Չեխիայի նախագահը Թուրքիային մեղադրել է ԻՊ-ի հետ կապերի մեջ․ Անկարան դա զրպարտություն է համարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
20:47:51
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+12.09 oC

Չեխիայի նախագահը Թուրքիային մեղադրել է ԻՊ-ի հետ կապերի մեջ․ Անկարան դա զրպարտություն է համարում

17:26 21.03.2019

Այն ժամանակ, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հսկայական տարածքներ էր գրավել Սիրիայում և Իրաքում, Թուրքիան էր այն պետությունը, որ ԻՊ-ի համար լոգիստիկ ծառայություններ էր ապահովում մատակարարումների հարցում։ Այս մասին Չեխիայի  բնակավայրերից մեկում ունեցած ելույթում ասել է երկրի նախագահ Միլոշ Զեմանը։

Նա ասել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարության շրջանում Թուրքիան դարձել է մի երկիր, որը մտերմացել է ռադիկալ իսլամիստների հետ ու հարձակումներ գործել քրդերի վրա, որոնք պայքարում էին «Իսլամական պետության» դեմ։

Թեև Չեխիայի նախագահի բոլոր այս խոսքերը ճշմարտություն են, Անկարայում վրդովվել են այս հայտարարություններից։ Թուրքիայի նախագահի խոսնակը սրանք անվանել է իրականությանը չհամապատասխանող, ստահոդ ու զրպարտող։

Իսկ իրականությունն այն է, որ ապացուցվել են բազմաթիվ դեպքեր, երբ․

  • Թուրքիան որպես միջնորդ «լվացել», օրինականացրել ու համաշխարհային շուկա է արտահանել ԻՊ ահաբեկչական կազմակերպության վերահսկած տարածքներում արտահանված նավթը,
  • Թուրքիան այս ահաբեկչական կազմակերպության համար հարթակ է ծառայել նոր ահաբեկիչների հավաքագրելու, մարզելու և Սիրիա ու Իրաք տեղափոխելու համար,
  • Թուրքիան ապահովել է իր տարածքով զենքի, զինամթերքի ու այլ ապրանքների տարանցումն ու մատակարարումն այս ահաբեկչական կազմակերպությանը, նույն կազմակերպությանը զենքի վաճառքը,
  • Թուրքիան խոչընդոտել ու պայքարել է այն խմբերի (քրդերի ու այլ զինյալների) դեմ, որոնք պայքարում էին ահաբեկչական կազմակերպության դեմ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը

00:00 09.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 08.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

23:57 08.04.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներին

23:55 08.04.2025

Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...

Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն

23:49 08.04.2025

Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն

Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […] ...

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներ

23:42 08.04.2025

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներ

Ապրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...

BACK_TO_TOP