23:42 25.03.2019
Գյումրիում ընթացող կառուցապատումներն ու բնապահպանական խնդիրները բանավեճի թեմա էին քաղաքի գլխավոր ճարտարապետի և բնապահպանների հետ անցկացված քննարկմանը: Իսկ առիթը Ռիժկովի ճեմափողոցում հատված ծառերն էին: Ծառահատումները գարուն-աշուն սեզոնին Գյումրիում սովորական են դարձել, կոմունալ բաժնի մասնագետներն այն անվանում են խորը էտ: Բնապահպանների դիտողություններով` սա անթույլատրելի է մի քաղաքում, որտեղ աղտոտող գործոնները շատ են, կանաչ տարածքները խիստ պակաս, իսկ կառուցապատումների ժամանակ կարևորություն չի տրվում կանաչ գոտիների պահպանմանն ու ավելացմանը:
Գյումրիի Ռիժկովի ճեմափողոցում հսկայական ծառերից այս ծառաբներն են մնացել: Թե ինչու, բնապահպաններն իրենց պատասխանն ունեն. տարածքի սրճարանատերերի շահերին ծառայեցնելու համար: Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էլ հակադարձում է, թե բազմամյա ծառերը կտրվել են տարածքի բնակիչների գրավոր պահանջով: Ասում է՝ արմատներն արդեն շատ են խոշորացել, վտանգավոր էին հարակից շենքի համար: Դա սեյսմիկ ծառայության մասնագետներն էլ են հաստատել, դրա համար էլ ծառերը կտրվել են:
Բնապահպաններին այս հիմնավորումը իհարկե չգոհացրեց, շարունակեցին պնդել նույնը, թե Գյումրիում ծառերի խորը էտն անթույլատրելի է: «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանի խոսքերով՝ գոյություն ունի փոխարինող կանաչապատում, այսինքն՝ սկզբից ծառատունկ է կատարվում, մինչև 3 տարի ծառերն աճեցնում են, հետո՝ կտրում: Իսկ մեզ մոտ փոխարինող կանաչապատումների մասին բացարձակ խոսք չկա: Իսկ խորը էտ թույլատրվում է 5-8 տարին 1 անգամ:
Ըստ բնապահպանների՝ Գյումրիում քաղաքաշինությունն ու բնապահպանությունն այն ոլորտներն են, որոնք բացարձակ չեն կառավարվում: Կառուցապատումները հիմնականում կանաչ տարածքների հաշվին են արվում, քանի որ մյուս տարածքներն արդեն վաճառված են:
Բնապահպաններն այն համոզմունքին են, որ մինչ այժմ կանաչ տարածքները քաղաքային իշխանությունների կողմից ընկալվում են քաղաքի համար ավելորդ, խանգարող, ոչ թե քաղաքի միջավայրը կարգավորող գործոն, ու տարիներ շարունակ այդպես է եղել:
Քաղաքաշինական նախագծերով նախատեսվում է, որ կառուցապատվող տարածքում կանաչ գոտի պետք է ստեղծի ներդրողը, բայց նման տարածքներ չեն ստեղծվում ու որևէ դեպք հայտնի չէ, որ կանաչապատ տարածք չստեղծելու համար կառուցապատողը պատասխանատվության ենթարկվի:
Քաղաքի կենտրոնական հատվածներում կառուցապատումները գնալով խտանում են, կանաչ տարածքները՝ խիստ պակասում: Քաղաքի գլխավոր ճարտարապետը խոստովանեց, որ ամեն սեփականատեր իր ճաշակն է թելադրում, իր իմացածով կառուցում, իսկ նման պայմաններում ճարտարապետի համար դժվար է աշխատել, ասում է՝ մեծ դիմադրություն է պետք ցուցաբերել, որ դրա դեմն առնեն:
Բացի դրանից՝ օրենսդրական դաշտն էլ կատարյալ չէ, ու շատ դեպքերում, քաղաքապետարանը մասնավոր կառուցապատողին դատի տալուց հետո, ինքն է պարտվել: Ըստ ՀԿ-ների ղեկավարների՝ մի քանի տարի առաջ քաղաքաշինական խորհուրդ ձևավորվեց , որը վիճակը վերահսկելու գործառույթ վերցրեց իր վրա, բայց չիրականացրեց: Մի քանի անգամ նման խնդիրների քննարկում է եղել քաղաքապետարանում, բայց ըստ բնապահպանական ՀԿ-ների՝ իրենց կարծիքները հաշվի չեն առնվել:
18:53 07.04.2025
Լուսանկարի պատճառով ռուս մարզիչը չեզոք կարգավիճակ չի ստացելՍպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի մարզիչ Վալենտին Սուխոդոլսկին չի կարողացել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայից չեզոք կարգավիճակ ստանալ Ռուսաստանի սպորտի նախկին նախարար Օլեգ Մատիցինի հետ համատեղ լուսանկարի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Մերժման որոշումը կայացրել է ֆեդերացիայի հատուկ կոմիտեն, որն ուսումնասիրել է Սուխոդոլսկիի՝ չեզոք կարգավիճակ ստանալու դիմումը։ «Չեզոք կարգավիճակի մասին իմ դիմումը քննարկվում էր ավելի քան երկու […] ...
18:46 07.04.2025
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրենի հետԱպրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրեն Սաբինա Շտադլեր Ռեպնիկի հետ: Հանդիպման ընթացքում գլխավոր քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել առկա մարտահրավերների մասին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր` ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […] ...
18:40 07.04.2025
Քաղաքացիները կստանան նոր որակի անձնագրային ծառայություն, կներդրվի եվրոպական լավագույն փորձը․ ՄՔԾ պետՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Արմենպրեսում ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի ընթացիկ փուլերի, նույնականացման քարտերի ներկայիս պահանջարկի և այլ թեմաների շուրջ։ Մասնավորապես՝ օրեր առաջ հայտարարվել է հաղթող մասնավոր գործընկերոջ անունը․ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը Հայաստանում […] ...
18:34 07.04.2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերումՄարտի 31-ից ապրիլի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 123 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 302 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 576, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 5, վարելիս […] ...
18:25 07.04.2025
Կազմակերպվել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովը: Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանը, հակաբուլինգային միջոցառումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։ Ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի […] ...
18:19 07.04.2025
Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել էՄարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ 54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային […] ...