Հայաստանին հատկացվել է հերթական՝ 2,5 մլն դոլար բնապահպանական դրամաշնորհը. ՀՀ ԲՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+19.09 oC

Հայաստանին հատկացվել է հերթական՝ 2,5 մլն դոլար բնապահպանական դրամաշնորհը. ՀՀ ԲՆ

13:20 27.03.2019

ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի 2019-ի մարտի 12-15-ը կայացած խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ներկայացված «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության ներուժի բարձրացում» 2,5 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից:

Ծրագրի նպատակն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Դիլիջան» ազգային պարկին հարակից Ուրցաձոր, Դիլիջան, Ֆիոլետովո և Մարգահովիտ համայնքներում իրականացնել սոցիալ-տնտեսական, բնապահպանական, գյուղատնտեսական, ոռոգման ջրի խնայողության, բնակչության եկամուտների և գիտելիքների բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումներ, ինչը հնարավորություն կտա մեղմել մարդածին ճնշումն ինչպես «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի, այնպես էլ հարակից բնական էկոհամակարգերի վրա:

Հարմարվողականության հիմնադրամի կողմից 2018 թ. հոկտեմբերին հաստատվել էր նաև «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» 1,43 մլն ԱՄՆ դոլար արժեքով ծրագիրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուսանկարի պատճառով ռուս մարզիչը չեզոք կարգավիճակ չի ստացել

18:53 07.04.2025

Լուսանկարի պատճառով ռուս մարզիչը չեզոք կարգավիճակ չի ստացել

Սպորտային ​​մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի մարզիչ Վալենտին Սուխոդոլսկին չի կարողացել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայից չեզոք կարգավիճակ ստանալ Ռուսաստանի սպորտի նախկին նախարար Օլեգ Մատիցինի հետ համատեղ լուսանկարի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Մերժման որոշումը կայացրել է ֆեդերացիայի հատուկ կոմիտեն, որն ուսումնասիրել է Սուխոդոլսկիի՝ չեզոք կարգավիճակ ստանալու դիմումը։ «Չեզոք կարգավիճակի մասին իմ դիմումը քննարկվում էր ավելի քան երկու […] ...

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրենի հետ

18:46 07.04.2025

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրենի հետ

Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրեն Սաբինա Շտադլեր Ռեպնիկի հետ: Հանդիպման ընթացքում գլխավոր քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել առկա մարտահրավերների մասին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր` ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […] ...

Քաղաքացիները կստանան նոր որակի անձնագրային ծառայություն, կներդրվի եվրոպական լավագույն փորձը․ ՄՔԾ պետ

18:40 07.04.2025

Քաղաքացիները կստանան նոր որակի անձնագրային ծառայություն, կներդրվի եվրոպական լավագույն փորձը․ ՄՔԾ պետ

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Արմենպրեսում ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի ընթացիկ փուլերի, նույնականացման քարտերի ներկայիս պահանջարկի և այլ թեմաների շուրջ։ Մասնավորապես՝ օրեր առաջ հայտարարվել է հաղթող մասնավոր գործընկերոջ անունը․ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը Հայաստանում […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

18:34 07.04.2025

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Մարտի 31-ից ապրիլի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 123 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 302 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 576, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 5, վարելիս […] ...

Կազմակերպվել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողով

18:25 07.04.2025

Կազմակերպվել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովը: Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանը, հակաբուլինգային միջոցառումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։ Ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի […] ...

Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է

18:19 07.04.2025

Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է

Մարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ 54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային […] ...

BACK_TO_TOP