14:13 26.03.2019
Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով: Այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, այս հանգամանքին է անդրադարձել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ես կարծում եմ, որ էլի հարցեր կլինեն, թե ինչու ենք 1998-ից սկսում, պետք է ավելի հետ գնալ, և կհասնենք 1991 թվական, 1990 թվական: Օրինակ, Պառավաքարում Պարույր Հայրիկյանին ծեծել են, երբ որ նա նախագահի թեկնածու էր: Իսկ ես կարծում եմ, որ պետք է առաջ նայել, ես կարծում եմ, որ հիմա պետք է մտածել՝ երկիրն ինչպե՞ս տեղից առաջ շարժել: Նախկին գործերը պետք է թողնել, որ իրավապահները զբաղվեն: Եվ էդ նախկին գործերի թեմաները չպետք է քաղաքական ամբողջ օրակարգը զբաղեցնեն: Հիմա ամբողջ քաղաքական օրակարգը նախկին ինչ-որ գործերի մասին է: Նամակ Ռոբերտ Քոչարյանին, բայց ամբողջ նամակում հղում է արված Վազգեն Սարգսյանին: Ես կոռեկտ չեմ համարում հղում անել զոհված մարդուն, երբ որ հնարավոր չէ լսել զոհված մարդու կարծիքը: Բայց եթե հայտարարություն արվել է, էլի նորմալ է, թող ՀՔԾ-ն զբաղվի, բայց ամբողջ քաղաքական օրակարգը հո չի՞ կարող լցվել 90-ականների ինչ-որ բաներով: Մենք անելիք չունե՞նք, առաջ շարժվելու բան չունե՞նք»,- ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ նույն կարծիքին է նաև «Հոկտեմբերի 27-ի» գործը վերաբացելու մասով: Եթե քաղաքական գործընթացներն ամբողջովին լինեն 90-ականների մասին, երկիրը ոչ թե առաջ, այլ հետ կգնա:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...