01:12 27.03.2019
ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ ֆուտբոլասերների սպասումները մեծ էին. ՀՖՖ ղեկավար կազմի փոփոխությունը, իսպանացի հայտնի մասնագետների ներգրավումը ազգային հավաքականի մարզչական շտաբում հերթական մարտահրավերը հաղթահարելու նոր հույսեր էին արթնացրել։ Երկար ընդմիջումից հետո հավաքական էր հրավիրվել Յուրա Մովսիսյանը, ազգային թիմում հայտնի անունների կողքին նաև երիտասարդներ էին։ Այս ամենի համատեքստում Հայաստանի ազգային թիմի երկրպագուների ակնկալիքները, թերևս, չափազանցված էին։
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի արևելյան տրիբունան Հայաստան-Ֆինլանդիա խաղից առաջ
Սպասումների ու իրականության առաջին իրական բախումը տեղի ունեցավ մարտի 23-ին Սարաևոյում։ Բոսնիայի և Հերցեգովինայի հետ խաղը հակասական տպավորություններ թողեց։ Հայաստանցի ֆուտբոլիստների մոտ պայքարելու ցանկության բացակայություն, կարծես, չկար, բայց բոսնիացիների և մեր թիմի խաղամակարդակների տարբերությունը զգացնել էր տալիս։ Տանտերերը կարողացան հաշվում առաջ անցնել 33-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո։ Երկրորդ խաղակեսում պատկերը, մեծ հաշվով, էական փոփոխություն չկրեց. թեև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ունեցան գոլային մի քանի հնարավորություն, բայց դիպուկությունը չբավականացրեց։ Փոխարենը բոսնիացիները կարողացան 80-րդ րոպեին երկրորդ գոլը խփել։
Մեր ֆուտբոլիստների համար փոքրիկ օգնություն եղավ հակառակորդ թիմի խաղացողի վնասվածքը. առանց փոխարինման հնարավորության մնացած Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը ստիպված էր վերջին րոպեներն անցկացնել 10 հոգով։ Հենց ավելացված ժամանակում էլ Դենի Միլոշևիչը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում։ 11 մետրանոց հարվածը Հենրիխ Մխիթարյանն իրացրեց. Հայաստանի հավաքականի ավագը ազգային թիմում խփեց իր 27-րդ գնդակը, բայց դա դարձավ միայն անձնական նվաճում։ Հայաստանի հավաքականն այս խաղում ավելին անել չկարողացավ՝ 2-1 հաշվով պարտություն, 0 միավոր և միայն խաղավարտից առաջ խփված գոլ՝ որպես սփոփանք ֆուտբոլասերների համար։
– Տղաների ցուցադրած խաղից գոհ եմ, բայց արդյունքից՝ ոչ: Վստահ եմ, որ տղաները կարող են ավելի լավ խաղալ,- հանդիպումից հետո ասաց ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։
Հայաստանի և Ֆինլանդիայի հավաքականները ազգային օրհներգները հնչելու պահին
3 օր անց գրեթե լեփ-լեցուն Հանրապետական մարզադաշտը ևս այդպիսի վստահությամբ դիմավորեց ազգային հավաքականին։ Մեկնարկային կազմը նախորդ խաղի համեմատությամբ էապես փոխված էր. Կառլեն Մկրտչյանի հիվանդության պատճառով հենակետային կիսապաշտպանի դիրքում խաղում էր Հենրիխ Մխիթարյանը, կենտրոնական հարձակվողի դիրքում Ալեքսանդր Կարապետյանի փոխարեն Նորբերտո Բրիասկո Բալեկյանն էր, Սարգիս Ադամյանին էլ փոխարինել էր Օզբիլիսը։ Իտալիայի հավաքականից 2-0 հաշվով պարտություն կրած ֆիններն այս խաղից առաջ նույնպես միավոր չունեին և մրցաշարային աղյուսակում 5-րդն էին մեզանից հետո։
Մեկնարկային սուլիչը հնչելուց վայրկյաններ առաջ
Խաղի մեկնարկում Հայաստանի հավաքականը ավելի ակտիվ էր, բայց բաց թողած հակագրոհն արդեն 14-րդ րոպեին հաջողություն բերեց հյուրերին։ Հաշվի մեջ առաջ անցած ֆինները սկսեցին շատ կազմակերպված պաշտպանվել, ու Հայաստանի հավաքականը դարպասի գրավման էական հնարավորություններ չունեցավ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում ևս հայ ֆուտբոլիստները ակտիվորեն փորձում էին գրոհելու տարբերակներ գտնել։ Եզրերով, կենտրոնով, տարբեր ինտենսիվության գրոհները հաջորդում էին մեկը մյուսին, բայց դրանցից ոչ մեկն արդյունավետ չեղավ։ Հայաստանի հավաքականը, գրոհներով տարվելով, ևս մեկ հակագրոհ բաց թողեց։ Ինչպես նախորդ խաղում, այս անգամ ևս խաղի հիմնական ժամանակի ավարտից մոտ 10 րոպե առաջ մենք արդեն պարտվում էինք 2 գնդակի տարբերությամբ, բայց, ի տարբերություն Բոսնիայի և Հերցեգովինայի դեմ խաղի, մրցակիցն այս անգամ մեզ 11 մետրանոց չնվիրեց։
