Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ. Իզորիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+10.09 oC

Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ. Իզորիա

16:50 18.03.2019

Վրաստանում Վերապատրաստման և գնահատման միասնական կենտրոնում (JTEC) մեկնարկած Հյուսիսատլանտյան դաշինքի հրամանատարա-շտաբային NATO-GEO EXERCISE 2019 զորավարժություններին կմասնակցեն դաշինքի անդամ 24 երկրների 350 հազար զինվորներ: Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հավաստմամբ` այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

«Այս զորավարժությունները Ռուսաստանի համար սպառնալիք չեն պարունակում… ՆԱՏՕ-ի նպատակները զուտ պաշտպանական են»,- Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է նա:

Նախարարի խոսքերով, զորավարժություններն ուղղված են կառավարման և հսկողության հմտությունների զարգացմանը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների և նրանց գործընկերների համատեղելիության մակարդակի բարձրացմանը:

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական կազմակերպություն է: Նա անհիմն է համարել ռուսական կողմի բոլոր մտահոգությունները Վրաստանում անցկացվող զորավարժությունների շուրջ: Նա շեշտել է, որ Վրաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ վրացական կողմի սուվերեն իրավունքն է:

«Որևէ երկիր իրավունք չունի մեր փոխարեն որոշելու, թե որ քաղաքական կամ ռազմական կազմակերպությանն ենք ցանկանում միանալ: ՆԱՏՕ-ն մեզ համար անվտանգ միջավայրում քաղաքացիների զարգացման, երկրի բարեկեցության երաշխիքն է»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Վրաստանի պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ զորավարժությունների ընթացքին հետևելու նպատակով Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ու դաշինքի ռազմական կոմիտեի այլ անդամներ: Վրաստանում կգումարվի դաշինքի լիագումար նիստ:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP