10:45 02.11.2017
Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության 39-րդ գլխավոր համաժողովին։
Համաժողովին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 195 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք պետք է հավանություն տան կազմակերպության առաջիկա տարիների գործունեության ծրագիրը, բյուջեն և հաստատեն կազմակերպության նոր գլխավոր տնօրենի թեկնածությունը։ Կոնֆերանսի ընթացքում նախատեսված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար մարմինների ընտրությունները։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել կոնֆերանսի լիագումար նիստին։
Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է. «Կազմակերպության հմուտ ղեկավարումն էական նշանակություն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակների իրականացման գործում: Այդ նպատակների թվում կարևոր տեղ է զբաղեցնում կրթությունը: Հայաստանը համահեղինակել և աջակցել է կրթությանն առնչվող մի շարք նախաձեռնությունների ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում: Մենք նաև սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ` Հայաստանի Բարձրագույն կրթության՝ 2017-2030թթ. ռազմավարության մշակման գործում:
Կրթությունը, գիտությունը և գիտելիքների հանդեպ ձգտումը հայ հասարակությունում խոր արմատներ ունեն: Երկու տարի անց մեր մայրաքաղաք Երևանի պետական համալսարանը նշելու է իր 100-ամյակը: Դեռևս 800 տարի առաջ Կիլիկյան հայկական թագավորության մայրաքաղաքն ունեցել է աշխարհիկ բարձրագույն ուսումնական հաստատություն` Սսի համալսարանը: Դարեր շարունակ հայերը պահպանել են կրթական այս ավանդույթները, այդ թվում՝ դպրոցներ հիմնելով աշխարհի տարբեր վայրերում: Այս տարի իր 300-ամյակն է նշում Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հայկական վանական համալիրը, որը Նապոլեոն կայսրի կողմից ճանաչվել էր որպես ակադեմիա: Ավելի քան 200 տարի առաջ մեկ այլ հայտնի դպրոց` Լազարյան ճեմարանը բացեց իր դռները՝ հետագայում դառնալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի երկու հիմնադիր հաստատություններից մեկը:
Կրթությունը զորեղ գործիք է այս կազմակերպության կողմից որդեգրած արժեքները խթանելու համար: Ցավալի է, որ որոշ պետություններ կրթությունն օգտագործում են հակադիր նպատակներով՝ դրա միջոցով ազգայնական ատելություն սերմանելով, հատկապես երիտասարդների շրջանում: Ադրբեջանի դասագրքերում բազմաթիվ նման օրինակներ կան. դրանցից մեկը երեխաներին սովորեցնում է, որ հայերն իրենց գենետիկ թշնամիներն են: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի 2016թ. զեկույցում նշված է, որ «Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակել են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կանոնադրության մեջ արդարացիորեն ամրագրված է, որ «պատերազմները սկսվում են մարդկանց ուղեղներում»: Հասարակությունները պատրաստ չեն լինի հաշտեցմանը, եթե նրանց գիտակցության մեջ չամրագրվի խաղաղության պաշտպանության անհրաժեշտությունը:
Գերմանացի հայտնի գրող Հայնրիխ Հայնեն ասում էր. «Այնտեղ, ուր գրքեր են այրում, վերջում մարդկանց են այրելու»։ Ադրբեջանցի հայտնի վիպասանի գրքերը կրակի մատնվեցին Բաքվի փողոցներում միայն այն պատճառով, որ նա ճշմարտություն էր ասել հայերի կոտորածների մասին և հաշտեցման կոչ էր արել: Նա ներկայացրել էր Նախիջևանում իր հայրենի գյուղի պատմությունը, որն իր մանկության տարիներին ուներ տասներկու հայկական եկեղեցիներ: Դրանք բոլորը՝ Նախիջևանում և Ադրբեջանի ողջ տարածքում առկա հայկական բազմաթիվ այլ սրբավայրերի ու գերեզմանատների հետ մեկտեղ, ոչնչացվել են 1990-ական և 2000-ական թվականներին: Նույն կերպ Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր նրբազարդ միջնադարյան խաչքարեր հողին են հավասարեցվել ադրբեջանական իշխանությունների թողտվության պայմաններում: Այդ տարածքն այժմ վերածվել է ռազմական հրաձգարանի:
Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումներից հետո, այժմ Բաքուն նպատակ է դրել ջնջել հայերի՝ մի քանի հազարամյա ներկայության մասին անգամ հիշողությունը, տարածաշրջանում տեղաբնիկ հայ մշակույթի և պատմության ցանկացած հետք: Բաքուն ջնջում է անցյալը այն պատճառով, որ այն չի համապատասխանում Ադրբեջանի կողմից ինքն իր համար հորինված երևակայական ներկային, հավանաբար, հետևելով Ջորջ Օրուելի հայտնի խոսքերին՝ «ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»: Նրանք, ովքեր այսօր վերահսկում են Ադրբեջանը, կարծում են, որ կարող են վերաշարադրել պատմությունը` օրինականացնելու համար իրենց ներկայիս անհանդուրժողական քաղաքականությունը»:
