ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ տուժողները ցուցմունք են տվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--4.91 oC

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ տուժողները ցուցմունք են տվել

13:05 27.03.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ տուժողները ցուցմունք տվեցին: Տուժող Սարգիս Գրիգորյանը պատմեց, որ գնդի գրավման ժամանակ իր մեքենան գտնվել է գնդի տարածքում և հրազենից վնաս է կրել: Իր հետ կապված ուրիշ որևէ խնդիր չի եղել, այդ պատճառով ինքն իրեն տուժող չի համարում, թեև իրավաբանորեն համարվում է տուժող: Տեղյակ չէ, թե կրակոցն ում կողմից է արձակվել: Իրեն հասցված գույքային վնասի համար դատարանից ոչ մի պահանջ չունի:

Մյուս տուժողը` Գեղամ Խաչատրանը, այժմ չի աշխատում, սակայն  գնդի գրավման օրերին աշխատել է ՊՊԾ գնդում որպես գումարտակի  հրամանատար: Գիշերը՝ 02:10-ի սահմաններում, դուրս է եկել գնդից` քաղաքում ծառայություն կատարելու համար, զանգել են, ասել, որ գունդը գրավված է: «Գնացել եմ, տեսել` բազմաթիվ ոստիկաններ: Իմ կաբինետում նկատեցի չհրկիզվող պահարանը, որը կոտրված էր, այնտեղ ես ունեի 3500 դոլար, որը ստացվել էր մեքենայի վաճառքից, 500 եվրո և 340 000 դրամ: Հետո մոտ մեկ միլիոն դրամ հայտնաբերվել է լազերային հրաձգարանում` չհրկիզվող պահարանի կապույտ պայուսակի մեջ»:

Տուժողը պատմել է նաև գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների մասին:

«Մեր գնդի հրամանատարի մահվան  փաստն ու Յուրի Տեփանոսյանի մահվան մասին իմացանք տղաներից: Գագիկ Մկրտչյանը վիրավորված էր. տեսել  եմ արյունահոսությունը: Մնացածը` չէ: Իմացել եմ, որ կրակոցից  մահացել է»: Զարուհի Փոստանջյանի այն հարցին, թե մոտեցա՞վ արդյոք վիրավոր ոստիկանին, տուժողը պատասխանեց․

«Կարիք չկար հարյուր հոգով մոտենալ էդ տղուն: Շտապօգնությունն իր գործն էր անում»:

Տուժող Գեղամ Խաչատրյանը նաև ասաց, որ չի հասցրել գնալ և տեսնել Գագիկ Մկրտչյանին, քանի որ ծառայություն էր իրականացնում: Զարուհի Փոստանջյանը շարունակում էր հարցեր ուղղել տուժողին, թե ինչո՞ւ չի գնացել վիրավոր Գագիկ Մկրտչյանին տեսության, տուժողը պատասխանեց, որ ծառայություն է իրականացրել, այդ պատճառով չի կարողացել գնալ: Փոստանջյանը շարունակում էր հարցեր տալ նույն ուղղվածությամբ, որոնք, դատարանի գնահատմամբ, հանդիմանական բնույթ էին կրում: Հարցերը հանվեցին: Արմեն Բիլյանը հարցրեց, թե արդյոք Գեղամ Խաչատրյանը հիշո՞ւմ է, թե ինչպես է մայրաքաղաքի փողոցներում ծեծել ՀՀ քաղաքացիներին: Տուժողն էլ իր հերթին հարցրեց.

«Իսկ հիշո՞ւմ եք, որ ձեր ճակատներին արյունով գրված էր Յուրիկ, Գագիկ և Արթուր»:

Հիշեցնենք, որ Գագիկ Մկրտչյանը, Յուրի Տեփանոսյանն ու Արթուր Վանոյանը զոհվել էին գնդի գրավման ժամանակ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:20 29.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

08:15 29.11.2024

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Արագած-Ծիլքար, Բերդ-Ճամբարակ, […] ...

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

08:10 29.11.2024

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ ...

Հրդեհ Գեղանիստ գյուղում

08:00 29.11.2024

Հրդեհ Գեղանիստ գյուղում

Նոյեմբերի 28-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 4-րդ փողոցում այրվում է գազի բալոն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 47-րդ փողոցում գտնվող տնակում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

BACK_TO_TOP