14:38 22.03.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը մարտի 22-ին ավագանու արտահերթ նիստի ժամանակ իր գործընկերների ուշադրությունը հրավիրեց Կիրովի անվան մանկական այգու հետ կապված խնդրի վրա: Նա նշեց, որ այգում արդեն 5-6 շինություններ կան, մեկում ներքին աշխատանքներ են տարվում, իսկ Շիրակ հյուրանոցի կողմից փորված մեծ հիմք կա և երկու կիսավարտ շինություններ, որոնց շուրջ դատական պրոցես է:
«Այս պահին շինարարական աշխատանքները կիսատ են մնացել: Սա մանկական այգի է, այնտեղ արդեն իսկ կարուսելներ չկան, մնացել են դրանց կմախքները: Եթե այսպես շարունակվի, այգին հավանաբար կկոչվի «մեծերի կողմից փոքրերից խլված մանկական այգի»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն, արձագանքելով, ասաց, որ այգին իրենց ուշադրության կենտրոնում է վաղուց՝ արդեն երեք ամիս է:
«Այո´, ցավոք այդ շինարարությունն իրականացվել է մինչև մեր՝ քաղաքային իշխանություն լինելը, հենց այդ ամիսների ընթացքում արագ բարձրացնում էին այդ շինությունները: Այդ տարածքները 2002 թվականից 50 տարի ժամկետով վարձակալության են տրված, պայմանագիրը ցավոք քաղաքապետարանի համար վատ ձևով է գրված, մենք այստեղ կողմ թույլ ենք: Բոլոր կետերը, որ նշված են, թույլ են կատարվում, բայց ինչ-որ կերպ կատարվում են, բացի մի կետից՝ խաղային մասերի արդիականացում: Ինչպես ես փոքր տարիքում օգտվել եմ, այդպես էլ մեր երեխաներն են օգտվում»,- ասաց նա:
Մարությանն ասաց, որ այժմ բոլոր այգիները գույքագրվում են, ճշտվում են՝ ինչ պայմանագրով են տրված, ինչու, եթե լինում են խախտումներ, դիմում են դատախազություն: Քաղաքապետն ընդգծեց՝ պետք է ստիպել, որ վարձակալը կատարի պարտավորությունները, հակառակ դեպքում խզեն պայմանագիրը:
«Ցավոք, այս այգու պայմանագիրը ոչ բարենպաստ է գրված մեզ համար, համայնքի համար, բայց դա մեզ չի կանգնեցնի, մենք իրավական և մեր լիազորությունների սահմաններում բոլոր լծակներն օգտագործելու ենք»,- ասաց քաղաքապետը:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...