Խոսելով պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին նախարար Նալբանդյանը նշել է. «Պատմականորեն գտնվելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում, Հայաստանը ձևավորել է այլ մշակույթների և կրոնների նկատմամբ հարգանքի և համակեցության խորը արմատներ ունեցող ավանդույթներ: Ահա թե ինչու Հայաստանում պահպանվում է հարուստ մշակութային ժառանգություն, որն ի թիվս այլոց, ներառում է հելլենիստական դարաշրջանի տաճար, հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի մզկիթ, իսկ շուտով այստեղ կավարտվի աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը:
Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված հիմնասյուների շարքում է։ Այն հատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ մենք շատ հուշարձաններ ունենք ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, որոնք կառուցվել են աշխարհի շուրջ հարյուր երկրներում ապրող հայերի կողմից:
Մեր հարևանները տարբեր վերաբերմունք են ցուցաբերել հայկական պատմական ժառանգության պահպանման հարցում: Առկա է լավ համագործակցություն Իրանի հետ, որը պատշաճ կերպով հոգ է տանում իր տարածքում գտնվող հայկական հուշարձանների մասին՝ ի տարբերություն հարևան Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի, որտեղ համամարդկային արժեք ունեցող բազմաթիվ մշակութային հուշարձաններ կորսվել են հավիտյան: Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի շահագրգռվածությունը Թուրքիայի այնպիսի վայրերում, ինչպիսիք են, օրինակ, հայկական միջնադարյան մայրաքաղաք Անին, իրականացվող պեղումներում և վերականգնման աշխատանքներում մեր մասնագետների մասնակցության հարցում:
Մենք նաև մեծապես մտահոգված ենք պատերազմից տուժած Սիրիայում հայկական հուշարձանների և սրբավայրերի վրա իրականացված հարձակումների կապակցությամբ: Խորապես համոզված ենք, որ Սիրիայում հետ-հակամարտության վերականգնման գործընթացը պետք է վերահաստատի ազգային ու կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի իրավունքներն իրենց կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ:
Այս տարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց 2347 բանաձևը, որն ափսոսանք է հայտնում և դատապարտում է մշակութային ժառանգության, կրոնական վայրերի ապօրինի ոչնչացումը հատկապես ահաբեկչական խմբավորումների կողմից: Հուսով ենք, որ միջազգային հանրությունն ակտիվորեն կշարունակի այս ջանքերը»:
10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը11:35 25.11.2024
«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
11:28 25.11.2024
33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել էՆոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արագածոտն գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդ: Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի և ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 33-ամյա երիտասարդի գլխին […] ...
11:20 25.11.2024
Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...
11:13 25.11.2024
Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմինՆոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը, ինչից հետո մոտոցիկլետը բախվել է կայանած «Նիսան» մակնիշի մեքենային: Մոտոցիկլավարը՝ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ն, մահացել է, իսկ վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԳԱԶ 32213»-ի վարորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա […] ...
11:05 25.11.2024
Վիլնյուսում բնակելի շենքի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվելԳերմանական DHL տրանսպորտային ընկերության ինքնաթիռը կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով Լիտվայի ոստիկանությանը։ «Վիլնյուսի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել DHL բեռնատար ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալությունը պարզաբանում է, որ ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Օդանավը շահագործում է իսպանական Swiftair ավիաընկերությունը։ Ինչպես հայտնում է LRT ազգային ռադիոն, […] ...
10:59 25.11.2024
Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՆոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...