21:31 20.03.2019
Երկու տարի է, ինչ Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրենը դատարաններում վիճարկում է ներկայիս տնօրենի այդ պաշտոնում նշանակման օրինականությունը: Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում թեկնածուներից երկուսը ստացել էին հավասար միավորներ, իսկ նման արդյունքի դեպքում, հարցը լուծվում է նշանակումով:
Նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ դպրոցի նախկին տնօրենը չնշանակվեց, նախապատվությունը տրվել էր մյուս թեկնածուին, որից հետո նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը դատական տարբեր ատյաններում բողոքարկեց մարզպետի որոշումը: Երկու տարի անց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախկին տնօրենի հայցապահանջը, որով անվավեր է ճանաչվել նախկին մարզպետի որոշումը: Հօգուտ նախկին տնօրենի՝ դատարանի մեկ ամիս առաջ կայացրած որոշումը հիմա էլ բողոքարկում է դպրոցի ներկայիս տնօրենը:
«Մրցույթի արդյունքներն այնպիսինն էին ,որ բողոքարկման ենթակա չէր, ես դիմել եմ դատարան նշանակման կարգը խախտելու համար»- պարզաբանում է Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը:
Իսկ նշանակման կարգը խախտողն էլ, ըստ Գոհար Շահբազյանի, եղել է նախկին մարզպետը: Նշանակման որոշումն օրենքով սահմանված ժամկետներում չէր կայացրել, ձգձգել էր մեկ ամսից ավելի, հետո էլ ենթարկել էր փոփոխության։
Նույն դատավորը, որը մեկ անգամ մերժել էր հայցը, հիմա բավարարել է: Ըստ Արփինե Նիկողոսյանի՝ նոր որոշմամբ նախկին տնօրենին պաշտոնում վերականգնելու պահանջ ներկայացված չէ, այլ գործող տնօրենի աշխատանքային պայմանագրի լուծարման մասին է դատարանի որոշումը: Այժմ էլ Արփինե Նիկողոսյանն է եղած որոշումը բողոքարկում:
«Դիմել եմ Վերաքննիչ դատարան, ինչքան ես գիտեմ, օրենքը ուժի մեջ չի մտնի մինչև Վերաքննիչ դատարանի վճիռը»,- նշել է Արփինե Նիկողոսյանը։
Նախկին տնօրենի համար դատական վեճը դեռ շարունակելի է, իսկ դրա պատճառը գործող տնօրենի բողոքն է Վերաքննիչ դատարան: Գոհար Շահբազյանը շեշտում է, որ նախկին պաշտոնում վերականգնվելը դարձել է պատվի հարց: Իսկ այժմյան տնօրեն Արփինե Նիկողոսյանն ասում է, որ երկու տարում շատ բան է փոխվել, բոյկոտող մանկավարժները հիմա այլ վերաբերմունք ունեն իր հանդեպ ու դպրոցում որևէ լարվածություն չկա։
«Ասում են՝ ինչպես դուռը փակել էինք, որ դուք չգաք, հիմա էլ կփակենք, որ չգնաք»,- մանկավարժական հանրույթի տեսակետն է փոխանցում թիվ 38 հիմնական դպրոցի տնօրենը:
«Աշխատանքային գործունեությունն անփառունակ ավարտելը պատվի հարց է: Վերադառնալ հին աշխատավայր՝ կլինի շատ հանգիստ և սովորական, առանց ինչ-որ կասկածների ,առանց վախերի, առանց տրամադրության փոփոխության»,- ասել է նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը։
Նախկին ու ներկա տնօրենների դատարաններում խնդիրը վիճարկելու սկզբունքայնության հարցում երրորդ կողմ հանդիսացող Շիրակի մարզպետարանը չի խառնվում, ընդհանուր իրավասության դատարանի որոշումն էլ բողոքարկելու խնդիր չի դնում:
08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում08:40 25.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: ...
08:25 25.11.2024
Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՈւրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պուն շնորհավորել է ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիայի «Լայն ճակատ» կուսակցության թեկնածու Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ես զանգահարեցի Յամանդու Օրսիին, որպեսզի շնորհավորեմ նրան որպես մեր երկրի ընտրված նախագահ», -գրել է Լակալ Պուն X-ում: Նա նաև հայտարարել է իշխանությունը փոխանցելու գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել […] ...
08:16 25.11.2024
Հրդեհ ավտոմեքենայումՆոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...
08:00 25.11.2024
Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունըՈւրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...
00:00 25.11.2024
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ AntaraԻնդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...
23:55 24.11.2024
Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվելՆոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...