ՀԱԿ հայտարարությունը «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+14.09 oC

ՀԱԿ հայտարարությունը «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ

18:20 20.03.2019

Մարտի 7-ից սկիզբ առած և առ այսօր շարունակվող՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ցույցերը օրինաչափ պահանջներ են դնում իշխանության առաջ: Բանն այն է, որ 2019-ի մարտի 7-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Հարկային օրենսգրքում և հարկային հարաբերությունները կարգավորող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի առանձին օրինագծերը հարվածում են ՓՄՁ գործունեությանը և երկրում ազատ մասնավոր նախաձեռնության խրախուսման քաղաքականությանը: Այս մասին ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ:

Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Կարևորելով այդ բնագավառում բարեփոխումների անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսը առաջիկայում կներկայացնի իր դիրքորոշումները և գնահատականը առաջարկվող փաթեթի վերաբերյալ: Այժմ, սակայն, կանդրադառնանք փաթեթում ներառված և հանրային հնչեղություն ստացած` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է, մասնավորապես, էապես բարձրացնել տնտեսության ֆինանսավարկային ոլոր­տում գործունեություն իրականացնելու համար լիցենզիաների մասով սահ­ման­ված պետական տուրքի դրույքաչափերը, ինչն էլ տեղիք տվեց դժգոհությունների և բողոքի ցույցերի:

Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտնում է հետևյալ մտահոգությունները.

Շուկայի ազատականացման, ազատ տնտեսական մրցակցության խթանման, գործարար միջավայրի բարելավման խնդիրներ

Արտարժույթի առուվաճառքի և գրավատների կազմակերպման համար տարեկան վճարների չափերի՝ 60 անգամ, վարկային կազմակերպությունների համար` 6 անգամ ավելացում նախատեսող փոփոխությունների իրականացումը անխուսափելիորեն հանգեցնելու է, մի կողմից, արտարժույթի առուվաճառքով զբաղվող շուրջ 220 անհատական փոխանակման կետերի մեծ մասի փակմանը և այդպիսով աշխատատեղերի կրճատմանը, ինչպես նաև` արժութային շուկայում առանց այդ էլ թուլացված մրցակցության ոչնչացմանը, մյուս կողմից` սպառողական վարկերի բնագավառում արագացված և պարզեցված ծառայություններ մատուցող գրավատների մեծ մասի փակմանը, լուրջ խոչընդոտների վարկային կազմակերպությունների գործունեության համար, և վերջապես` հաճախորդներին մատուցվող ծառայությունների թանկացմանը և վարկային շուկայի կենտրոնացմանը: Արժութային կարգավորման բնագավառում շուկայի մասնակիցների “ջարդը” իրականացվեց 2005-2007թ.թ.-ին, նպատակ ունենալով ապահովելու հակաշուկայական մեթոդների և վարչական լծակների գործադրմամբ արժութային փոխարժեքների սահմանման ապօրինի գերկենտրոնացումը Կենտրոնական բանկի ձեռքում: Այժմ, փաստորեն, շուկայի մասնակիցների թվի ավելացումը խրախուսելու փոխարեն, ավարտին է հասցվում նախկին ծրագիրը: Անընդունելի են նաև մասնավոր ոլորտում աշխատատեղերի կրճատմանն ուղղված քայլերը, այնինչ կառավարության քաղաքականությունն, ընդհակառակը, պետք է նպատակաուղղվեր երկրում զբաղվածության խնդիրը լուծելուն։

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրներ

Արտարժույթի առուվաճառքի, գրավատնային բիզնեսները և վարկային կազմակերպությունները դասվում են փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառին: Վերոնշյալ փոփոխությունների իրականացումը հարված է փոքր և միջին բիզնեսին, և հակոտնյա է ՀՀ կառավարության` վերջերս հաստատված հնգամյա ծրագրի, մասնավորապես 5.8 կետով նախատեսված` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարությանը: Միևնույն ժամանակ, այսպիսի քաղաքականությունը հանգեցնելու է Հայաստանի գործարար միջավայրի գնահատման վարկանիշային ցուցանիշների (Doing business) և “ՓՄՁ քաղաքականության ինդեքսի” վատթարացմանը: Մինչդեռ, մեր համոզմամբ, փոքր և միջին ձեռնարկատիրության, այսպես կոչված «ժողովրդական կապիտալիզմի» զարգացումը պետք է դիտարկել որպես տնտեսական բարեփոխումների հիմնարար ուղղություն` խթանելով ազատ մասնավոր նախաձեռնության  մշակույթի հզորացումը և միջին դասի ձևավորումը: Համեմատության համար նշենք միայն, որ, օրինակ, զարգացած երկրներում ՓՄՁ-ներում զբաղվածների թիվը գերազանցում է երկրի զբաղվածների ընդհանուր թվի 50%-ը (Հայաստանում` 30%), միաժամանակ այդ երկրներում ՓՄՁ-ներին բաժին է ընկնում ՀՆԱ 50-55%-ը (Հայաստանում` մոտ 33%):

Տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ տնտեսական քաղաքականության սկզբունքները ստորադասվում են ֆիսկալ նպատակներին, ինչն արտահայտվում է հետևյալ երկու մոտեցումներում

ա) Աղճատված է պետական տուրքի բնույթը. պետության կողմից մատուցվող ծառայությունների և գործողությունների համար գանձվող վճարից այն ըստ էության վերածված է տարեկան հարկատեսակի, որն առանձին դեպքերում զգալիորեն ավելին է, քան տնտեսվարողների կողմից վճարվող հարկերի հանրագումարը:

բ) Փոփոխությունների իրականացման ֆինանսական արդյունքների և տնտեսության վրա ազդեցության գնահատականները, դրույքաչափերի համադրելիությունն ու հաշվարկման չափորոշիչները ներկայացնելու փոխարեն, օրենքի նախագծի հեղինակները որպես վճարների կտրուկ ավելացման պատճառաբանություն բերում են որևէ քննադատության չդիմացող հետևյալ երկու հիմնավորումները. ա) որ ֆինանսավարկային ոլոր­տում լիցենզիաների մասով պետական տուրքի դրույքաչափերը երկար ժամանակ չվերանայելու արդյունքում, ներկայումս գործող դրույքաչափերը համարժեք չեն այդ գործունեության տեսակների կարևորությանն ու նշանակությանը, և բ) որ ուղղակի հարկերի նվա­զեցման քաղաքականության արդյունքում ֆինանսավարկային հատվածի կազմակերպությունները  ունենալու են հարկային տնտեսումներ, մինչդեռ վերջին­ներս չեն համարվում ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցման քաղաքականության շահա­ռուներ:

Առաջարկում ենք կառավարությանը՝ նախքան վերոնշյալ փոփոխությունների կատարումը, քննարկումներ սկսել ֆինանսավարկային ոլոր­տը ներկայացնող բոլոր ասոցիացիաների և շահագրգիռ այլ մարմինների հետ:

Այս մասնավոր օրինակով Կոնգրեսը նաև կոչ է անում ՀՀ կառավարությանը` հրաժարվել նախատեսված, որևէ կերպ չհիմնավորվող, հռչակված տնտեսական քաղաքականության սկզբունքներին հակասող այս և նմանօրինակ այլ փոփոխություններից»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

BACK_TO_TOP