Միքայել Վարդանյանը` տնտեսական հեղափոխության և բիզնեսի ազատության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+4.09 oC

Միքայել Վարդանյանը` տնտեսական հեղափոխության և բիզնեսի ազատության մասին

15:01 18.03.2019

Երևանի 2800-ամյակի այգու բացումը կլինի մեկ ամսից: Ուշացման պատճառը հոսանքն է: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Գրանդ հոլդինգ» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանը:

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է իրականացնել Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու վերականգնումը և այն  անշահախնդիր, որպես նվեր, հանձնել մայրաքաղաքի հյուրերին: Աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2018 թվականի սեպտեմբերին:

Լրագրողի հարցին, որ այս շրջանը վարչապետն անվանել է «տնտեսական հեղափոխության շրջան« և ասել, որ յուրաքանչյուրը պետք է նպաստի այդ հեղափոպությանը, ինչո՞վ են Վարդանյանները նպաստելու դրան, Միքայել Վարդանյանը պատասխանեց.

«Մեր տնտեսական հեղափոխությունը սկսել է 1997-ից, Հրանտ Վարդանյանը սկսել է, և մենք շարունակում ենք իրագործել»:

Հարցին` արդյո՞ք հիմա ազատ է բիզնեսն ու գործարարը, Միքայել Վարդանյանն ասաց, որ իրենք որևէ շրջանում խոչընդոտ չեն ունեցել.

«Մենք խնդր չենք ունեցել, չենք էլ նկատել: Միշտ ազատ ենք եղել, գործել ենք ի շահ մեր պետության, ի շահ մեր ժողովրդի»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը փակ է բեռնատարների համար

00:00 12.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...

ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ

23:59 11.04.2025

ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ

ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Մոնիկա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրա-պետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։ ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

23:57 11.04.2025

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը բարելավել է իր միջազգային վարկանիշը

23:54 11.04.2025

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը բարելավել է իր միջազգային վարկանիշը

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրեց կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման Հունաստանի Հռոդոս կղզում անցկացված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Աննան, բոլոր խաղերում խաղալով իրենից բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 78.2 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ ...

ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցեր

23:51 11.04.2025

ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցեր

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի, միջազգային պայմանագրերի և իրավունքի, հյուպատոսական վարչությունների և ՀՀ ներքին գործերի նախարարության […] ...

Զավթված հողատարածքները վերադարձվում են հանրությանը

23:48 11.04.2025

Զավթված հողատարածքները վերադարձվում են հանրությանը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի քանի հասցեներում զավթված հողատարածքները վերադարձվում են քաղաքին: Բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցվելու են զրուցարաններ, խաղահրապարակներ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP