Պետք է օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հնարավորություններից. Վահագն Չախալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Պետք է օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հնարավորություններից. Վահագն Չախալյան

11:20 02.11.2017

Ջավախահայ քաղաքական-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի խոսքով՝ Հայաստանի նախկին իշխանություններն օգնել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործմանը: Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակել է, որ 2006 թվականին իր ձերբակալումով սկիզբ դրվեց այդ երկաթգծի կառուցման հեռանկարին:

«Այն ժամանակ ջավախահայությունը շատ ուժեղ էր՝ «Միասնական Ջավախքի» շնորհիվ, կկարողանար կանխեր երկաթգծի կառուցումը, սակայն, եղավ այն, ինչ եղավ: Փաստ է, որ իմ ձերբակալությունը նպաստեց, որ «Միասնական Ջավախքի» շատ անդամներ հիասթափվեն: Այն ժամանակ, երբ մենք պայքարում էինք ՏԻՄ ընտրություններում հաղթելու համար, մեր լոզունգներից մեկն էլ՝ «Ոչ Ախալքալաք-Կարս երկաթգծի շահագործմանն»-ն էր: Բայց սա պետք է ասենք ու անցնենք: Մտածենք, թե ինչ կարելի է հիմա անել»,- ասել է նա:

Վահագն Չախալյանը հիշեց, որ իրենք խաղաղ միջոցներով բայց ամեն կերպ խոչընդոտում էին Ախալքալաք-Կարս երկաթգծի շահագործմանը, որ «երկաթգծի շինարարության համար հող չփորվեր»: «Այն ժամանակ ջավախահայերն իրենց հողերը չէին վաճառում՝ երկաթգիծն այդ տարածքում կառուցելու համար: Մենք՝ «Միասնական Ջավախքը», ամեն ինչը պատրաստել էր դրա կառուցումը խոչընդոտելու համար»,- նշել է նա՝ հավելելով, որ սակայն հայերի հողերն անօրինական ձևով վաճառվեցին, խլվեցին:

Վահագն Չախալյանը նկատել է, որ որևիցե օրինական միջոց չկա, որով  արգելեն հայկական բեռների տեղափոխումն այդ երկաթգծով: «Եթե նման բան արվի, ապա պետք է լինի անօրինական միջոցներով, իսկ անօրինական միջոցների դեմ պայքարելը ավելի հեշտ կլինի»:

Վահագն Չախալյանի համար էլ է հետաքրքիր է, թե ինչ միջոցներով պետք է արգելվեն հայկական բեռների փոխադրումը երկաթգծով: «Սա ոչ պակաս կարևոր հարց է: Սա նշանակում է, որ Վրաստանի հայ քաղաքացիները ճիշտ ձևով պետք է իրենց հարցադրումները ներկայացնեն իշխանություններին: Վերջիններս էլ պետք է բացատրեն իրենց՝ ազգությամբ հայ քաղաքացիներին, թե ինչ եղանակով կարող են օգտվել երկաթգծից, հասնեն Ղազախստան, Չինաստան»,- ասել է նա:

Չախալյանի խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան նպատակ են դրել Հայաստանին մեկուսացնել, սակայն երկաթուղու շահագործումով, ըստ նրա, թուրքերն իրենց նպատակին չեն հասնի: «Անկեղծ ասած, ես լավատես եմ: Ամենավատ իրավիճակից էլ կարելի է օգուտներ քաղել: Ճիշտ է, այս պայքարում մեզ համար դժվար է լինելու, որովհետև մենք մենակ ենք ու չհասկացված այս պայքարում»,- ասել է նա:

Դիտարկմանը, թե Ադրբեջանը տրամադրեց ֆինանսավորում երկաթգծի շինարարությունը վերսկսելու համար և գուցե այդ պատճառով ինքն էլ թելադրի «խաղի կանոնները», Վահագն Չախալյանը պատասխանել է․ «Իհարկե, Ադրբեջանը ֆինանսավորել է մի քանի հարյուր միլիոն դոլար, բայց դա այնպես չէ, որ անվճար է արել, դեռ հակառակը՝ տալով այդ գումարը՝ Վրաստանի քաղաքացիներին է վնաս հասցրել: Մենք ենք հարկ տալու, որ այդ պարտքերը վերանան, մեր երեխաներն են տալու այդ հարկը: Ադրբեջանը կփորձի հնարավորինս շատ ճնշումներ գործադրել վրացական իշխանությունների վրա, որպեսզի հայկական բեռները չանցնեն այդ երկաթգծով: Եթե դա անեն «բեսպրեդել» ձևով, պետք է հայությունը դրան պատասխան տա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

23:20 26.11.2024

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

23:15 26.11.2024

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ և ապահովել հրադադարի ռեժիմը: «Իսրայելական օդուժի ուխտադրուժ հարձակումը Բեյրութի կենտրոնի վրա պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ դադարեցնել այս ագրեսիան և ապահովել հրադադարի համաձայնագրի իրականացումը», – ասվում է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում: ...

Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․  «Ատալանտայի» մարզական տնօրեն

23:10 26.11.2024

Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․ «Ատալանտայի» մարզական տնօրեն

«Ատալանտայի» մարզական տնօրեն Տոնի Դամիկոն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Իտալիայի Ա սերիան ներկայացնող թիմը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: «Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ»,- ասել է Դամիկոն «ВсеПроСпорт»-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտան վերջերս հանդիպել էր իտալական ակումբի ղեկավարների հետ և կողմերը բանակցել էին Սպերցյանի հնարավոր տեղափոխության […] ...

Իսրայելական անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Բեյրութի կենտրոնին․ կան զոհեր և վիրավորներ

23:05 26.11.2024

Իսրայելական անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Բեյրութի կենտրոնին․ կան զոհեր և վիրավորներ

Առնվազն երեք մարդ է զոհվել Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններում իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում են հանրապետության ԱՆ ԱԻ կենտրոնից։ Նախկինում տվյալներ էին տրամադրվել մեկ զոհի մասին։ Վիրավորների թիվը 6-ից հասել է 13-ի։ Պայթյուններ են եղել այն շենքերում, որոնց վրա հրթիռներ են արձակվել, պայթյունները գրանցվել են Բարբուր, Մազրաա, Համրա թաղամասերում, ինչպես նաև […] ...

Ադրբեջանը Դադիվանք հայկական վանական համալիրը պաշտոնապես փոխանցել է ուդի համայնքին

23:00 26.11.2024

Ադրբեջանը Դադիվանք հայկական վանական համալիրը պաշտոնապես փոխանցել է ուդի համայնքին

Դադիվանք հայկական վանական համալիրը պաշտոնապես փոխանցվել է ուդի համայնքին: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները՝ չհիշատակելով ինֆորմացիայի աղբյուրը: Կարո՞ղ ենք տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...

BACK_TO_TOP