Ինչո՞ւ 8 ամիս շարունակ Հարկային նոր օրենսգիրքը չի հասնում Ազգային ժողով․ պատգամավորը՝ նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+14.09 oC

Ինչո՞ւ 8 ամիս շարունակ Հարկային նոր օրենսգիրքը չի հասնում Ազգային ժողով․ պատգամավորը՝ նախարարին

13:11 25.03.2019

Ներդրումներ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ սահմանված չեն խաղի նոր կանոններ, այսինքն` ներկայացված չէ Հարկային նոր օրենսգիրք։ Այս խոսքերից հետո ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորներից Արտյոմ Ծառուկյանը հարց տվեց տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ինչո՞ւ արդեն 8 ամիս չի ներկայացվում Հարկային նոր օրենսգիրքը։

Նախարարը համաձայնեց, որ Հարկային օրենսգրքում իրոք լինելու են այնպիսի շրջադարձային փոփոխություններ, որոնք էական ազդեցություն են ունենալու ներդրումային միջավայրի վրա։ Խաչատրյանը ներկայացրեց միկրոբիզնեսը հարկերից ազատելու, որոշ հարկեր նվազեցնելու օրինակները։

Այս ամենը հաշվի առնելով` նախարարն ասաց, որ փոփոխությունները հարուցում են հանրային լուրջ քննարկումներ, որոնց անդրադառնալիս էլ կառավարությունը փորձում է կարգավորումներ սահմանել յուրաքանչյուր փոքր խմբի տնտեսվարողների համար։ Սա է պատճառը, ըստ նախարարի, որ Հարկային նոր օրենսգիրքն ուշանում է։

«Ես չէի համարի, որ դա ձգձգում է նշանակում։ Դա ընդամենը նշանակում է, որ մենք ժամանակն օգտագործում ենք, որպեսզի բոլոր տեսակետները ևս մեկ անգամ լսենք»,- ասաց նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

BACK_TO_TOP