Միլիոնավոր դոլարների ապրանք բաց թողնող պաշտոնյան ստանում է 160 հազար դրամ. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Միլիոնավոր դոլարների ապրանք բաց թողնող պաշտոնյան ստանում է 160 հազար դրամ. Փաշինյան

17:02 19.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով իր հայտարարությանը, թե չի կարող բանակցել Արցախի անունից, նշեց.

«Ես կարող եմ ներկայացնել միայն այն սուբյեկտին, ում ներկայացնելու լեգիտիմ իրավունք ունեմ, հակառակ դեպքում՝ եկեք ներկայացնեմ ԱՄՆ-ն, կլինի՞: Չի լինի, չէ՞, հետևաբար, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը»:

ՊԵԿ-ի գործունեությանն անդրադառնալով՝ ՀՀ վարչապետը նշեց.

«2018թ. այդ առումով հեշտ տարի չի եղել, եղել են աշխատանքում բազմաթիվ պրոբլեմներ, թերություններ, որոշ էական բացթողումներ, բայց հիմա այդ ամենով անցել ենք, ունեցել ենք շատ բարդ քննարկումներ՝ տարբեր ֆորմատներով: Մենք հիմա ունենք բացարձակապես այլ իրավիճակ: Ես հիմա տեսնում եմ հստակ, որ ՊԵԿ աշխատանքի որակը, արդյունավետությունը և ցուցանիշները փոխվում են: Չեմ ուզում շատ առաջ անցնել, բայց կարծում եմ, որ, համենայնդեպս, ՊԵԿ ղեկավարության հետ պայմանավորվածությունը եղել է հետևյալը. մենք պետեկամուտների հավաքագրումն այս տարի բարձր տրամադրությամբ ենք իրականացնելու, բայց դա չի լինելու բիզնեսի վատ տրամադրության հաշվին»:

Փաշինյանը հաստատեց՝ նախորդ տարի խնդիրներ են ունեցել, այստեղ ունեին երկու հետևություն՝ գնալ լուծումների, հասկանալ իրավիճակը, և փորձի միջոցով նոր կանոններ հաստատել, նոր մեխանիզմներ ներդնել, որոնք կլինեն դրական բոլորի համար՝ պետության, գործարարների, պետեկամուտների հավաքագրման:

Նա նշեց, որ հիմա այդ առումով շատ լավ վիճակում են:

«Երբ իմանում եմ՝ Հայաստանում մաքսային տեսուչը ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ, պարզ է, չէ՞, որ այստեղ ունենք պրոբլեմներ. միլիոնավոր դոլարների ապրանք բաց թողնող պաշտոնյան ստանում է 160 հազար դրամ: Ես մնում եմ այն կարծիքին, որ պետք է ամեն ինչ անենք, որ պետությունը բարձրորակ ծառայություններ մատուցի, դրանք պետք է մատուցեն բարձր որակավորում ունեցող մարդիկ, դրանց՝ համակարգ բերելու կամ պահելու համար պետք է վարձատրության հետ կապված որոշակի լուծումներ լինեն, սա չի արվում տեսուչի կամ պաշտոնյայի համար, արվում է թոշակառուի համար, որ թոշակ ստանա, որ թոշակը բարձրանա, որ աշխատավարձը բարձրանա»,- ասաց նա:

Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրեց՝ 2018-ի մայիսից հետո 65 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում: Նա շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին ու գործարարներին, որ իր այդ ուղերձին ականջալուր են եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

BACK_TO_TOP