14:03 23.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին իր ընտանիքի հետ մասնակցում էր համապետական շաբաթօրյակին: Ֆեյսբուքյան իր էջում նա տեսանյութ է հրապարակել՝ «Մի հատված ճամփեզրին» խորագրով:
«Սիրելի հայրենակիցներ, էլի Կոտայքի մարզի գյուղերից մեկն էինք գնում, բայց ճանապարհի այս հատվածը տեսանք ու անտարբեր չկարողացանք անցնել, որոշեցինք մեր շաբաթօրյակը շարունակել այստեղ: Սա համարում ենք մեր ընտանեկան տեղամասը շաբաթօրյակի, որովհետև ճանապարհի վրա է և շատ աղտոտ է»,- ասել է նա:
Վարչապետը շաբաթօրյակի էր մասնակցում Երևան-Կոտայք ճանապարհին: Այդտեղ էր նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ավելի ուշ ժամանեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը, տեսնելով վարչապետին, կատակեց.
«Մենք գործադիրին ահագին օգնեցինք, չնայած պիտի վերահսկեինք»:
Փաշինյանը, դիմելով ուղիղ եթերում իրեն հետևողներին, նշեց.
«Մեր հայրենիքի մաքրության գործը բոլորիս գործն է: Իհարկե, ամենակարևորն այն է, որ ոչ միայն մաքրենք, մաքրությամբ պետք է համայնքները, մարզպետարանները զբաղվեն, բայց, դրանից բացի, կարևոր է նաև չաղտոտելը: Ի վերջո, այս աղբը ո՞նց է հայտնվել այստեղ, մենք բոլորս ենք, չէ՞, մեղավոր, մեր համատեղ ուժերով է հայտնվել»:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում14:20 02.04.2025
Սարգիս Խանդանյանը կարևորել է Կիպրոսի հետ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումըԱրտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 2-ին հանդիպել է ՀՀ-ում Կիպրոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Ողջունելով դեսպանին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորել է Կիպրոսի հետ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը: Նա մեծ ձեռքբերում է համարել երկու երկրներում դեսպանատների բացման իրողությունը: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ բարձր մակարդակի հարաբերություններ են ձեւավորվել խորհրդարանական դիվանագիտական […] ...
14:11 02.04.2025
Պեսկովը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների մասինՌուսաստանը շարունակում է շփումները ամերիկացիների հետ տարբեր մակարդակներով և տարբեր թեմաներով, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է ապրիլին կամ «մի փոքր ուշ» մեկնել Սաուդյան Արաբիա, որը նախկինում նշվում էր որպես Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդների հանդիպման հնարավոր վայր: «Մենք շարունակում ենք շփումները տարբեր մակարդակներով, տարբեր ուղիներով ամերիկացիների […] ...
14:00 02.04.2025
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանըՖրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց Փարիզի Շոայի հուշահամալիր-թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանը։ Հոլոքոստի պատմությունն ուսումնասիրող Եվրոպայի խոշորագույն կենտրոններից մեկում կազմակերպված այս միջոցառմանը ներկա էին Շոայի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը, ցուցահանդեսի համադրող, ֆրանսահայ անվանի պատմաբան Կլեր Մուրադյանը, Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր։ Հայոց ցեղասպանության ոգեկոչման […] ...
13:49 02.04.2025
Մխիթար Հայրապետյանը Տալլինում հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր Տալլինում հանդիպել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ «Քննարկեցինք մեր երկրների միջև ոլորտային համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով հատկապես թվայնացման, կիբերպաշտպանության և արհեստական բանականության կարգավորման ուղղություններով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը։ Հանդիպումից հետո մասնակցեցինք Էստոնիայի ԱԳՆ-ում կազմակերպված աշխատանքային զեկույցների ու քննարկումների, որտեղ ներկայացվեցին թվային կառավարման […] ...
13:40 02.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երեք թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Աշոտ Հայրապետյանին, Արմենուհի Հարությունյանին եւ Անահիտ Աբրահամյանին: ...
13:32 02.04.2025
Վուչիչն ասել է, որ համաշխարհային առաջնորդները գաղտնի բանակցություններ են վարում Պուտինի հետԱշխարհի մի քանի առաջնորդներ գաղտնի բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Ես Պուտինին երեք տարի չեմ տեսել, իսկ նրանցից շատերը (համաշխարհային առաջնորդներ) գաղտնի խոսել են նրա հետ: Եվ ես գիտեմ առնվազն երկու ազդեցիկ առաջնորդների, ովքեր գաղտնի խոսել են նրա հետ», – ասել է նա բլոգեր […] ...