Համազգային թատրոնի շենքը կկառուցվի. կկատարվի Սոս Սարգսյանի երազանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+13.09 oC

Համազգային թատրոնի շենքը կկառուցվի. կկատարվի Սոս Սարգսյանի երազանքը

13:30 23.03.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է այն բանից, որ որքան մոտեցել է հանդիսավոր միջոցառման վայրին, այնքան ավելի շատ աղբ է տեսել շինհրապարակի տարածքում։ ՀՀ վարչապետը տարածքում նախ` մաքրություն է իրականացրել: Ամեն դեպքում, հիմնարկեքի արարողությունը կայացել է:

Մինչև պարկուճը տեղադրելը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի Արման Նավասարդյանն ընթերցել է Սոս Սարգսյանի խոսքերը: Թուղթը, որի վրա գրված էին այդ  խոսքերը, դրվել է պարկուճի մեջ, որի մեջ նաև եղել է Սոս Սարգսյանից մի մասունք: Խոսքը ԽՍՀՄ ժողովրդական արտիստի այս խոսքերի մասին է, որն ուղղված է դերասաններին.

«Ես կուզենամ, որ հայոց երկիրը համարեք ձերը ու տեր լինենք,ու ձեր ամեն բեմելը թող ունենա բովանդակություն ու որպես արժեք հրամցնեք ձեր հայրենակիցներին: Իսկ բարձր արվեստն արժեք է: Բարձր կուլտուրայի տեր մարդիկ մեզանում չկան կամ շատ ու շատ քիչ են, դուք պարտավոր եք լրացնել էդ դատարկությունը, հասկանալի է, որ ձեզնով:

Հիշե´ք, որ թատրոնը ստեղծվել է նրա համար, որ մարդը գա, իրեն տեսնի, հասկանա իր էությունը, իր հոգու թաքցրած բովանդակությունը, գա, մտորի: Ես խնդրում եմ էնպես անել, որ ես, ինչպես առաջ եմ ասել, որ իմ թատրոնում աշխատում են ամենատաղանդավոր դերասանները»:

Ավելի ուշ էլեկտրադինամիկ բարձրախոսի միջոցով հնչել են նաև Սոս Սարգսյանի այն խոսքերը, ըստ որոնց՝ շատ կցանկանար իր կենդանության օրոք տեսնել Համազգային թատրոնի շենք ունենալը, բայց եթե դա չլինի, ինքը այդ իրողությունը կտեսնի մյուսների  աչքերով:

Համազգային թատրոնի շենքի ճարտարապետն է  Իսահակ Ներսիսյանը: Շինությունը կառուցվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ գտնվող Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի տեղում է: Հայտնի է, որ Համազգային թատրոնը հիմա գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում և մինչ օրս սեփական շենք չի ունեցել:

Հիշեցնենք, որ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում, Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: 2003 թվականին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ կառավարությունը որոշում ընդունեց թատրոնին տալ պետական կարգավիճակ՝ վերանվանվելով այն Պետական համազգային թատրոն:

2015թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության որոշմամբ` «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվեց «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Իր կենդանության տարիներին Սոս Սարգսյանը փորձել է լուծել շենքի հարցը: Նրա մահվանից մեկ տարի առաջ ՀՀ նախագահի մակարդակով խոստում հնչեց, որ Համազգայինի համար շենք կկառուցվի գլխավոր պողոտայում, ինչը, սակայն, հարուցեց մի խումբ ակտիվիստների դժգոհությունը: Նրանք պնդում էին, որ շենքը կառուցվելու է մայրաքաղաքի կենտրոնական հատվածի կանաչապատ տարածքների հաշվին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

14:19 11.04.2025

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

ԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

14:10 11.04.2025

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

Անգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...

BACK_TO_TOP