Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը բոլոր ուղղություններով կհզորանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+10.09 oC

Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը բոլոր ուղղություններով կհզորանա

17:11 25.03.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «ՆԱՏՕ-Վրաստան 2019» զորավարժությունների շրջանակներում երկօրյա այցով գտնվում է Վրաստանում:

Վրաստանի առաջին դեմքերի՝ նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո, Յենս Ստոլտենբերգը հանդես է եկել հայտարարությամբ: Նա ողջունել է դաշինքին անդամակցելու ուղղությամբ Վրաստանի քայլերը՝ վստահեցնելով, որ դրանք առաջիկայում պսակվելու դաշինքին անդամակցությամբ: Վրաստանի ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ ուղերձներ է հղել Ռուսաստանին՝ չմոռանալով ընդգծել Սև ծովում անվտանգության ապահովման նպատակներով դրա ջրային տարածքում իր զինված ուժերի հնարավոր տեղակայման մասին հայտարարությունը:

«Մենք աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միջազգայնորեն ընդունված սահմաններում: Կոչ ենք անում Ռուսաստանին հետ կանչել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության մասին հրամանը և  դուրս բերել զորքերն այդ տարածքներից: Մենք ողջունում ենք Սև ծովում անվտանգության ուժեղացման գաղափարը: Այդ պատճառով էլ ավելի ենք հզորացնում ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը բոլոր ուղղություններով: Դաշինքում իմ դիրքորոշման համաձայն` Սև ծովի ջրային տարածքում դաշինքի զինված ուժերի ներկայության անհրաժեշտությունը սրվում է: Բազմազգ զորավարժությունների շրջանակներում կտեսնենք` ինչ կարելի է անել այդ ուղղությամբ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը:

Վրաստանը դաշինքի ամենամտերիմ գործընկերներից է: Զորավարժությունների ամենամեծ մասնակիցն է զինվորների քանակ և որակի առումով:

«Անում ենք հնարավորինս, որ Վրաստանը դառնա դաշինքի անդամ: Հույս ունեմ շատ շուտով ողջունել Ձեզ ՆԱՏՕ-ում»,- ասել է նա Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ ասուլիսում:

«Ոչ ոք իրավունք չունի սահմանափակելու անկախ, ինքնիշխան ընտրության իրավունքը: Վրաստանի ժողովրդի ընտրությունը լիարժեք անդամակցությունն է ՆԱՏՕ-ին: Դա Վրաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակցությունների շրջանակներում  է: Ոչ ոք իրավունք չունի միջամտելու գործընթացին կամ խոչընդոտել այն: Մենք ունենք գործողությունների փաթեթ և պետք է ձգտենք կատարել այն»,- իր հերթին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ հեռակա կարգով խոսքն ուղղելով Ռուսաստանից հնչող սպառնալիքներին, մասնավորապես Սև ծովում դաշինիքի ներկայության ու Աբխազիայից մի քանի տասնյակ կմ հեռավարության վրա Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցման վերաբերյալ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP