18:20 15.03.2019
Երեկ երեկոյան քարաթափում է տեղի ունեցել Գյումրիի վթարային շենքերից մեկում՝ Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Բնակիչների ահազանգով տարածք եկած փրկարարները զգուշացրել են, որ շենքում բնակվելը խիստ վտանգավոր է: Անտառավան 26 շենքը Գյումրիի խիստ վթարային 88 շենքերի ցանկում է, որը թեև փաստաթղթերով տարիներ շարունակ գնահատվել է 3-րդ աստիճանի, բայց փաստացի 4-րդ աստիճանի վթարայնության է:
Շենքում 60 ընտանիքից մնացել է 8-ը, մյուսները լքել են իրենց բնակարանները։ Անտառավան 26-ը Գյումրիի այն 88 վթարային շենքերից է, որ 30 տարում վերականգնման ծրագրերի բացակայության պատճառով ու տեղումների ազդեցությունից քայքայվում է:
Բաց տանիքով շենքում ձնհալն ու անձրևաջրերը ամեն տարի իրենց գործն անում են: 4-րդ ու 5-րդ հարկերի առաստաղն ու հատակն ամբողջությամբ քայքայված են: Հերթական քարաթափման պատճառը դարձյալ գարնանային տեղումներն են:
Շենքի այս մուտքում 2 ընտանիք է ապրում: Առաջին անգամ չէ, որ փրկարարների էին դիմավորում: Ամեն փլուզումից հետո գալիս են, արգելափակում տարածքը ու ասում, որ բնակվելն այստեղ խիստ վտանգավոր է, բայց բնակիչներին շենքից տեղափոխելու խնդիր հիմա էլ դրված չէ:
Վթարային շենքը ո´չ համատիրությունն է սպասարկում, ո´չ էլ ջրամատակարարը: Փաստաթղթերով 3-րդ, բայց փաստացի քանդման ենթակա շենք է համարվում: Քաղաքապետարանից որպես ներկայացուցիչ տարածք եկավ «Կենտրոն» համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանը ու հիշեցրեց, որ երբ բնակտնտեսության ղեկավարն էր, 2003-2004 թվականներին այս շենքը ամրացնելու հնարավորություն եղել է, բայց ասում է, բնակիչներն են խանգարել, շենքը ժամանակին չեն ազատել:
Բայց վթարայնությունը տարիներ առաջ չխանգարեց, որ բնակարանների ակտիվ առք ու վաճառք կատարվի բնակարանների գնման վկայագրերով: 10-15 տարի առաջ էժան բնակարաններ են գնել վթարային շենքում, նույնիսկ սեփականաշնորհել, ինչը չէր թույլատրվում: Այս շենքի բնակիչների մի մասը ժամանակին կորցրել է անօթևանության կարգավիճակը վթարային շենքում տուն գնելու պատճառով:
Փրկարարները որոշեցին արագ ապամոնտաժել փլուզված պատը: Քաղաքապետարանը տրամադրեց տեխնիկան:
Նրանք հեռացել էին շենքից, երբ բնակիչներից ահազանգ ստացվեց, որ շենքում կրկին փլուզում է տեղի ունեցել ու մեկ այլ հատվածում: 5-րդ հարկի պատշգամբի հատակն ամբողջությամբ փլուզվել էր:
Փրկարարները դարձյալ շենք են վերադարձել վնասազերծման աշխատանքներ կատարելու համար:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...