Գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողը կմնա ռազմաբազայի տարածքում. դատարանը մերժեց տուժող կողմի բողոքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+12.09 oC

Գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողը կմնա ռազմաբազայի տարածքում. դատարանը մերժեց տուժող կողմի բողոքը

15:50 19.03.2019

Ի՞նչ է սահմանում Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին հայ-ռուսական համաձայնագիրն այն դեպքերի համար, երբ ռուս զինծառայողները հանցանք են գործում Հայաստանի տարածքում: Համապատասխան հոդվածներն այսօր քննարկման առարկա են դարձել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվել է Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը:

Հիշեցնենք, այն վերաբերում է կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգելդեևին ռազմաբազայից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուն:

Տուժողի իրավահաջորդի փաստաբանների նույնաբովանդակ միջնորդությունը նախաքննական մարմինը մերժել էր: Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման և դրա ծառայողներին վերաբերող իրավական օգնության հարցերի վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագիրը կնքվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին: Այդ փաստաթուղթը մի շարք հարցերի իրավական կարգավորումն է տալիս, այդ թվում` այն դեպքերի, երբ ռազմաբազայի զինծառայողը հանցանք է գործում Հայաստանի տարածքում:

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբան Արայիկ Զալյանը նույն այդ համաձայնագրի 4-րդ և 5-րդ հոդվածները ներկայացրեց, որոնք հիմք են հանդիսացել կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ռազմաբազայից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջի համար:

«Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն` ռուսական ռազմաբազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքի անդամների կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավունքների վերաբերյալ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները, որից հետևում է` տվյալ քրգործի շրջանակներում կիրառվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսդրությունը և ձերբակալված անձանց պահման վայրի ՀՀ համապատասխան օրենքները:

Անվիճելի փաստ է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան գտնվում է ՀՀ տարածքում: Դրա մասին է վկայում նաև ՀՀ և ՌԴ միջև կնքված համաձայնագիրը: Իսկ ՀՀ տարածքում գործում է ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ օրենքները: Հետևում է, որ սույն քրեական գործով մեղադրյալը իր կալանքը պետք է կրի ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկում, այլ ոչ թե ՌԴ բազայում, քանի որ հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում»,- ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը:

Իսկ դատախազը նույն համաձայնագրի մեկ այլ հոդված մատնանշեց, որը սահմանում է, որ տվյալ իրավիճակում, երբ ռուսական ռազմաբազայի ծառայողը մեղադրվում է հանցագործություն կատարելու մեջ, բոլոր իրավական ու օպերատիվ գործողությունները համատեղ են կատարվում: Եթե գործողությունները համատեղ են, ապա ինչո՞ւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը չի կարող տեսակցել Անդրեյ Ռազգելդեևին. սա տուժողի իրավահաջորդի հարցադրումն էր:

Ըստ փաստաբանի` իրենք նման գրությամբ դիմել են մարդու իրավունքների պաշտպանին: Բայց առայժմ ՄԻՊ-ին տեսակցելու հնարավորություն չի ընձեռնվել, ըստ այդմ էլ տուժող կողմը կասկածներ ունի այն պայմանների վերաբերյալ, որտեղ պահվում է ռուս զինծառայողը:

«Եթե  կասկածներ կան, որ մեղադրյալը ռազմաբազայում չի պահվում կամ ազատության մեջ է, ապա դա շատ հեշտ է պարզելը, ստուգելը և կարծում եմ` անտեղի է մեր համագործակցությունը և կատարած աշխատանքները կասկածի տակ դնելը: Եթե ՄԻՊ-ը ժամանակավորապես իրավունք չի ունեցել մուտք գործել ռազմաբազա, դա չի նշանակում, որ դա այդպես է: Ռազգելդեևը գտնվում է ռազմաբազայում` ձերբակալվածների պահման համար համապատասխան վայրում: Նրան ձերբակալել են ռազմաբազայի տարածքում, պահման գործողությունները կատարվում են ՌԴ մարմինների կողմից, բոլոր քննչական գործողությունները կատարում են ՀՀ իրավասու մարմիները: Ս ա հենց այն համագործակցությունն է, որը սահմանում է համաձայնագրի 8-րդ հոդվածը»,- ասել է դատախազ Միհրան Մարտիրոսյանը:

Այսքանով ռուս զինծառայողին Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու բողոքի քննությունն այսօր ավարտվեց: Իսկ որոշում կայացնելու համար դատարանին մեկ ժամ պահանջվեց: Դատարանը որոշում կայացրեց մերժել տուժողի իրավահաջորդի փաստաբանների բողոքը:

Այսինքն` մինչև Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը դատարան հասնելը մեղադրյալ ռուս զինծառայողը կմնա ռազմաբազայի տարածքում: Գործի նախաքննությունն ավարտական փուլում է: Եվ դեռ պարզ չէ, թե որտեղ է կայանալու դատավարությունը՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանո՞ւմ, թե՞ ռազմաբազայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքները

12:10 22.11.2024

Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքները

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։ ...

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

12:04 22.11.2024

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայում է միջուկային զսպման մոտեցումները Չինաստանի և Ռուսաստանի՝ աճող միջուկային հնարավորությունների պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային քաղաքականության և զանգվածային ոչնչացման զենքերի հակազդման հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Ք.Ջոնսոնը, հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգները բախվում են բազմաթիվ միջուկային […] ...

SHANTNEWS

12:00 22.11.2024

SHANTNEWS

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

11:53 22.11.2024

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրթիռային հարվածների փոխանակումից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Ստեղծված պայմաններում բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստություն և զսպվածություն, ջանքեր գործադրեն երկխոսության և քննարկումների միջոցով […] ...

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

11:46 22.11.2024

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: […] ...

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

11:41 22.11.2024

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ժամանել է Ուկրաինա։ Այս մասին պաշտոնյան հայտնել է X-ում: Չեխիայի ԱԳՆ ղեկավարն այսօր առավոտյան գնացքով ժամանել է Կիև։ Լիպավսկին նշել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչպես են ուկրաինացիները ռուսական գնդակոծությունից հետո։ Նաև, ըստ նախարարի, ինքը տեղում  կստուգի, թե ինչպես են աշխատում չեխական նախագծերը և կքննարկվի, թե ինչպես լավագույնս […] ...

BACK_TO_TOP