Ավստրալիան միացավ հակառուսական պատժամիջոցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--4.91 oC

Ավստրալիան միացավ հակառուսական պատժամիջոցներին

16:11 18.03.2019

Ավստրալիան միացավ հակառուսական պատժամիջոցներին, որոնք տարածվում են Կերչի նեղուցում ուկրաինական նավերի զավթման հետ կապ ունեցող քաղաքացիների վրա: Պատժամիջոցներ են սահմանվելու նաև Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարների դեմ,- այս մասին հաղորդում է Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիզե Փեյնը:

«Այսօր ես հայտարարում եմ թիրախային ֆինանսական պատժամիջոցներ և արգելքներ ՌԴ 7 քաղաքացիների նկատմամբ այն դերակատարման համար, որը նրանք ունեցել են Կերչի նեղուցով անցնող ուկրաինական նավերի զավթման ժամանակ: Ավստրալիան անհանգստացած է 2018 թվականի նոյեմբերին Ազովի ծովում առաջացած լարվածությամբ,- ասվում է հայտարարության մեջ:

Փեյնը նաև կոչ է արել ՌԴ-ին անհապաղ ազատ արձակել ուկրաինացի ծովայիներին և ուկրաինական նավերը, ապահովել Կերչի նեղուցով անարգել երթևեկություն:

«Ավստրալիան չի ճանաչում ոչ մի գործողություն, որն ուղղված է Ղրիմի բռնակցման օրինականացմանը կամ Դոնեցկի և Լուգանսկի մարզերն Ուկրաինայից  անջատելուն: Այդ իսկ պատճառով ես թիրախային ֆինանսական  պատժամիջոցներ եմ սահմանել նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերի երեք «ղեկավարների» նկատմամբ, ովքեր ընտրվել են այսպես կոչված 2018 թվականի նոյեմբերի ընտրությունների արդյունքում,- ասվում է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:20 29.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

08:15 29.11.2024

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Արագած-Ծիլքար, Բերդ-Ճամբարակ, […] ...

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

08:10 29.11.2024

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ ...

Հրդեհ Գեղանիստ գյուղում

08:00 29.11.2024

Հրդեհ Գեղանիստ գյուղում

Նոյեմբերի 28-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 4-րդ փողոցում այրվում է գազի բալոն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 47-րդ փողոցում գտնվող տնակում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

BACK_TO_TOP