգլիայի գավաթի չորրորդ տուրում «Չելսին» պարտվեց «Բրայթոնին»

02:35 09.02.2025

Անգլիայի գավաթի չորրորդ տուրում «Չելսին» պարտվեց «Բրայթոնին»

Անգլիայի գավաթի չորրորդ տուրում «Բրայթոնը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Չելսիին»: Խաղի արդյունքներով «Չելսին» դուրս է մնացել մրցապայքարից: Այս մասին հայտնել է TASS-ը: Հանդիպման բոլոր գոլերը խփել են «Բրայթոնի» խաղացողները: Նախ խաղի 5-րդ րոպեին «Բրայթոնի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենը դարձել է ինքնագոլի հեղինակ, ապա 12-րդ և 57-րդ րոպեներին տանտերերի կազմում աչքի են ընկել Ժորժինյո Ռուտերը […] ...

ԱՄՆ կոնգրեսականները պետքարտուղար Ռուբիոյին հորդորել են շարունակել զարգացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը

02:22 09.02.2025

ԱՄՆ կոնգրեսականները պետքարտուղար Ռուբիոյին հորդորել են շարունակել զարգացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի երկկուսակցական համանախագահները նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին: Դրանում կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեվիդ Վալադաոն հորդորել են Վաշինգտոնին շարունակել զարգացնել ԱՄՆ – Հայաստանի հարաբերությունները: Փրենկ Փալոնը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ իրենք (խմբ. կոնգրեսականները) պատրաստ են աշխատել և պետքարտուղար Ռուբիոյի, և պետդեպարտամենտի հետ՝ զարգացնելու […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նավաֆ Սալամին՝ Լիբանանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ

01:23 09.02.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նավաֆ Սալամին՝ Լիբանանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Լիբանանի նորանշանակ վարչապետ Նավաֆ Սալամին։ «Սրտանց շնորհավորում եմ Նավաֆ Սալամին՝ բարեկամ Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և նոր կառավարության ձևավորման առթիվ։ Ցանկանում եմ հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրագործման հարցում։ Հայաստանը պատրաստ է խորացնել բազմակողմ համագործակցությունը Լիբանանի հետ»,- գրել է վարչապետը: Heartfelt congratulations to @nawafasalam on the appointment […] ...

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Al-Beruniy շախմատի մրցաշարի առաջատարներն են

01:14 09.02.2025

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Al-Beruniy շախմատի մրցաշարի առաջատարներն են

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: 6 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր ունեն 4.5 միավոր: Շանթից և Հայկից կես միավորով հետ է մնում ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը։ ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

01:05 09.02.2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ոսկեպարի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Նորավանի խաչմերուկից Շինուհայր և […] ...

Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը. Փաշինյան

00:54 09.02.2025

Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը»։ ...

BACK_TO_TOP