Մեկ օրում երկրորդ փլուզումը Գյումրիի Անտառավան 26 շենքում. Վթարային շենքի բնակիչներին դարձյալ խնդրել են սպասել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Մեկ օրում երկրորդ փլուզումը Գյումրիի Անտառավան 26 շենքում. Վթարային շենքի բնակիչներին դարձյալ խնդրել են սպասել

16:20 16.03.2019

Երեկ` մարտի 15–ի երեկոյան, երկրորդ փլուզումն է տեղի ունեցել Գյումրիին Անտառավան 26 շենքում: 5-րդ հարկի պատշգամբի քարաթափմանը հաջորդել էին պատշգամբի հատակի և կտուրի փլուզումները: Շիրակի մարզպետը երեկոյան եղել է տարածքում, հանդիպել բնակիչների հետ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

«Խորհրդակցություն ենք անցկացրել, հանձնարարվել է Սեյսմիկ ծառայության մասնագետներին կատարել ուսումնասիրություն և եռօրյա ժամկետում տալ շենքի վիճակի ուսումնասիրության եզրակացություն, որից հետո մենք այդ շենքի ուսումնասիրման ընդհանուր փաթեթը կներկայացնենք կառավարությանը»,–ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Մարզպետն իրավիճակը ներկայացրել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարին: Թե ինչ տարբերակ կգտնվի շենքում մնացած 8 ընտանիքների բնակության հարցի լուծման համար, ըստ բնակիչների, մարզպետը խնդրել է սպասել մինչև երկուշաբթի՝ մարտի 16–ը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել են վթարայինի բնակիչները:

«Գիշերը բաց աչքերով լուսացրել ենք 8 ընտանիքս էլ, վախը սրտերս նստել էինք, կվախենայինք, թե տեսնիս հմի, որ հատվածը պիտի բլի: Այսպես հնարավոր չէ, մենք այսպես ապրել չեն կարող: Մարզպետն եկավ, տեսավ իրա աչքով, շենքի մինչև վերջը ելավ, հետո զանգեց արտակարգ իրավիճակների նախարարին, հազար տեղ զանգեց, մեզ էլ ըսավ, որ սպասենք մինչև երկուշաբթի»,– մեր թղթակցի հետ զրույցում ասել է բնակիչներից մեկը:

Այսօր՝ մարտի 16–ի առավոտյան, շենքում էին նաև Սեյսմիկ ծառայության մասնագետները, նրանք շրջել են շենքի երեք մուտքերում, փորձել պարզել վնասվածության աստիճանը: Հիշեցնենք, որ Սեյսմիկ ծառայութան եզրակացությամբ`շենքը 3 -րդ աստիճանի վթարայնության է, բայց փաստացի այն ենթակա է քանդման:

«Մասնագիտական վերլուծությունից հետո եզրակացությունը կտրամադրվի մարզպետարանին` շենքի հետագա շահագործման և պահպանության նկատառումներից ելնելով: Խնդիրն այն է, որ բաց պատշգամբի հատվածում փլուզումները եղել և կարող են էլի լինել, կոնստրուկցիաները ևս քայքայված են»,–ասել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մխիթարյանը:

Ծառայության տնօրենը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ տեխնիկական վիճակի ուսումնասիրություն էլ է անհրաժեշտ վթարայնության իրական աստիճանը որոշելու համար: Սեյսմիկ ծառայությանը հանձնարարվել է եռօրյա ժամկետում ուսումնասիրության վերաբերյալ եզրակացություն տալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է շուրջ 666մլն դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

15:55 22.11.2024

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է շուրջ 666մլն դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին […] ...

ՌԴ ԶՈՒ-ն հարվածների մասին նախազգուշացում կմշակի Ուկրաինայի խաղաղ բնակչության համար․ Պեսկով

15:49 22.11.2024

ՌԴ ԶՈՒ-ն հարվածների մասին նախազգուշացում կմշակի Ուկրաինայի խաղաղ բնակչության համար․ Պեսկով

Ռուս զինվորականները կմշակեն ուկրաինացի քաղաքացիներին «Օրեշնիկի» միջոցով առաջիկա հարձակումների մասին նախազգուշացնելու նրբությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, դրանք կմշակվեն մեր զինվորականների կողմից և կհաղորդվեն այնպես, որ երկրի քաղաքացիական բնակչությունը (Ուկրաինայի) ստանա այդ տեղեկությունը»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը, խոստովանել է, որ ինքը դեռ չի կարող խոսել այդ մշակումների մասին։ Այսպիսով, […] ...

Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի  հետ  լարված հարաբերությունների պատճառով

15:40 22.11.2024

Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի հետ լարված հարաբերությունների պատճառով

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին, ով ի սկզբանե համարվում էր «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու գլխավոր թեկնածուն, չի գլխավորի MLS-ը նեկայացնող ակումբը: Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ակումբը որոշել է հրաժարվել Չավիի թեկնածությունից՝ «Բարսելոնայի» նախկին թիմակիցների՝ մասնավորապես Մեսսիի և Ալբայի հետ նրա ունեցած լարված հարաբերությունների պատճառով։ Նշվում է, որ նրա հարաբերությունները Լիոնել Մեսսիի հետ […] ...

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

15:33 22.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։ 52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։ […] ...

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

15:26 22.11.2024

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև […] ...

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

15:20 22.11.2024

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

Լոնդոնի «Չելսիի» կանանց թիմի և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սամանտա Քերը սոցիալական ցանցերում հայտնել է, որ սպասում է երեխայի։ Հայտարարությանը կից տեղադրված էր զույգի համբուրվելու և Քրիստի Մյուիսի՝ հղիությունը տեսանելի դարձնող լուսանկար։ Որոշ երկրպագուներ դրական են արձագանքել այս լուրին, սակայն եղել են նաև բացասական մեկնաբանություններ։ Լոնդոնյան ակումբը խստորեն դատապարտել է Քերի հասցեին հնչեցված հոմոֆոբ վիրավորանքները։ Ավելի […] ...

BACK_TO_TOP