Գևորգ Ղազարյանը փորձում է եզրափակել հերթական գրոհը
– Ես հիմա էլ եմ ասում՝ մյուս խաղում մեր առաջնային նպատակը պետք է լինի ազգին ուրախացնելը՝ լավ խաղով և արդյունքով: Մեր հավաքականը երիտասարդացման կարիք ունի: Արդեն չորս երիտասարդ խաղացող իրենց նորամուտը նշել են հավաքականում: Լավագույն փորձառու ֆուտբոլիստների հետ երիտասարդներն էլ կամաց-կամաց փորձ կհավաքեն: Ամեն ինչ կանենք, որ ազգին ուրախացնենք,- հետխաղյա ասուլիսում ասաց ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։
Հարավային տրիբունան խաղավարտից 10 րոպե առաջ
Ազգին ուրախացնելու հերթական հնարավորությունը հայ ֆուտբոլիստներին կընձեռվի շուրջ 2 ու կես ամսից՝ հունիսի 8-ին։ ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը ընդունելու է բախտակցին՝ Լիխտենշտեյնի հավաքականին. երկու տուրերից հետո J խմբում միայն Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականներն են, որ միավորներ չունեն։
14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր15:40 22.11.2024
Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի հետ լարված հարաբերությունների պատճառով«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին, ով ի սկզբանե համարվում էր «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու գլխավոր թեկնածուն, չի գլխավորի MLS-ը նեկայացնող ակումբը: Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ակումբը որոշել է հրաժարվել Չավիի թեկնածությունից՝ «Բարսելոնայի» նախկին թիմակիցների՝ մասնավորապես Մեսսիի և Ալբայի հետ նրա ունեցած լարված հարաբերությունների պատճառով։ Նշվում է, որ նրա հարաբերությունները Լիոնել Մեսսիի հետ […] ...
15:33 22.11.2024
Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզումՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։ 52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։ […] ...
15:26 22.11.2024
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոնԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև […] ...
15:20 22.11.2024
«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանություններըԼոնդոնի «Չելսիի» կանանց թիմի և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սամանտա Քերը սոցիալական ցանցերում հայտնել է, որ սպասում է երեխայի։ Հայտարարությանը կից տեղադրված էր զույգի համբուրվելու և Քրիստի Մյուիսի՝ հղիությունը տեսանելի դարձնող լուսանկար։ Որոշ երկրպագուներ դրական են արձագանքել այս լուրին, սակայն եղել են նաև բացասական մեկնաբանություններ։ Լոնդոնյան ակումբը խստորեն դատապարտել է Քերի հասցեին հնչեցված հոմոֆոբ վիրավորանքները։ Ավելի […] ...
15:12 22.11.2024
ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցերՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեա Հաքիմի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը, տնտեսագետ Լիքիչ Մոթային, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։ Առցանց տարբերակով միացել է նաև աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Դուբեն։ Հանդիպմանը մասնակցել է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Կամո […] ...
15:05 22.11.2024
Զելենսկուն ձեռնտու է Ուկրաինայում հակամարտության շարունակականությունը․ ՖիցոՈւկրաինայում ռազմական գործողությունների շարունակականությունը ձեռնտու է Վլադիմիր Զելենսկուն՝ Կիևին արևմտյան օգնության շարունակական հոսքի պատճառով։ Այս մասին Սերբիայի ռադիոյի եւ հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: «Ավելի ու ավելի շատ նոր ապացույցներ են գալիս հաստատելու, որ Արևմուտքը, ի վերջո, ցանկանում է շարունակել պատերազմն Ուկրաինայում։ Պատերազմը ձեռնտու է Զելենսկուն, քանի որ Ուկրաինան անընդհատ օգնություն […] ...