22:40 20.03.2019
Շիրակի մարզպետն այցելել է Աշոցք համայնք: Խոշորացված համայնքի ղեկավարը, վարչական ներկայացուցիչներն ու ավագանու անդամները ներկայացրել են այն խնդիրները, որոնք ունեն բնակավայրերը: Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը վատ վիճակում է, արոտների ջրարբիացման ծրագիրն անհայտ պատճառով հետաձգվել է գյուղերում, իսկ հայտնի Կոճոռ թաղամասի երկհարկանի փայտաշեն տնակներում շարունակել բնակվել այլևս անհնար է:
Աշոցքի Կոճոռ թաղամասի տները կառուցվել էին ռուսական շինկազմակերպությունների համար, որոնք 88-ից հետո օգնելու էին եկել աղետի գոտուն: Նրանք 1993 թ․-ին հեռացան, փայտաշեն տներն էլ ոչ թե քանդվեցին, այլ անօթևանի կարգավիճակ ունեցողների համար դարձան բնակատեղի: 5 տարվա համար կառուցված տնակները փաստաթղթերով շենքային հասցեներ ունեն ու համարվում են բնակիչների սեփականությունը։
Բնակիչների խոսքերով՝ ժամանակին իրենց ստիպել են, որ տները սեփականաշնորհեն, այլապես կզրկվեին լույսից ու ջրից: Հիմա էլ փայտաշեն տները հրդեհավտանգ են, չորացած փայտերն ամեն րոպե կարող են բռնկվել վառարանների ծխից: 164 ընտանիքները սեփականաշնորհել են տներն ու կրակն ընկել։ Տները տան նման չեն, անօթևանության հարցն էլ փակված է համարվել։ Սեփականաշնորհված փայտաշեն այս տները տարիներ առաջ նաև բնակարանների գնման վկայագրերով առուվաճառքի առարկա են դարձել: Թաղամասի բնակիչները պատմում են, որ բնակարանի գնման վկայագրով 300 դոլարով այս տունը գնել էր գյումրեցի մի ընտանիք, բայց այդպես էլ չի բնակվել, որպես շինանյութ քանդել ու վաճառել է։
Կոճոռ թաղամասի խնդիրները կառավարություն ներկայացնելու համար անհրաժեշտ են բոլոր բնակիչների տվյալները, բայց նրանց մի մասը երկրում չէ, մյուսներն էլ բնակարանի գնման վկայագրով առուվաճառքի պատճառով խնդիրներ ունեն։
Աշոցքի համայնքի ղեկավարի տեղակալի խոսքերով՝ իրականում, այդ տների մի մասը փաստաթղթային գործարքներով պատկանում է այլ մարդկանց, բայց ապրում են իսկական տերերը: Այսինքն՝ վկայագրի գումարները բանկերից դուրս բերելու համար այս տների հետ առուվաճառքի գործարքներ են արվել: Շիրակի մարզպետին հարցն ուղղվեց, նա էլ պատասխանեց, որ Գյումրիում ևս խնդիրն առկա է տնակների հարցում: Տնակներ կան, որոնք արդեն 3-րդ, 4-րդ ձեռք են անցել, վաճառվել կամ վարձակալվել են: Հիմա մարզպետարանի խնդիրն այդ տնակները գույքագրելն է, հետագայում կերևա, թե ինչ մոտեցում է լինելու:
Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ճանապարհի փրկությունն էլ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումն է, որն Աշոցքի միջով է անցնելու։ Սա, ըստ մարզպետի, լավ հնարավորություն է ռազմավարական ճանապարհին հարող տարածքներում նոր ենթակառուցվածքներ հիմնելու համար։
Սուբվենցիոն ծրագրերն էլ գյուղերի համար կարող են լավ հեռանկարներ ստեղծել, բայց համայնքների ղեկավարները դրանում, պարզվում է, շահագրգիռ չեն։
Աշոցքի 4 բնակավայրերում փորձ է արվում արոտների ջրարբիացում անել, որպեսզի անասնապահությունը զարգացնեն, բայց ծրագիրը 3 տարի է վերջնական փուլին չի հասնում: Մինչ այդ, համայնքի 5 տոկոսի համաֆինանսավորումն էր խնդիրը, հիմա էլ աշխատանքներն համակարգող հիմնադրամում են կառուցվածքային փոփոխություններ տարվում։ Իսկ ծրագիրը 4 գյուղերի հնարավորություն կտա մոտ 7000 հա արոտ օգտագործել, 5000 գլուխ խոշոր եղջերավորներ պահելու համար։
Պետությունն այս տարի չի սուբսիդավորի սերմացուների, դիզվառելանյութի և պարարտանյութերի ձեռքբերման ծախսերը։ Ներկրման շուկան է ազատականացվել, արդյունքում, ըստ ոլորտի պատասխանատուների, գյուղացին է շահելու: Երբ պետությունն էր մասնակի աջակցում, 1 պարկ պարարտանյութը հողագործին հասնում էր 7000 դրամով, հիմա ազատ շուկայում այն կարելի է գնել մինչև 6600 դրամով:
Աշոցքում 1000-ավոր հա վարելահողեր չեն մշակվում գյուղտեխնիկայի բացակայության պատճառով: Համայնքն ակնկալում է աջակցություն նաև այս խնդրում:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...