20:17 15.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին:
Կարևորելով ՀԲ-ի կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն է իրականացված քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության և ՀԲ-ի հետ ակտիվ գործակցությունը կարող է նպաստել երկրում տնտեսական ակտիվության խթանմանը: Խոսելով բիզնես միջավարի բարելավման վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը հաստատակամորեն գնում է բիզնեսի համար առավելագույնը թափանցիկ և մրցակցային դաշտ ստեղծելու ուղղությամբ:
Սիրիլ Մյուլերն արդյունավետ է գնահատել հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությունը և հայտնել ՀԲ պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու ՀՀ կառավարության հետագա բարեփոխումների և ծրագրային առաջնահերթությունների իրականացման, տնտեսության, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ: ՀԲ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ կառավարության քայլերը բարենպաստ միջավայր կապահովեն երկրի տնտեսական զարգացման ու առաջընթացի համար:
Երկկողմ համագործակցության համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման, բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Սիրիլ Մյուլերն անդրադարձել են նաև Հայաստան-ՀԲ 2019-2023 թվականների համագործակցության ռազմավարական փաստաթղթին և դրանով նախատեսվող ծրագրային առաջնահերթություններին:
22:46 15.04.2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:37 15.04.2025
Կոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ ապրիլի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Խաչիկ Հ.-ն, իր վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, ընկել է ձնասահքի մեջ, ապա չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...
22:26 15.04.2025
Օտարերկրացու տան խուզարկությամբ 149 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ մեկ անձ կալանավորվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանները տվյալներ էին ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում բնակվող 29 տարեկան օտարերկրյա մի քաղաքացի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ։ Ավելի ուշ նա ձերբակալվեց և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ավելի […] ...
22:17 15.04.2025
Արդյո՞ք փակուղի է խաղաղության գործընթացում. Արման Մելիքյանի հարցազրույցըՕրեր առաջ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացված էին Անթալիայի դիվանագիտական ֆորումում: Հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագրին անդրադառնալիս Ադրբեջանը դարձյալ Հայասատնի Սահմանադրության հարցն առաջ քաշեց: Դեռ ավելին՝ խաղաղություն պահպանելու փոխարեն Ադրբեջանը սահմանին լարվածություն է առաջացնում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքական գործիչ, դիվանագետ Արման Մելիքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:11 15.04.2025
Ամփոփվել են «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի արդյունքներըԱպրիլի 15-ին տեղի է ունեցել Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից: Արփինե Սարգսյանը սերտ գործընկերության և շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության, ինչպես նաև Լիտվայի և Լատվիայի գործընկերներին՝ ընդգծելով ծրագրի իրականացման […] ...