Հենց հիմա կարող եք դա հայտարարել ու էս ամեն ինչին վերջակետ կդրվի․ Շիրակի մարզպետը՝ Անիի համայնքապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Հենց հիմա կարող եք դա հայտարարել ու էս ամեն ինչին վերջակետ կդրվի․ Շիրակի մարզպետը՝ Անիի համայնքապետին

21:16 22.03.2019

Այսօր աշխատանքային օրվա ավարտին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի, համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և բնակիչներից մի քանիսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Անի համայնքում շուրջ ութ ամիս ընթացող իրավիճակը, երբ մի խումբ բնակիչներ, ժամանակ առ ժամանակ փակելով համայնքապետարանի դուռը, իրենց դժգոհությունն են հայտնում համայնքապետի աշխատանքից ու պահանջում նրա հրաժարականը։ Մի քանի օր առաջ էլ մարզպետն իր աշխատասենյակում հանդիպում էր ունեցել նաև դժգոհ բնակիչների հետ։

«Հանդիպումների ընթացքում  երկու կողմերի հետ էլ ես ֆիքսել եմ մի կարևոր բան, այսօր մենք ձեր համայնքում ունենք իրավիճակ, որը ըստ էության՝ պիտի լուծվեր համայնքի մակարդակով։Մենք ունենք մի իրավիճակ, երբ համայնքի ղեկավարը, համայնքի ավագանին ու ազգաբնակչության մի մասը ՝ շատ թե քիչ ,հասցրել են համայնքը փակուղու առաջ և շատ մեծ հարցականի առաջ է Անի համայնքի շարունակական զարգացումը։ Կարծես թե՛ ժամանակի, և թե՛ ծավալի առումով մեր երկրում ամենաերկարատև գործընթացներից մեկը  ձեր համայնքում է  կատարվում»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։

Մարզպետը ներկաներին խորհուրդ է տվել հարցը կարգավորել փոխզիջման և կոնսենսուսի տարբերակով, իսկ համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն էլ նշել է, որ աշխատանքի նոր մեթոդ են որդեգրել, ու շրջելով 19 բնակավայրերով` փորձում են այսպես կազմակերպել իրենց աշխատանքը,որն իր բնորոշմամբ՝ 10-20 հոգու քմահաճույքի պատճառով է ստեղծվել։

«Այն մեխանիզմը, որը ներդրվել է դուռ փակելու մեխանիզմով, փորձել արգելել, կանգնեցնել համակարգային գործունեությունը, դա այլևս իր նպատակային նշանակությունը կորցրել է և էժանագին մեթոդներ են»,- ասել է Արտակ Գևորգյանը։

Համայնքի ղեկավարը նաև մեղադրել է դժգոհող բնակիչներին մյուս կառույցների աշխատանքը ևս խոչընդոտելու համար և նրանց մեղադրել  փողոցային պայքարով իր դեմ դուրս գալու մեջ, ինչին մարզպետ Պետրոսյանը հակադարձել է՝ ասելով,որ այդ նույն փողոցային մեթոդներով  մեր երկրում հաղթահարվել են շատ լուրջ խնդիրներ, և խնդրել այդ փողոցային ասված մոտեցումը հանել բառապաշարից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բողոքավոր կողմի կատարած ստորագրահավաքի օրինաչափության, դրանց արժանահավատութունը պարզելու մեխանիզմները։ Արտակ Գևորգյանը նաև առաջարկել է համայնքում անցկացնել վստահության հանրաքվե,ինչը խոստացել է կազմակերպել շատ բարձր մակարդակով։ Իսկ մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ  նշել է, որ որևէ բան շատ բարձր մակարդակով ապացուցելու հնարավորություն համայնքապետը հենց հիմա ունի։

«Դուք ունեք էդ հնարավորությունը ,ես ձեր ասածի մեջ պաթոս նկատեցի,երբ որ շատ բարձր եք խոսում, հենց հիմա կարող եք հայտարարել ու էս ամեն ինչին վերջակետ կդրվի,խնդրում եմ շատ բարձր վստահության մասին խոսելուց առաջ մտածեք»,- ասել է Տիգրան Պետրոսյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:40 25.11.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:   ...

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

08:25 25.11.2024

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պուն շնորհավորել է ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիայի «Լայն ճակատ» կուսակցության թեկնածու Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ես զանգահարեցի Յամանդու Օրսիին, որպեսզի շնորհավորեմ նրան որպես մեր երկրի ընտրված նախագահ», -գրել է Լակալ Պուն X-ում: Նա նաև հայտարարել է իշխանությունը փոխանցելու գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:16 25.11.2024

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

08:00 25.11.2024

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Ուրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

BACK_TO_TOP