ՊՊԾ գնդի գրավման ժամանակ գումարներ են անհետացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--4.91 oC

ՊՊԾ գնդի գրավման ժամանակ գումարներ են անհետացել

17:29 20.03.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննության ժամանակ դատարանն այսօր լսել է տուժող երեք ոստիկանի ցուցմունք: Հրայր Հայրապետյանը 2016 թվականին ՊՊԾ գնդի անձնակազմի գծով պետի տեղակալն է եղել: Հուլիսի 17-ի դեպքերին ականատես մասնակից է եղել վառ առավոտից, երբ ժամը 05.00-ին հեռախոսակապով տեղյակ են պահել, որ գունդը գրավված է: Գնդի պաշարման ողջ ընթացքում տուժողը ծառայություն է իրականացրել Խորենացի փողոցի կողմից: Օգոստոսի 4-ին, երբ զինված խումբն արդեն հանձնվել էր և զենքը վայր դրել, կարողացել է մտնել իր աշխատասենյակ: Աշխատասենյակը եղել է աննկարագրելի թափթփված վիճակում: Աշխատասեղանի վրայից անհետացել էր 96 ծառայողից հավաքած 3.500-ական դրամները, ընդհանուր` 336 .000 դրամը, որը պետք է փոխանցվեր «02» շաբաթաթերթին:

Անհետացել էր նաև չհրկիզվող պահարանը՝ ՏՏ տեսակի ատրճանակով: Նույն օրը չհրկիզվող պահարանը հայտնաբերվել է լազերային հրաձգարանում: Պահարանի ներքևի դարակը փակ է եղել, վերևինը՝ կոտրած: Ներքևի դարակը բացելով՝ նկատել են  նոթատետր ինչ-որ գումարների մասին գրառումներով և գումար, որն իրենը չէր:

«Վերևի դուռը կոտրած էր, ներքևինը՝ ոչ: Բանալիով այն բացել եմ: Կար կտորից պայուսակ, մեջը՝ սկոտչով փաթաթած գումար»: Ըստ Հրայր Հայրապետյանի՝ իրավապահներն իրեն տեղեկացրել են, որ այնտեղ եղել է 1 միլիոն 116 հազար դրամ:

Հրայր Հայրապետյանը նշեց, որ գույքային վնաս է կրել. գումարն այդպես էլ չի հայտնաբերվել: Այդպիսի վնաս կրել էր նաև մյուս տուժողը՝ Մայիս Հովհաննիսյանը: Նրա ծառայողական մեքենան այրվել էր գնդի մոտակայքում:

 «Պահանջում եմ, որ վերականգնվի գույքային վնասը: Չգիտեմ, թե ով է այրել»:

Հիշեցնենք՝ ըստ քրեական գործի նյութերի՝ գունդը զավթած զինված խմբի անդամները նաև ոստիկանական ավտոմեքենաներ են այրել:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը տուժողին հայտնեց, որ գույքային վնասի վերականգնման համար նա պետք է հայցադիմում ներկայացնի դատարան մինչև դատաքննության ավարտը:

Երբ երեք տուժողի հարցաքննությունն ավարտված էր, դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց՝ ևս 10 տուժող կա, որոնք ծանուցված են, հաջորդ նիստին պարզ կլինի՝ ովքեր կներկայանան: Նրանք Հայաստանում չեն: Բայց մինչ այդ դատարանը պետք է հրապարակի զոհված ոստիկան Յուրա Տեփանոսյանի հոր՝  Վահրամ Տեփանոսյանի՝ մեղադրող կողմին տրամադրած տեսանյութը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը

08:30 29.11.2024

Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը

Թայվանի զինված ուժերը արձանագրել են, որ մեկ օրում կղզուն են մոտենում Ժողովրդա-ազատագրական բանակի 8 նավ և 33 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է Թայվանի ռազմական գերատեսչությունը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, 21 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել ՀՕՊ նույնականացման գոտի կղզու հյուսիսային, հարավ-արևմտյան և արևելյան հատվածներում։ Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:20 29.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

08:15 29.11.2024

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Արագած-Ծիլքար, Բերդ-Ճամբարակ, […] ...

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

08:10 29.11.2024

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ ...

Հրդեհ Գեղանիստ գյուղում

08:00 29.11.2024

Հրդեհ Գեղանիստ գյուղում

Նոյեմբերի 28-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 4-րդ փողոցում այրվում է գազի բալոն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 47-րդ փողոցում գտնվող տնակում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

BACK_TO_TOP