13:24 22.03.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Անահիտ Ասատրյանը մարտի 22-ի արտահերթ նիստի ժամանակ անդրադարձավ Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու որոշման նպատակահարմարությանը: Դիմելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանին՝ Ասատրյանը նշեց՝ կառավարման տալով ընտրում են հեշտ տարբերակը՝ ներդրումներ և եկամուտներ, սակայն միշտ չէ, որ հեշտ տարբերակը լավն է:
«Արվե՞լ են հաշվարկներ, թե ներդրումները, որ նախատեսում ենք, ինչ արժեն, և 10 տարվա կտրվածքով կա՞ն հաշվարկներ՝ ո՞րն է ավելի ձեռնտու՝ եթե լինի մասնավորի՞ կառավարման տակ, թե՞ պետական»,- հետաքրքրվեց նա:
Սարգսյանն ասաց, որ կատարվել են հաշվարկներ, քննարկվել են բոլոր այն ուղղությունները, որոնցով ներդրումներ պիտի արվեն, կատարվել են խոշորացված հաշվարկներ:
«Այս պահին ակնկալվող ներդրումների չափ չէի ցանկանա նշել, քանի որ մեր ակնկալիքը ոչ թե գումարն է, այլ այդ ուղղություններով կատարվող աշխատանքները: Պիտի մշակվեն չափորոշիչներ և այդ ուղղություններով աշխատանքներն իրականացվեն»,- ասաց Սարգսյանը:
Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն էլ արձագանքեց՝ անդրադառնալով մասնավորի կառավարմանը հանձնելու նպատակահարմարության հարցին: Նա տեղեկացրեց, որ կա նման ուսումնասիրություն, նաև՝ հաշվի առնելով աշխարհի փորձը, նման կառույցները, որ շուկայում մրցունակ ու մրցակցային են, առավել արդյունավետ է հանձնել մասնավորին, որն ունի այնպիսի գործիքակազմ, որը պետական համակարգը չունի, և այն ավելի արդյունավետ է:
Փոխքաղաքապետը հիշեցրեց՝ ավտոկայանատեղին թերբեռնվածության պայմաններում է աշխատում, ուստի ներդրողից ակնկալվում է նոր, գրավիչ գործիքների կիրառում, քաղաքացիներին մեքենաներով «իջեցնել» ստորգետնյա կայանատեղի, որը կբերի հավելյալ եկամուտներ:
«Սա ձեռնտու է, որ անի ներդրողը, ոչ թե համայնքը»,- ասաց նա:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...