Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի վերաբերյալ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների. Դավիթ Տոնոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի վերաբերյալ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների. Դավիթ Տոնոյան

18:03 16.03.2019

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը ցանկացած պարագայում ունենալու է փայլուն պայմաններ սաների ուսումնառության ու հանգստի կազմակերպման համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտոպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

-Պարո՛ն նախարար, վերջին օրերին բավական մեծ աղմուկ է բարձրացրել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի՝ Դիլիջանում գտնվող համալիրի հնարավոր օտարման մասին տեղեկությունը։ Իրականում կա՞ նման ծրագիր։

-Կան դեռևս քննարկումներ՝ կապված վարժարանի՝ ներկայիս համալիրի փոխարեն ռազմամարզական ուղղվածությանն առավել հարմարեցված և ծախսային առումով առավել ընկալելի կառույց տեղափոխելու շուրջ։ Սա արձանագրելը չափազանց կարևոր է. մենք չենք խոսում վարժարանը փակելու կամ նույնիսկ սաներին ավելի վատ պայմաններ առաջարկելու մասին։ Դա ի սկզբանե բացառված է։ Անգամ չի քննարկվում Դիլիջանից, կամ Տավուշի մարզից այն տեղափոխելու հարցը։ Մենք ընդամենը քննարկում ենք ներկայիս համալիրի շահագործման նպատահարմարությունը և այլ լուծումներ գտնելու հնարավորությունը։ Վարժարանը շարունակելու է գործել՝ մատուցելով որակյալ կրթություն և դարբնոց հանդիսանալով մեր բանակի ապագա սպաների համար։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։

-Կա արդյո՞ք պատկերացում, թե ինչ կլինի վարժարանի հետ, եթե ներկայիս համալիրն օտարվի։

-Նախ, մինչև վարժարանի համար շենքային այլ լուծումներ չգտնվեն՝ այն շարունակելու է գործել ներկայիս համալիրում։ Ընդ որում, հանրապետության վարչապետի հետ մենք ունենք լիարժեք փոխհամաձայնություն այն հարցում, որ եթե վարժարանի տեղակայման վայրը փոխվի, ապա նոր համալիրը պետք է ունենա հնարավոր լավագույն պայմանները, որոնք համապատասխանում են միջազգային ժամանակակից բոլոր չափանիշներին։ Հավատացնում եմ՝ թե՛ վարչապետը և թե՛ պաշտպանության նախարարը, մեղմ ասած, պակաս սրտացավ չեն վարժարանի ու դրա սաների հանդեպ, քան այս հարցի շուրջ կարծիք հայտնող ցանկացած քաղաքացի։ Ավելին, վարժարանի հանդեպ իմ վերաբերմունքը նաև խիստ զգացական է, քանի որ ես երկար տարիներ, որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, համակարգել եմ վերջինիս գործունեությունը և մշտապես ուղիներ փնտրել դրա պայմանների բարելավման համար։ Այսինքն՝ վարժարանի սաների ուսումնառության լավագույն պայմաններն ինձ համար, որոշ առումով, նաև սկզբունքի հարց են։ Ուզում եմ բոլորին, և մասնավորապես վարժարանի սաներին ու նրանց ծնողներին վստահեցնել, որ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների։ Այլ տարբերակ ուղղակի չի կարող լինել։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, ցանկացած պարագայում, ունենալու է փայլուն պայմաններ սաների ուսումնառության ու հանգստի կազմակերպման համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

21:24 22.11.2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին: ...

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

21:17 22.11.2024

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

Հանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

21:12 22.11.2024

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

ԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

21:05 22.11.2024

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել […] ...

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

20:57 22.11.2024

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

Goal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...

BACK_TO_TOP