12:03 21.03.2019
«Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարների՝ երեք ամիս չվճարված աշխատավարձերի մասին կառավարության նիստից առաջ տեղի ունեցած քննարկման ժամանակ լարվածությունը սրվեց, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ բարձրացնել ձայնը։
Պարզվեց, որ ձգձգումը եղել է այն պատճառով, որ ֆինանսավորման կարգը փոխվել է․ ծառայություն մատուցողը պետք է հաղթի մրցույթում։ Սակայն քանի որ խմբակների ստեղծման մեջ ներդրում է անում առանձին ՀԿ, ապա եթե այդ ՀԿ-ն չհաղթեր, այդ ծրագիրը չէր կարող կյանքի կոչվել։ Այս կազուսային իրավիճակում ո՞վ է մեղավոր։
ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ ֆինանսավորման կարգը փոխելու մասին որոշումն ընդունվել է հապճեպ, ու ակնարկեց, որ ոչ բոլոր նախարարություններն են կարողացել ծանոթանալ այդ որոշման հետ։ Սրանից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց հարցը ներառել կառավարության այսօրվա նիստում։
«Որպեսզի մի հատ էլ չքննարկված որոշում կայացնենք, չէ՞։ Հետո պարզվի՝ էլի դրա մեջ կետ է եղել, որը մի հատ ուրիշ տեղ մի հատ ուրիշ պրոբլեմ է ստեղծում … էլ ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից էլ պետք է հրաժարվել։ Պետք է հստակ իմանալ` ինչ աշխատանք է պլանավորվում, ինչ է պետք է անել առաջիկա մեկ-երկու-երեք ամսվա մեջ և տենց գնալ առաջ, ոչ թե ասենք վարչապետը նամակ ստանա, գա ասի՝ էս ի՞նչ է, ասեն՝ լավ, բերեք էն որոշումը, հանեք սեղանի ոտի տակից, բերեք նիստում քննարկենք», – հանդիմանեց վարչապետը։
«Պարո՛ն վարչապետ, ես ուղղակի համոզված եմ, որ հենց նիստում կքննարկվեն և բոլոր … », – ասաց Ավինյանը, սակայն չկարողացավ ավարտել խոսքը։
«Ոչ, համաձայն չեմ, քննարկեք, նորմալ ժամանակին ներկայացրեք։ Եվ ուրիշ որևէ գերատեսչության հետ կապված էսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես։ Պլանավորեք, ժամանակին արեք, բոլոր գործերը՝ ժամանակին, ոչ թե վերջին պահին եկեք, լավ, բերեք, որ սենց աղմուկ բարձրացավ, եկեք կայացնենք էդ որոշումը։ Էդ աղմուկը համարեք, որ միշտ բարձրացած է», – ասաց Փաշինյանը։
Ավինյանն ասաց, որ վաղը կքննարկեն, թե ինչու չի արվել մինչև հիմա, և եթե որևէ մեկը սխալ է, կհասկանան նաև պատասխանատուներին։
08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները17:37 21.11.2024
Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել16:54 21.11.2024
Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտում16:49 21.11.2024
Ժամանակավորապես սահմանափակվում է կենդանի խոզերի ներմուծումը16:39 21.11.2024
Որքա՞ն գումար է ծախսում Թիկնիզյանը մեկ ամսում16:20 21.11.2024
Խուան Մատան՝ ամերիկյան ակումբի համասեփականատեր16:16 21.11.2024
Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ09:13 22.11.2024
9։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...
09:03 22.11.2024
Կիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի երկիրը չի կարող ինքնիշխան լինելՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ այն պետությունը, որը հրաժարվել է ինքնապաշտպանությունից, չի կարող ինքնիշխան համարվել։ Նրա խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Իրապես ինքնիշխան երկիրը, որը հրաժարվել է ռազմական բախումներից, բախվելու է ագրեսիայի և, անշուշտ, հայտնվելու է ուրիշի «կրնկի տակ»»,- ասել է Կիմ Չեն Ընը Փհենյանում զենքի ցուցահանդեսի բացման ժամանակ: […] ...
08:53 22.11.2024
Թայվանը գրանցել է 20 ինքնաթիռի և 6 չինական նավերի մոտենալը կղզունԹայվանի զինված ուժերը արձանագրել են, որ մեկ օրում կղզուն են մոտենում 20 ինքնաթիռներ և Ժողովրդա-ազատագրական բանակի 6 նավ։ Այս մասին հայտնում է Թայվանի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշված է փաստաթղթում, 18 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել ՀՕՊ նույնականացման գոտի կղզու հարավ-արևմտյան և հարավ-արևելյան հատվածներում։ Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր և […] ...
08:45 22.11.2024
Պենտագոնը թույլատրել է հակահետևակային ականների նոր մատակարարումներ ՈւկրաինայինԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինային ապագա զենքի մատակարարումների մեջ հակահետևակային ականներ ներառելու հնարավորությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Հակահետևակային ականները ներառված էին վերջին փաթեթում, իսկ հետագա փաթեթների մասով դեռ ոչինչ չունեմ հայտարարելու»,-ասել է նա։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք հակահետևակային ականները կարող են ներառվել ապագայում Ուկրաինային տրամադրվող ռազմական […] ...
08:35 22.11.2024
«Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական թանգարանի, «Տերյան» մշակութային կենտրոնի, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիր հետ համագործակցությամբ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը: Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառման շրջանակում կազմակերպվել […] ...
08:25 22.11.2024
ՊՍԺ-ի նոր մարզաբազայի տարածքը կազմել է 59 հեկտարՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզի արվարձանում գտնվող Պուասիում շահագործման է հանձնել նոր մարզաբազան՝ ուսումնա-մարզական կենտրոն կամպուսը։ 2020 թվականից 59 հեկտար տարածքում սկսված շինարարության ծախսը կազմել է մոտ 300 միլիոն եվրո, հաղորդում է RMC Sport-ը։ Նոր մարզաբազայում կմարզվեն ակումբի բոլոր թիմերը։ Աշխատակիցների թիվը հասնում է 250-ի։ Կամպուսում գտնվում է նաև ՊՍԺ-ի դպրոցը, որն ունի 140 աշակերտ։ Inauguration […] ...