«Հյուսիս-հարավի» շինարարության ժամկետները հնարավոր է` փոփոխվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

«Հյուսիս-հարավի» շինարարության ժամկետները հնարավոր է` փոփոխվեն

15:00 22.03.2019

Երեկ Շիրակի մարզպետարանում քննարկվել են «Հյուսիս-հարավ» միջպետական ճանապարհի Լանջիկ-Գյումրի երրորդ տրանշի շինարարության ընթացքում առաջ եկած խնդիրները, որոնք դժգոհությունների առիթ էին տվել հարևան համայնքներում: «Հյուսիս-հարավի» շինարարության ընթացքում ապամոնտաժվել է Ձարակապ գյուղի հողատարածքների ոռոգման  ցանցը։

Շինարարը՝  չինական «Սինոհիդրո» ընկերության փոխմենեջերը, քննարկմանը տեղեկացրել է, որ ոռոգման խողովակաշարի մի հատվածն արդեն վերականգնված է, իսկ Շիրակ գյուղի ոռոգման խողովակները կտեղադրվեն շինաշխատանքների ավարտից հետո։

Անդրադառնալով Գյումրի-Երևան մայրուղու Լանջիկ-Գյումրի հատվածում շինարարության հետևանքով առաջացած անանցանելի վիճակին ու փոսերին, ընկերության պատասխանատուն նշել է, որ  ճանապարհի հարթեցման աշխատանքները կսկսվեն ապրիլից։
«Թալինից մինչև Գյումրի 45 կմ հատվածը սպասարկում է մեր կազմակերպությունը, այդ հատվածում համաձայն եմ, որ շատ փոսեր կան, որոնք մենք գրեթե ամեն օր վերանորոգում ենք քանդված ասֆալտի մանրացված խառնուրդով։ Վերջին մեկ ամսվա ընթացքում, տեղումներով պայմանավորված, մենք փոսալցման աշխատանքներ չենք կատարել, արդեն պայմանավորվել ենք ասֆալտի գործարանի հետ, որ մեզ տրամադրեն որակյալ հումք` փոսերը նորոգելու համար, աշխատանքները կսկսենք ապրիլի հինգից»,- նշել է «Սինոհիդրո» ընկերության փոխմենեջեր Լյու Մին Ծիեն։
Հարցադրմանը, թե հարակից գյուղերի բնակիչները դժգոհում են նաև այն  փաստից, որ ընկերության տեխնիկան, անցնելով   իրենց չօտարված հողակտորներով, դարձնում է հետագա օգտագործման համար անպիտան, ընկերության ներկայացուցիչը պատասխանել է, որ այդ հարցերը ընթացքում կարգավորվում են։
«Ընթանում է մեծածավալ շինարարություն, անհնար է ամեն ինչ առանց թերությունների կազմակերպել։ Մեր սոցիոլոգները կապվում են գյուղացիների հետ և առաջացած խնդիրները քննարկելուց հետո համապատասխան լուծումներ են տրվում, փոխհատուցումները լինում են մասնավորների հետ  փոխհամաձայնության արդյունքում»,- նշել է Լյու Մին Ծիեն։
«Սինոհիդրո քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչը, անդրադառնալով շինարարության ժամկետներին, նշել է, որ հստակ ժամկետներ փաստաթղթով ամրագրված են, բայց դրանք փոփոխվում են հանգամանքների բերումով։
Ընկերության պատասխանատուն նաև նշել է, որ  իրենք աշխատավարձերի ուշացումներ չեն ունեցել, վճարումները կատարել են  ժամանակին, իսկ անդրադառնալով Մարալիկ քաղաքի մոտ կառուցված ժամանակավոր ավանին, նշել է, որ այնտեղ բնակվում են մոտ 100 չինացիներ, ովքեր աշխատանքից վերադառնալուց հետո ջրի բացակայության պատճառով լողանալու և լվացվելու հնարավորությունից զրկված են տևական ժամանակ։
Մարզպետարանի ներկայացուցիչը խոստացել է խնդիրը կարգավորել։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

08:50 25.11.2024

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

Արգենտինայի կառավարությունը պատրաստ է համագործակցել Ուրուգվայի ընտրված նախագահ Յամանդու Օրսիի հետ։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։ «Արգենտինան շնորհավորում է Ուրուգվայի ժողովրդին օրինակելի քվեարկության օրվա կապակցությամբ և ողջունում է ընտրված նախագահ Յամանդա Օրսիին։ Մենք վերահաստատում ենք Ուրուգվայի հետ համատեղ աշխատելու մեր հանձնառությունը երկու երկրների բարօրության համար համատեղ օրակարգն ամրապնդելու համար»,-ասվում է գործակալությյան […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:40 25.11.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:   ...

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

08:34 25.11.2024

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան բժշկական համալիրի աշխատակիցները կոչ են արել միջազգային հանրությանը` խնդրելով առնվազն մեկ շտապօգնություն ուղարկել պաշարված հիվանդների և հիվանդանոցի անձնակազմի համար: Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ «հիվանդանոցի անձնակազմը և հիվանդները 50 օր շրջափակման մեջ են գտնվում իսրայելական բանակի կողմից»։ «Մենք խնդրում ենք վիրաբույժներ, բժշկական պարագաներ […] ...

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

08:25 25.11.2024

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պուն շնորհավորել է ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիայի «Լայն ճակատ» կուսակցության թեկնածու Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ես զանգահարեցի Յամանդու Օրսիին, որպեսզի շնորհավորեմ նրան որպես մեր երկրի ընտրված նախագահ», -գրել է Լակալ Պուն X-ում: Նա նաև հայտարարել է իշխանությունը փոխանցելու գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:16 25.11.2024

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

08:00 25.11.2024

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Ուրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...

BACK_TO_TOP