14:24 26.03.2019
Այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է այն մասին, թե ինչքանով է անհրաժեշտ, որ ԱԱԾ և ոստիկանությունը նախարարության կարգավիճակ ստանան:
«Վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները փոխվում են քաղաքական նպատակահարմարությամբ, եթե այդ մարմինները մնան անվերահսկելի, խորհրդարանական վերահսկողությունից դուրս այդ ժամանակ նրանք կարող են քաղաքականացվել: Նրանք չեն կարող քաղաքականացվել մի դեպքում, եթե լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո»,- ասել է Մարուքյանը:
Ըստ Մարուքյանի՝ գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ԱԱԾ-ն վերադարձնել կառավարություն՝ նախարարության ձևաչափով: Ինչ վերաբերում է ռիսկերին ու այն կասկածներին, որ ուժային մարմինները քաղաքական հրահանգներ են կատարում, Մարուքյանը մասնավորապես ասաց.
«Գիտե՞ք՝ ինչու ունենք այդ կասկածները, որովհետև խորհրդարանական վերահսկողության ենթակա չեն այդ մարմինները: Երբ խորհրդարանական վերահսկողության ներքո կլինեն, ինչպես Մեծ Բրիտանիայում է, ինչպես Գերմանիայում է, այդ ժամանակ էդ հարցը կփակվի»:
Նրա խոսքերով` խորհրդարանն իր լծակներով, մեխանիզմներով հակակշռում ու փոխզսպում է, ինչի հնարավորությունը հիմա չկա:
«Սահմանադրությունը, երբ գրվել է, գրվել է այն տրամաբանությամբ, որ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքով դա կլինի: Սահմանադրության ոգին խեղվել է «Պետական կառավարման մարմինների մասին» և «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքներով: Էդ երկու օրենքները բերեցին ուղիղ մեկ տարի առաջ, և այդ օրենքներն ընդունվեցին, և Սահմանադրությունը խեղվեց, Հայաստանը դարձավ վարչապետական երկիր: Հիմա այդ համակարգը չի փոխվել դեռ, նույնությամբ մնացել է»,- հավելել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ու նաև ավելացրել, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը կքաղաքականացվեն մեկ պարագայում, եթե խորհրդարանի վերահսկողության տակ չեղան:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...