«Աղջիկ ջա՛ն, սո՛ւս » Արայիկ Խանդոյանը՝ պետական մեղադրողին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+23.09 oC

«Աղջիկ ջա՛ն, սո՛ւս » Արայիկ Խանդոյանը՝ պետական մեղադրողին

15:43 01.11.2017

Պարեկապահակային գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ լարվածություն է առաջացել այն ժամանակ, երբ քննվում էր դատարանին ինքնաբացարկ հայտնելու հարցը: Ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը սկսել է ելույթ ունենալ: Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանը ընդհատել է նրան՝ ասելով, թե ելույթը կապ չունի քննարկվող հարցի հետ: Խանդոյանը շարունակել է խոսել. «Աղջիկ ջա՛ն, սո՛ւս մնա, երբ տղերքն են խոսում: Ձեր նման ողորմելի թափթփուկների պատճառով է…»:  Պետրոս Պետրոսյանը կրկին խնդրել է դատարանին թույլ չտալ`ամբաստանյալը շարունակի խոսել:

Դատավորը մի քանի անգամ հորդորել է Արայիկ Խանդոյանին ըստ էության խոսել, նույնիսկ նրա պաշտպանին խնդրել է լռեցնել իր պաշտպանյալին: Արայիկ Խանդոյանը, սակայն, շարունակել է խոսել: Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարել է, որ նա չի կարող լարվածություն ստեղծել դատարանում: Պավել Մանուկյանը խնդրել է տասը րոպե ընդմիջում հայտարարել: Դատավորը համաձայնել է և ընդմիջում հայտարարել:

Հիշեցնենք՝ այս գործը քննում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանը, այն բանից հետո երբ ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: Գործով անցնող 32 ամբաստանյալներից 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Այս մասով մեղադրյալներն են՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը: Նրանք մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 17-ին զինված կազմակերպված խմբի կազմում զենք ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու, շենք շինություններ գրավելու, ուրիշի սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցներ ոչնչացնելու, պատանդներ պահելու եվ պատանդներին ազատելու պայմանով իշխանության ներկայացուցիչներին որոշակի գործողություններ պարտադրելու մեղադրանքներով: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:06 05.10.2024

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին […] ...

SHANTNEWS

15:00 05.10.2024

SHANTNEWS

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

14:55 05.10.2024

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

2024 թվականի հոկտեմբերի 5-ին Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) շրջանակներում շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, նախարարի խորհրդական, «WCIT 2024»-ի համակարգող Նազելի Հայրապետյանը, Նորարարությունների, տեխնոլոգիաների և […] ...

Բոսնիա և Հերցեգովինայում ջրհեղեղի հետևանքով 17 մարդ է զոհվել

14:50 05.10.2024

Բոսնիա և Հերցեգովինայում ջրհեղեղի հետևանքով 17 մարդ է զոհվել

Բոսնիա և Հերցեգովինայի հարավ-արևմտյան Հերցեգովինա-Ներետվա կանտոնում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 17 մարդ, ևս 16-ը համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է BH հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հորդառատ անձրևներն ու սողանքները հեղեղումներ են առաջացրել նաև Յաբլանիցա մունիցիպալիտետում։ Երկրի կառավարությունը հայտարարել է տարերային աղետի դրություն: ...

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետի հանդիպումը

14:40 05.10.2024

Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետի հանդիպումը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը նշել է, որ իր համար մշտապես հաճելի է հանդիպել Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ և հավելել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է խոսել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների, մարդկանց միջև շփումների, նաև Կանադայի ամուր հայկական համայնքի […] ...

Սեմյոն Դանիլյանցը չորրորդն է կարճ ծրագրից հետո

14:36 05.10.2024

Սեմյոն Դանիլյանցը չորրորդն է կարճ ծրագրից հետո

Հայ գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը մասնակցում է Ղազախստանում ընթացող Denis Ten Memorial 2024 մրցաշարին։ Մենասահքի կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը հավաքել է 73.70 միավոր ու գրանցել չորրորդ արդյունքը։ Կարճ ծրագրում հանդես է եկել 13 գեղասահորդ։ Ազատ ծրագրի մրցումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 5-ին։ ...

BACK_TO_TOP