11:29 21.03.2019
ԱՄՆ Կոնգրեսում Հավայի նահանգից ընտրված դեմոկրատ օրենսդիր Թուլսի Գաբարդը, ով նաև 2020թ. կայանալիք ընտրություններում առաջադրված նախագահի թեկնածու է, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակին (ANCA) հղված տեսաուղերձում կոչ է արել փոփոխություններ կատարել երկրի վարած արտաքին քաղաքականությունում: Թուլսի Գաբարդը նաև պատմել է 2017թ. Հայաստան և Արցախ կատարած այցի մասին:
«ԱՄՆ-ի հայ համայնքն ավելի քան մեկ դար իր դրական և ինտեգրալ դերակատարումն է ունեցել, և ես հպարտ եմ աջակցել այս համայնքին և կանգնել նրա ձգտումների կողքին`կապված Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդար բանաձևի ընդունման հետ, ինչպես նաև նպաստել Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգությանն ու բարգավաճմանը: Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, որպեսզի մարդկության պատմության ամենասոսկալի հանցագործություններից մեկի վերաբերյալ արդար վճիռ կայացվի»,- ասել է Գաբարդը:
Նա նաև անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ նշելով, որ ԱՄՆ-ը պետք է պահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում իր միջնորդական դերը, սակայն միևնույն ժամանակ չպետք է շարունակի կեղծ հավասարության քաղաքականությունը և պետք է ազնիվ խոսի այն ժամանակ, երբ կողմերից որևէ մեկը խախտում է հրադադարի ռեժիմը:
«Անկողմնակալ միջնորդի դերը պահպանելու համար ԱՄՆ-ն չպետք է առաջ տանի այնպիսի բանաձև, որը հիմնված կլինի միայն Արցախի ու Հայաստանի կողմից անհապաղ ու մշտական զիջումների վրա՝ Ադրբեջանի կողմից համարժեք զիջումների բացակայության պայմաններում: Թեև տարածքային ամբողջականության սկզբունքին հավատարիմ մնալը կարևոր է, այնուամենայնիվ, կարևոր է նաև բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը»,- ասել է Գաբարդը:
Եզրափակելով իր խոսքը՝ Գաբարդն ընդգծել է, որ ճշմարտության մասին բարձրաձայնելը կարևոր է խաղաղության, կայունության և մարդու իրավունքների պահպահման տեսանկյունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, ԱՄՆ Ալաբամա նահանգը երեկ դարձել է երկրի 49-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
https://www.facebook.com/ancagrassroots/videos/3160556310636550/
20:52 28.11.2024
Զելենսկին ստորագրել է հարկերի ավելացման մասին օրենքը16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից20:44 28.11.2024
Էրդողանը Մերձավոր Արևելքում հրադադարի մասին ԱՄՆ նախաձեռնությունը ուշացած է անվանելԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Մերձավոր Արևելքում հրադադարի մասին վերջին նախաձեռնությունը ուշացած, բայց կարևոր քայլ էր։ Այս մասին նա ասել է Թուրքիայում այցով գտնվող Օմանի սուլթան Հայթամ բեն Տարեկ Ալ Սաիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք չենք կարող հասնել տարածաշրջանային և գլոբալ խաղաղության, քանի դեռ […] ...
20:36 28.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 29-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի Այգիներ թաղ․ 181/2, 202 առանձնատներ, Խախամյան Հերիթիջ ՍՊԸ, «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ, հարակից տարածքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Ազատության պող. 1/10-1/45 շենքեր, Սարկավագի փ. 131-131/2 […] ...
20:28 28.11.2024
Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ ՀակոբյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել ՊԵԿ-ում, նրա աշխատաոճում և աշխատակարգում, ինչը կարևոր հանգրվան էր ընդհանուր բարեփոխումների օրակարգում: «Ուզում եմ մի […] ...
20:24 28.11.2024
Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելԵվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում մերժում է Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ է անում դրանք կրկնել։ Հինգշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում այդ բանաձևն ընդունվել է 444 կողմ, 72 դեմ, 82 ձեռնպահ ձայներով։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված քվեարկության արդյունքները «չի ծառայում որպես վրաց ժողովրդի կամքի հուսալի արտացոլում», ասել են եվրոպացի պատգամավորները։ Ուստի, […] ...
20:16 28.11.2024
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղումՆոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...
20:08 28.11.2024
«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի հնացած ինստիտուտը. նախարարի տեղակալԱրդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է ներկայացել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքին նվիրված «Վերապատրաստում դասընթացավարների համար» եռօրյա միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են դատավորներ, պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր օրենքի կիրարկման վերաբերյալ հետագայում ոլորտային վերապատրաստումներ են իրականացնելու: Նախարարի տեղակալը նշել է, 2025թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու հարկադիր կատարմանն առնչվող ամբողջական, համապարփակ կարգավորումներ […] ...