Ինչո՞վ ավարտվեցին թրքուհու համար ամուսին գտնելու գուշակի «ջանքերը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--4.91 oC

Ինչո՞վ ավարտվեցին թրքուհու համար ամուսին գտնելու գուշակի «ջանքերը»

21:58 24.03.2019

Կան բազմաթիվ միայնակ կանայք, ովքեր ամուսին գտնելու համար պատրաստ են գրեթե ամեն ինչի: Մի թրքուհի դիմել է գուշակի, ով իր բիզնես գործունեությամբ զբաղվում էր Ստամբուլի Պեշիկթաշ թաղամասում: Աղջիկն իսկապես պատրաստ է եղել ամեն ինչի, միայն թե ամուսին գտնի: Գուշակն արագ գնահատում է իրավիճակը: Նա ասում է, որ կկազմի աստղաբանական քարտեզ, ինչի միջոցով էլ պետք է գտնվի ընտրյալը: Հետո ասում է, որ աղջկա երջանկության ճանապարհն «արգելափակված է», և միայն 2000 թուրքական լիրան կարող է բացել այդ ճանապարահը: Աղջիկը համաձայնում է վճարել: Հասկանալի է՝ միակն ու անկրկնելին չի գտնվում: Գուշակը շարունակում է գումարներ շորթել՝ խոստանալով գտնել նրա սիրուն, այս անգամ ավելի թանկ գնով՝ 4000 լիրայով:

Եվս 6 ամիս է անցնում, ցանկալի տղամարդը չի գտնվում: Դեռևս միայնակ, բայց արդեն նաև խաբված աղջիկը դիմում է ոստիկանություն: Գուշակն այդ ամենը հավանաբար չէր կանխատեսել: Նա կանգնում է դատարանի առջև՝ շորթման մեղադրանքով: Նրան դատապարտում են 3 տարվա ազատազրկման, գրում է Mirror պարբերականը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը

08:30 29.11.2024

Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը

Թայվանի զինված ուժերը արձանագրել են, որ մեկ օրում կղզուն են մոտենում Ժողովրդա-ազատագրական բանակի 8 նավ և 33 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է Թայվանի ռազմական գերատեսչությունը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, 21 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել ՀՕՊ նույնականացման գոտի կղզու հյուսիսային, հարավ-արևմտյան և արևելյան հատվածներում։ Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:20 29.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

08:15 29.11.2024

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Արագած-Ծիլքար, Բերդ-Ճամբարակ, […] ...

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

08:10 29.11.2024

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ ...

Հրդեհ Գեղանիստ գյուղում

08:00 29.11.2024

Հրդեհ Գեղանիստ գյուղում

Նոյեմբերի 28-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 4-րդ փողոցում այրվում է գազի բալոն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 47-րդ փողոցում գտնվող տնակում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

BACK_TO_TOP