23:58 22.03.2019
«Ազգային խաղերի զարթոնք» խորագրով մարզամշակութային մրցույթ է անցկացվել Գյումրիում, որի մասնակիցները դպրոցականներն էին: Այսպիսի նախաձեռնություններով կազմակերպիչները համոզված են, որ կարելի է մոռացությունից փրկել հին հայկական ազգային խաղերը: Գաղափարն էլ ծագել է անցած տարի, երբ դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները բացօթյա դաս են անցկացրել ու ներկայացրել ազգային խաղերը: Դրանցից մի քանիսը մրցութային խաղերի ցանկում էին:
Հայկական ավանդական քոչարին մեր նախնիները պարում էին թե՛ ծիսական, թե՛ ազգային տոների ու միջոցառումների ժամանակ: Միջնադարից եկած ավանդույթն այսօրվա մրցույթի բաղկացուցիչն էր: Քոչարին ևս հին հայկական ազգային խաղերի մրցութային համարներից էր: Ազգային խաղերին աչք կապոցին, փայտ քաշոցին, աքլորակռիվն ու պարանի ձգումը ներկայացնելը վստահված էր աշակերտներին: Աչք կապոցին երեխայի տարածական կողմնորոշումն է զարգացնում, փայտ քաշոցին ու պարանի ձգումն էլ ուժային կարողություններն են ստուգում: Հին հայկական կոխն էլ դրանց շարքին է դասվում, բայց մրցութային ծրագրում չէր:
Գյումրիի և Ախուրյանի տարածաշրջանի գյուղերի դպրոցների աշակերտներն այս ազգային խաղերն այժմ ֆիզկուլտուրայի դասերի ժամանակ էլ են խաղում: Կազմակերպիչները վստահ են, որ Գյումրին այս առումով լավ օրինակ կլինի մյուս քաղաքների ու գյուղերի դպրոցականների համար: Նման մրցույթներն ավանդական դարձնելուց բացի՝ սպասվում է, որ այս խաղերը նորից բակեր կվերադառնան: Դրանք ժամանակին էլ բակերից են ծնվել ու մոռացվել էլեկտրոնային դարում: Դրանց տարածողները լինելու են հենց երեխաները՝ ամռանը, բակերում ու ճամբարներում: Սրանում վստահ է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Մրցույթի հաղթող ճանաչվեց Գյումրիի թիվ 23 դպրոցի թիմը: 2-րդ տեղում Բայանդուրի դպրոցն էր, 3-րդ տեղում՝ Ղարիբջանյանի։ Երեխաների մոտ ոչ միայն առողջ ապրելակերպ ձևավորել, նաև իրենց նախնիների խաղերի մասին պատմել: Սա նախաձեռնության կարևոր նպատակներից է: Առաջին մրցույթն էր այն, մյուս անգամ կազմակերպիչներն այլ խաղաձևեր ևս կներառեն: Հին հայկական խաղերը շատ են, դրանց մեծ մասն արդեն հավաքագրել են:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...