Հայաստանում էներգետիկ արդյունավետության բարձրացումը զգալի ներուժ ունի. Տիգրան Ավինյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+4.09 oC

Հայաստանում էներգետիկ արդյունավետության բարձրացումը զգալի ներուժ ունի. Տիգրան Ավինյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

20:40 18.03.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 18-ին ընդունել է Եվրամիության Արևելյան Հարևանության հարցերի տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջազգային ֆինանսական կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս մասին տեղեկացնում են  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Ողջունելով հյուրերին` Տիգրան Ավինյանն ասել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռնում շարունակել Բրյուսել ՀՀ վարչապետի վերջերս կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկումը, մասնավորապես, անդրադառնալ էներգետիկ և այլ ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Լորուենս Մերեդիթը նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել տեղեկանալու, թե ինչ տեսլական ունի կառավարությունը էներգաարդյունավետության ոլորտում, և ուսումնասիրելու, թե ինչ աջակցություն կարող են ցուցաբերել  ԵՄ-ն և միջազգային ֆինանսական հաստատությունները:

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ Հայաստանում էներգետիկ արդյունավետության բարձրացումը զգալի ներուժ ունի, և այս համատեքստում քննարկել են օրենսդրական դաշտի բարեփոխումներին, ինչպես նաև ներդրումներին և ֆինանսական միջոցներ ներգրավելուն վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել հանրային շինությունների ու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության խնդիրներին: Մանրամասն քննարկվել են շինությունների էներգաարդյունավետությունը բարձրացնելու նպատակով ֆինանսավորման առավել արդյունավետ մոդելները, ներառյալ պետություն-մասնավոր գործընկերության կիրառումը:

Վերջում կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակել ակտիվ երկխոսությունը վերոնշյալ թեմաների շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում 7 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարձակման հետևանքով․ Al Jazeera

09:44 22.11.2024

Գազայում 7 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարձակման հետևանքով․ Al Jazeera

Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի ժամանակ առնվազն յոթ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավիահարվածը հասցվել է Գազա քաղաքի արևելյան թաղամասի Ալ-Շուջայայի բնակելի շենքերին։ Նշվում է նաև, որ ռմբակոծության ժամանակ զոհվածների և վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից […] ...

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ

09:35 22.11.2024

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ

Նոյեմբերի 21-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Քննարկման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ինստիտուտի միջև սերտ համագործակցությունը խթանելու փոխադարձ հանձնառությունը: Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման գործում շարունակական աջակցության և դերակատարման […] ...

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

09:25 22.11.2024

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

Իսրայելի պաշտպանության բանակը արձանագրել է առնվազն հինգ հրթիռի արձակում Լիբանանից։ Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ ըստ հաղորդման՝ իսրայելական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը «հայտնաբերել են առնվազն հինգ արկ, որոնք թռչում էին Լիբանանից դեպի Իսրայելի տարածք»։ Զինամթերքի ընկնելու հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Հայֆայի տարածքում […] ...

Կիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի երկիրը չի կարող ինքնիշխան լինել

09:03 22.11.2024

Կիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի երկիրը չի կարող ինքնիշխան լինել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ այն պետությունը, որը հրաժարվել է ինքնապաշտպանությունից, չի կարող ինքնիշխան համարվել։ Նրա խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Իրապես ինքնիշխան երկիրը, որը հրաժարվել է ռազմական բախումներից, բախվելու է ագրեսիայի և, անշուշտ, հայտնվելու է ուրիշի «կրնկի տակ»»,- ասել է Կիմ Չեն Ընը Փհենյանում զենքի ցուցահանդեսի բացման ժամանակ: […] ...

Թայվանը գրանցել է 20 ինքնաթիռի և 6 չինական նավերի մոտենալը կղզուն

08:53 22.11.2024

Թայվանը գրանցել է 20 ինքնաթիռի և 6 չինական նավերի մոտենալը կղզուն

Թայվանի զինված ուժերը արձանագրել են, որ մեկ օրում կղզուն են մոտենում 20 ինքնաթիռներ և Ժողովրդա-ազատագրական բանակի 6 նավ։ Այս մասին հայտնում է Թայվանի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշված է փաստաթղթում, 18 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել ՀՕՊ նույնականացման գոտի կղզու հարավ-արևմտյան և հարավ-արևելյան հատվածներում։ Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր և […] ...

Պենտագոնը թույլատրել է հակահետևակային ականների նոր մատակարարումներ Ուկրաինային

08:45 22.11.2024

Պենտագոնը թույլատրել է հակահետևակային ականների նոր մատակարարումներ Ուկրաինային

ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինային ապագա զենքի մատակարարումների մեջ հակահետևակային ականներ ներառելու հնարավորությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Հակահետևակային ականները ներառված էին վերջին փաթեթում, իսկ հետագա փաթեթների մասով դեռ ոչինչ չունեմ հայտարարելու»,-ասել է նա։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք հակահետևակային ականները կարող են ներառվել ապագայում Ուկրաինային տրամադրվող ռազմական […] ...

BACK_TO_TOP