Այսօր Վրաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+10.09 oC

Այսօր Վրաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը

11:58 27.03.2019

Մարտի 27-28-ին Վրաստան են ժամանելու՝ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչները և նրա նախագահ, ավիացիայի գլխավոր մարշալ Սեր Ստյուարտ Պիչը,  հայտնում է 1tv.ge-ն:

Վրաստանի, որպես Հյուսիս-Ատլանտյան դաշինքի երկարատև գործընկերոջ նկատմամբ աջակցության ցուցաբերման նպատակով, ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության ձևաչափում, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն այսօր անց է կացնելու նիստ: Նիստը վարելու են Ավիացիայի գլխավոր մարշալ Սեր Ստյուարտ Պիչը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի անդամները ծանոթանալու են տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության իրավիճակի հետ:

ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացուցիչների համար ծրագրված են շնորհանդեսներ ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթի իրականացման, պաշտպանական ուժերում ընթացող բարեփոխումների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի օպերացիաների և վարժանքներին մասնակցելու մասին:

Մարտի 28-ին ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն հյուրընկալվելու է Վազիանիի ռազմական կենտրոն և դիտելու է մարտական պատրաստության կենտրոնը, ինչպես նաև ծանոթանալու է պաշտպանության ուժերի մարտական պատրաստվածության հետ: Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացուցիչները այցելելու են վարժանքների և գնահատման համատեղ կենտրոն և դիտելու են «ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2019»-ի ընթացքը:

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Սոփիո Քացարավան հայտարարում է, որ հիմնականում ՆԱՏՕ-ի կոմիտեի նիստը անց է կացվում դաշինքի անդամ երկրներում: Վրաստան նրանց այցն արդեն երրորդն է, որը հաստատում է, որ ՆԱՏՕ-ի օրակարգում Վրաստանը կարևոր տեղ ունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

08:35 18.04.2025

Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները: Լավագույնի կոչման համար կպայքարեն Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերու Գիրասին: Նախորդ խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը: ...

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP