12:14 19.03.2019
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, որը ներկա էր թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի դեմ բողոքի ակցիաներին և այդ մասին բարձրաձայնում էր ավագանու նիստերում, անելանելի վիճակում է հայտնվել. նրա նկատմամբ դատական հայց է ներկայացրել պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը, իսկ հաշիվները կալանքի տակ են դրվել: Այսօր ավագանու նիստում նա ներկայացրեց իրավիճակը:
«Շուրջ մեկ ամիս առաջ այս դահլիճում հնչեցրած քաղաքակյան որակավորման համար 19 պոլիկլինիկայի տնօրենը Սամվել Սարգսյանը իմ դեմ հայց է ներկայացրել՝ մեղադրելով անձը վիրավորելու և զրպարտելու մեջ, ինչի արդյունքում շուրջ 20 օր է` իմ հաշիվները և գույքը կալանքի տակ են, այս մասին մենք 20 օր է, բարձրաձայնում ենք, դուք ձեզ պահում եք առնվազն անտարբեր, այսինքն՝ ո´չ տեսել ենք, ո´չ լսել ենք, ո´չ գիտենք` էդ փողն ուր է, լրիվ նույն վիճակը»,- ասել է նա:
Դիմելով ավագանու անդամներին՝ ասել է, թե եթե այդ վերաբերմունքը շարունակվի, սա կարող է նաև նախադեպ դառնալ մյուսների համար, ինչ վերաբերում է իր կողմից արված արտահայտությանը՝ ասում է.
««Աննախադեպ կոռուպցիոներ» բառի համար է դիմել պարոն Պարգսյանը, շատ զավեշտալի է, ես չեմ հասկանում, պարոն Սարգսյանը «աննախադեպ» բառի՞ համար է դատի տվել, թե՞ կոռուպցիոներ: Գուցե ուզում է ասի՝ նման նախադեպեր բազմիցս եղել են, և ինքը այդ աստիճանի աննախադեպ կոռուիպցիոներ է, թե ոչ, կպարզվի դատարանում: Ես կարծում եմ, որ քաղաքական գործիչն իր քաղաքական հայտարարությունների համար պատասխանատու է ընտրողների և քաղաքական թիմի առաջ, սա ես ուղիղ ճնշում եմ համարում ավագանու ինստիտուտի և գործունեության նկատմամբ, և սրանից որևէ մեկն ապահովագրված չէ`, ո´չ «Իմ քայլը» խմբակցությունը, ո´չ ԲՀԿ խմբակցությունը»,-հայտարարել է նա:
Ապա հիշեցրել է, որ Երևանի քաղաքապետը պաշտոնը ստանձնելիս ասել է, թե որևէ տարբերություն չի դնում խմբակցությունների միջև, այսօր ո՞ւր մնաց նրա այս մոտեցումը: Ասվածին ի պատասխան` Հայկ Մարությանն արձագանքել է.
«Ինձ համար այս առումով ոչ մի տարբերություն չկա, ես ինքս ինձ չեմ տարբերում ՀՀ մնացած քաղաքացիներից, բոլորիս վրա ՀՀ օրենքները ազդում են հավասար»:
Իր հերթին, Երևանի քաղաքապետաանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը հավելել է.
«Մեկ-երկու օր առաջ մենք այդ հայցադիմումի օրինակը ստացանք, ձևավորում ենք քաղաքապետարանի դիրքորոշումը, որը վստահեցնում եմ, որ հիմնված կլինի օրենքի գերակայության վրա»:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...