Նախարարություններին փոխանցվեց 360 հրշեջների համար ձեռքբերված հակահրդեհային միջոցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Նախարարություններին փոխանցվեց 360 հրշեջների համար ձեռքբերված հակահրդեհային միջոցները

16:52 18.03.2019

Բնապահպանության նախարարության ներքո իրականացվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի է ունեցել 360 հրշեջների համար ձեռքբերված հակահրդեհային գործիքների և սարքավորումների՝ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարություններին փոխանցման արարողությունը: 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը և իրականացնում ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակը։

Արարողությանը մասնակցել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը, ոլորտի փորձագետներ ու մասնագետներ։

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը խորհրդանշական է  համարել հանձնման արարողությունը կենսաբազմազանության առումով աշխարհի կարևոր վայրերից մեկում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում անցկացնելը։ Նախարարը ծրագրի իրականացման ընթացքն արդյունավետ է գնահատել, քանի որ ծրագրի թիմի և բնապահպանության նախարարության տեսլականները համընկել են, այն է՝ Հայաստանը պետք է ունենա անտառային և դաշտային հրդեհների կառավարման ժամանակակից-նորարարական ծրագրերի օգտագործմամբ, ուժեղ, առցանց համակարգ։ Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և ՄԱԶԾ-ի գործընկերներին՝ ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է Հայաստանի բարդ ռելիեֆի պայմաններում արդյուանվետ հակահրդեհային և կանխարգելիչ միջոցների ձեռքբերումը և համոզմունք հայտնել, որ բնապահպանության նախարարության հետ համագործակցությունն արդյունավետ կլինի։

ՌԴ դեսպանն առաջնային է համարել այս ոլորտում Հայաստանի կառավարության կողմից տարվող քաղաքականությանը աջակցություն ցուցաբերելը և նկատել, որ ՌԴ-ի տրամադրած օժանդակությունը հարաբերականորեն ոչ մեծ, բայց կարևոր բաղադրիչ է երկու երկրների ռազմավարական հարաբերությունների մեջ և այն շարունակական բնույթ է կրելու։

Դմիտրի Մարիասինն այս ծրագիրը բնապահպանության, արտակարգ իրավիճակների, ՌԴ-ի և ՄԱԶԾ-ի արդյունավետ համագործակցության օրինակ է որակել, որի հիմնական նպատակը կլիմայի փոփոխության բացասական հետևանքների մեղմումն է։

Միջոցառման ընթացքում բնապահպանության, ԱԻ նախարարները և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը ստորագրել են գույքի հանձնման-ընդունման փաստաթղթերը։

Ծրագրի նպատակն է մեղմել կլիմայի փոփոխության պայմաններում անտառային և դաշտային հրդեհների ռիսկերը՝ տեխնիկական ներուժի զարգացման միջոցով հզորացնել վաղ նախազգուշացման և մշտադիտարկման համակարգերը, հսկողության, կանխարգելման և հրդեհների մարման ժամանակ հստակեցնել համապատասխան կառույցների դերը և պարտականությունները։ Ծրագրի շրջանակներում կաջակցվեն և կխրախուսվեն անտառային և դաշտային հրդեհների մեղմմանն ու կանխմանն ուղղված այլընտրանքային ձեռներեցությունը և նորարարական մոտեցումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

23:00 22.11.2024

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22:54 22.11.2024

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հաստատել է, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Պատասխանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում Պողոսյանի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապված, վարչապետը նշել է. «Ես ուզում եմ ասել, որ նաև 2020 թվականին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի […] ...

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

22:48 22.11.2024

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

22:40 22.11.2024

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

22:32 22.11.2024

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

Իսպանիայի կառավարությունը երկարացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկը՝ բարձրացնելով դրա դրույքաչափը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նման հարկի ներդրումը կլինի միանվագ միջոց, որի ժամկետը կլրանա 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այժմ կառավարությունը երկարացրել է այն ևս երեք տարով՝ խոշորագույն բանկերի տոկոսադրույքը 4,8%-ից հասցնելով 7%-ի։ Իշխանությունները նշում են, որ բանկերը վերջին տարիներին անսպասելի շահույթներ են ստացել բարձր […] ...

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

BACK_TO_TOP