19:50 01.11.2017
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում։
Ստորև ներկայացնենք ելույթը՝ մասնակի կրճատումներով.
«Կազմակերպության հմուտ ղեկավարումն էական նշանակություն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակների իրականացման գործում: Այդ նպատակների թվում կարևոր տեղ է զբաղեցնում կրթությունը: Հայաստանը համահեղինակել և աջակցել է կրթությանն առնչվող մի շարք նախաձեռնությունների, ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում: Մենք նաև սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ` Հայաստանի Բարձրագույն կրթության՝ 2017-2030թթ. ռազմավարության մշակման գործում:
Կրթությունը, գիտությունը և գիտելիքների հանդեպ ձգտումը հայ հասարակությունում խոր արմատներ ունեն: Երկու տարի անց մեր մայրաքաղաք Երևանի պետական համալսարանը նշելու է իր 100-ամյակը: Դեռևս 800 տարի առաջ Կիլիկյան հայկական թագավորության մայրաքաղաքը ունեցել է աշխարհիկ բարձրագույն ուսումնական հաստատություն` Սսի համալսարանը: Դարեր շարունակ հայերը պահպանել են կրթական այս ավանդույթները, այդ թվում՝ դպրոցներ հիմնելով աշխարհի տարբեր վայրերում: Այս տարի իր 300-ամյակն է նշում Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունը, որը Նապոլեոն կայսրի կողմից ճանաչվել էր որպես ակադեմիա: Ավելի քան 200 տարի առաջ մեկ այլ հայտնի դպրոց` Լազարյան ճեմարանը բացեց իր դռները՝ հետագայում դառնալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի երկու հիմնադիր հաստատություններից մեկը:
Կրթությունը զորեղ գործիք է այս կազմակերպության կողմից որդեգրած արժեքները խթանելու համար: Ցավալի է, որ որոշ պետություններ կրթությունն օգտագործում են հակադիր նպատակներով՝ դրա միջոցով ազգայնական ատելություն սերմանելով, հատկապես երիտասարդների շրջանում:
Ադրբեջանի դասագրքերում բազմաթիվ նման օրինակներ կան. դրանցից մեկը երեխաներին սովորեցնում է, որ հայերն իրենց գենետիկ թշնամիներն են: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի 2016թ. զեկույցում նշված է, որ «Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակել են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կանոնադրության մեջ արդարացիորեն ամրագրված է, որ «պատերազմները սկսվում են մարդկանց ուղեղներում»:
Հասարակությունները պատրաստ չեն լինի հաշտեցմանը, եթե նրանց գիտակցության մեջ չամրագրվի խաղաղության պաշտպանության անհրաժեշտությունը:
Գերմանացի հայտնի գրող Հայնրիխ Հայնեն ասում էր. «Այնտեղ, ուր գրքեր են այրում, վերջում մարդկանց են այրելու»։ Ադրբեջանցի հայտնի վիպասանի գրքերը կրակի մատնվեցին Բաքվի փողոցներում միայն այն պատճառով, որ նա ճշմարտություն էր ասել հայերի կոտորածների մասին և հաշտեցման կոչ էր արել: Նա ներկայացրել էր Նախիջևանում իր հայրենի գյուղի պատմությունը, որն իր մանկության տարիներին ուներ տասներկու հայկական եկեղեցիներ: Դրանք բոլորը՝ Նախիջևանում և Ադրբեջանի ողջ տարածքում առկա հայկական բազմաթիվ այլ սրբավայրերի ու գերեզմանատների հետ մեկտեղ, ոչնչացվել են 1990-ական և 2000-ական թվականներին:
Նույն կերպ Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր նրբազարդ միջնադարյան խաչքարեր հողին են հավասարեցվել ադրբեջանական իշխանությունների թողտվության պայմաններում: Այդ տարածքն այժմ վերածվել է ռազմական հրաձգարանի:
Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումներից հետո, այժմ Բաքուն նպատակ է դրել ջնջել հայերի՝ մի քանի հազարամյա ներկայության մասին անգամ հիշողությունը, տարածաշրջանում տեղաբնիկ հայ մշակույթի և պատմության ցանկացած հետք: Բաքուն ջնջում է անցյալը այն պատճառով, որ այն չի համապատասխանում Ադրբեջանի կողմից ինքն իր համար հորինված երևակայական ներկային, հավանաբար, հետևելով Ջորջ Օրուելի հայտնի խոսքերին՝ «ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»:
Նրանք, ովքեր այսօր վերահսկում են Ադրբեջանը, կարծում են, որ կարող են վերաշարադրել պատմությունը` օրինականացնելու համար իրենց ներկայիս անհանդուրժողական քաղաքականությունը:
Պատմականորեն գտնվելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում, Հայաստանը ձևավորել է այլ մշակույթների և կրոնների նկատմամբ հարգանքի և համակեցության խորը արմատներ ունեցող ավանդույթներ: Ահա թե ինչու Հայաստանում պահպանվում է հարուստ մշակութային ժառանգություն, որն ի թիվս այլոց, ներառում է hելլենիստական դարաշրջանի տաճար, հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի մզկիթ, իսկ շուտով այստեղ կավարտվի աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը:
Մեր հարևանները տարբեր վերաբերմունք են ցուցաբերել հայկական պատմական ժառանգության պահպանման հարցում: Առկա է լավ համագործակցություն Իրանի հետ, որը պատշաճ կերպով հոգ է տանում իր տարածքում գտնվող հայկական հուշարձանների մասին՝ ի տարբերություն հարևան Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի, որտեղ համամարդկային արժեք ունեցող բազմաթիվ մշակութային հուշարձաններ կորսվել են հավիտյան:
Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի շահագրգռվածությունը Թուրքիայի այնպիսի վայրերում, ինչպիսիք են, օրինակ, հայկական միջնադարյան մայրաքաղաք Անին, իրականացվող պեղումներում և վերականգնման աշխատանքներում մեր մասնագետների մասնակցության հարցում:
Մենք նաև մեծապես մտահոգված ենք պատերազմից տուժած Սիրիայում հայկական հուշարձանների և սրբավայրերի վրա իրականացված հարձակումների կապակցությամբ: Խորապես համոզված ենք, որ Սիրիայում հետ-հակամարտության վերականգնման գործընթացը պետք է վերահաստատի ազգային ու կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի իրավունքներն իրենց կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ:
Կցանկանայի նաև ուշադրություն հրավիրել Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցի համար ներկայացված երկու տարեդարձերին:
2016 թվականի համար Ֆրանսիայի և Նիդերլանդների աջակցությամբ մենք առաջադրեցինք Հայաստանում առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը: 2017 թվականի համար Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ և Իտալիայի աջակցությամբ մենք առաջարկել ենք աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը: Հայաստանը խորապես հավատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս առաքելությանը և պատրաստ է շարունակել իր ներդրումն այդ նպատակների իրագործման համար»:
23:52 26.11.2024
Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS23:44 26.11.2024
Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասինՖուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...
23:38 26.11.2024
Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանըՇվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...
23:32 26.11.2024
ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքներըՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...
23:25 26.11.2024
Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...
23:20 26.11.2024
Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ ենՍպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
23:15 26.11.2024
Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովիԼիբանանի վարչապետ Նաջիբ Միքակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ և ապահովել հրադադարի ռեժիմը: «Իսրայելական օդուժի ուխտադրուժ հարձակումը Բեյրութի կենտրոնի վրա պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ դադարեցնել այս ագրեսիան և ապահովել հրադադարի համաձայնագրի իրականացումը», – ասվում է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում: ...