13:00 19.03.2019
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքումյանն այսօրվա նիստում 2018թ. համայնքային բյուջեի կատարողականը քննարկելիս հիշեցրեց, որ այն ընդունվել է նախորդ ավագանու օրոք ու իրականացվել նախորդ տեղական կառավարիչների օրոք, որից հետո հետաքրքրվեց երկու հարցով՝ ասելով.
«Արգավանդ-Շիրակ ճանապարհի վերաբերյալ որոշվել է նոր մրցույթ իրականացնել, ինչո՞ւ: Երկրորդ` կինո «Հայրենիքի» հանգույցի վերաբերյալ նշումն ասում էր՝ նախագծողի ներկայացրած լուծումը հավանության է արժանացվել, և համաձայնություն ստացած տարբերակն է ընդունվել, ինձ համար նորություն էր, որ կա համաձայնություն ստացած տարբերակ: Խնդրում եմ, պարզաբանեք»:
Քաղաքապետ Հայկ Մարությանը արձագանքեց.
«Մրցույթը չի կայացել, կամուրջի մասին է խոսքը, խնդիր կար, կառուցապատողը չի կարողացել կատարել աշխատանքները, մեր ԾԻԳ-ի ջանքերով մոտ 32 մլն ԱՄՆ դոլարին համարժեք տուգանք են վճարել, բայց, ցավոք, տուգանքը գնացել է ոչ թե համայնքային բյուջե, այլ պետական բյուջե, իհարկե, լավ է, որ ՀՀ բյուջե է մտել: Իսկ կինո «Հայրենիքի» հանգույցի մասին համաձայնեցված տարբերակ չկա»:
Այնուհետ կայացել է քվեարկությունը, և որոշումն ընդունվել է 43 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...