Գեղարքունիքի մարզում 2018թ. բնակարանային գողության դեպքերն աճել են 24,1 տոկոսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Գեղարքունիքի մարզում 2018թ. բնակարանային գողության դեպքերն աճել են 24,1 տոկոսով

19:44 26.03.2019

Շարունակվում են ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից, ի կատարումն ՀՀ դատախազության կոլեգիայի պահանջների և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունների, իրավապահ մարմինների և տարածքային կառավարման մարմինների, ՏԻՄ-երի համատեղ ուժերով բնակարանային գողությունների, ինչպես նաև առանձին հանցատեսակներով կանխարգելման, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումները:

Այդ շրջանակում հերթական խորհրդակցությունն է անցկացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունում, որին մասնակցել են մարզպետի տեղակալը, ՀՀ ոստիկանության և ՀՀ ՔԿ մարզային վարչությունների ղեկավարները, ինչպես նաև Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ քաղաքային համայնքների ղեկավարները:

ՀՀ Դատախազությունից հայտնում են, որ խորհրդակցության օրակարգում քննարկվել են մարզի տարածքում բնակարանային գողությունների, ապօրինի ծառահատումների և ապօրինի ձկնորսության դեմ պայքարում իրավապահ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների hամագործակցության ուղղությունները, ինչպես նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կանխարգելման նպատակով համատեղ իրականացվելիք գործողությունները:

Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը ներկայացրել է նշված հանցատեսակներով մարզի վարչական տարածքում արձանագրված դեպքերի, ինչպես նաև դրանց բացահայտման ցուցանիշների հիմնական միտումները:

Մասնավորապես՝ 2018թ. ընթացքում բնակարանային գողության դեպքերն աճել են 24,1 տոկոսով, իսկ բացահայտման ցուցանիշը մնացել է նույնը՝ 50 տոկոս: Նման արդյունքները համարելով անբավարար՝ մարզի դատախազը անհրաժեշտ է համարել հրատապ կարգով իրականացնել պլանավորված կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես՝ քաղաքային համայնքներում գույքագրել բազմաբնակարան շենքերի շքամուտքերում դռների  և լուսավորության բացակայության ծավալները, ապա համայնքների բյուջեներում ֆինանսական ռեսուրսներ նախատեսել շենքերն անվտանգության համապատասխան տեխնիկական միջոցներով՝ էլեկտրոնային փականներով, տեսագրող սարքերով, լուսավորությամբ կահավորելու, բնակավայրերի կենտրոնական խաչմերուկներում, մուտքային և ելքային ճանապարհների վրա տեսախցիկներ տեղակայելու համար: Ոստիկանությանը հանձնարարվել է կազմել մարզի տարածքում տնտեսվարող սուբյեկտների, ֆիզիկական անձանց կողմից անվտանգության ապահովման նպատակներով բաց տարածքներում շահագործվող  տեսանկարահանող սարքերի տեղակայման սխեմա, ինչպես նաև ուժեղացնել ոստիկանության շրջիկ ծառայությունը բնակավայրերի այն հատվածներում, որոնք, ըստ իրականացված՝ գողության դեպքերի քարտեզագրման, առավել թիրախավորված են հանցագործների կողմից:

Մարզային ոստիկանության պետը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Իսկ Վարդենիսի քաղաքային համայնքի ղեկավարը նշել է, որ քաղաքապետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվել վերոնշյալ միջոցառումներն իրականացնելու ուղղությամբ: Մյուս համայնքների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել գույքագրում իրականացնելուց հետո միջոցներ ձեռնարկել նախանշված խնդիրները լուծելու համար համայնքային բյուջեներով ֆինանսական միջոցներ նախատեսելու ուղղությամբ: Նրանց կողմից առաջարկվել է երկու շաբաթ հետո քննարկել դրանց կատարման ընթացքը:

Ապօրինի ծառահատումների հետ կապված քննարկման շրջանակներում մարզի դատախազը մտահոգիչ է համարել հատկապես Ճամբարակի տարածքում առկա իրավիճակը՝ հաշվի առնելով, որ վերջին երեք տարվա ընթացքում այս տարածաշրջանում 900-ից ավելի ապօրինի ծառահատման դեպք է արձանագրվել: Գեղարքունիքի փոխմարզպետը հավելել է, որ մարզի տարածքում գործում են փայտամշակման արտադրամասեր, որոնց կողմից փայտանյութի ձեռքբերման օրինականության ստուգման անհրաժեշտություն կա:  Խնդիր է դրվել սեղմ ժամկետում համապատասխան տարածքներում տեղակայել հսկիչ պահակետեր՝ ինչպես ապօրինի ծառահատումները թույլ չտալու, այնպես էլ փայտանյութի տեղափոխման օրինականությունն ստուգելու նպատակով:

Խորհրդակցության արդյունքում խնդիր է դրվել նաև ակտիվացնել պայքարը ապօրինի ձկնորսության դեմ: Մարզի դատախազը անհանդուրժելի է համարել այն իրողությունը, որ 2019թ. ընթացում ապօրինի ձկնորսության դեպքերով հարուցվել է 43 քրեական գործ, որից 35-ի դեպքում բացահայտումն ապահովել են այլ տարածքների հետաքննության մարմինները: Ըստ Ռաֆայել Երիցյանի՝ այդ հանգամանքը փաստում է մարզի իրավապահ մարմինների և բնապահպանության համապատասխան ծառայությունների կանխարգելիչ, հսկողական աշխատանքների, համապատասխան պահակետերում իրականացվող ստուգումների անարդյունավետության մասին: Ոստիկանության մարզային վարչության պետը հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքներն առավել կակտիվացվեն և կոնկրետ արդյունքներ կլինեն:

Խորհրդակցության ընթացքում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքին, որ 2018թ. ընթացքում որոշակիորեն աճեն են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները, իսկ արձանագրված դեպքերի գերակշիռ մասը՝ 18 դեպքից 12-ը, կատարվել է Սևանի տարածքում: Ընդ որում՝ մեկ քրեական գործով, 10 դրվագով բնակարանային գողություններ են կատարել անչափահաս եղբայրներ, որոնց վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Մարզի դատախազը նշել է, որ ներկայացված հանգամանքները վկայում են անչափահասների հետ պատշաճ պրոֆիլակտիկ աշխատանքներ չիրականացնելու, հանցավոր հակումներ ունեցող անչափահասներին հայտնաբերելու և հաշվառելու ուղղությամբ թերացումների մասին: Ռաֆայել Երիցյանի կողմից անհրաժեշտ է համարվել անչափահասների շրջանում հանցավորությունը կանխարգելելու, նրանց կողմից հանցագործության կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների վերացման նպատակով ստեղծել ոստիկանության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների ու շահագրգիռ կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցության ձևաչափեր և մեխանիզմներ և ակտիվորեն գործարկել դրանք:

Ռաֆայել Երիցյանը ներկաներին հավաստիացրել է, որ օրակարգում քննարկված հարցերի ուղղություններով տրված հանձնարարությունների և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, դրանց ընթացքի վերաբերյալ հստակ ժամանակացույցով տեղեկատվություն ստանալու հարցում մարզի դատախազության կողմից դրսևորվելու է անշեղ հետևողականություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP