17:44 15.03.2019
Իրանի հետ սահմանին Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցները բացահայտել են մի քանի տասնյակ կիլոգրամ հոգեմետ դեղերի ներկրման փորձ։ Թմրավաճառներն այդ ապրանքը մտադիր էին Իրանից տեղափոխել Ուկրաինա, ինչի մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
56 կիլոգրամ ընդհանուր զանգվածով հոգեմետ դեղամիջոցները հայտնաբերվել են բեռնատար մեքենայի կցորդչում։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այդ քանակով այդպիսի դեղամիջոցների գինը սև շուկայում 5-6 միլիոն դոլար կկազմեր։
Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ այսպիսի բացահայտման, ու այս դեպքերը կարելի է նույնիսկ սովորական համարել։ Նույն անցակետում ընդամենը 3 շաբաթ առաջ Ադրբեջանի մաքսային ծառայությունը Իրանից ադրբեջանական տարածքով Ուկրաինա մեկնող բեռնատարի կցորդիչի պատի մեջ հայտնաբերել էր 28,4 կիլոգրամ հերոին՝ 54 առանձին փաթեթով։ Դրանք նախատեսված էին հենց Ուկրաինայի տարածքում իրացման համար։
Թմրանյութերի նման խոշոր խմբաքանակի տարանցման ևս մեկ դեպք Ադրբեջանում բացահայտվել է 2018 թվականի հուլիսին։ Իրան-Ադրբեջան սահմանի Աստարա բնակավայրի անցակետում ադրբեջանական մաքսային ծառայությունները այդ ժամանակ բացահայտել էին Իրանից եվրոպական երկրներ 50 կգ թմրանյութերի տարանցման փորձ։
Տեղին է շեշտել, որ ամփոփ տվյալների համաձայն՝ 2018 թվականին Ադրբեջանում կատարված բոլոր 26 հազար հանցագործությունների 12.3 տոկոսը կապված է եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ։ Այս բոլոր հանցագործությունների կատարման հետ կապ է ունեցել ընդհանուր առմամբ 2492 մարդ։
18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել18:58 22.11.2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկմանԴատարանի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են դատախազությունից՝ նշելով, որ հանրային մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկում, սակայն դատարանը սահմանել է 18 տարվա պատիժ։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի որոշման դեմ։ Սարգիս Գալստյանը մեղադրվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 424-րդ […] ...
18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցներըՀայտնի են դարձել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության բոլոր մասնակիցները։ Մրցաշարի խմբային փուլին կմասնակցի 24 հավաքական` Մարոկկոն, Ալժիրը, Անգոլան, Բենինը, Բոտսվանան, Բուրկինա Ֆասոն, Կամերունը, Կոմորյան կղզիները, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եգիպտոսը, Հասարակածային Գվիենան, Գաբոնը, Կոտ դ’Իվուարը, Նիգերիան, Մալին, Մոզամբիկը, Սենեգալը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Սուդանը, Տանզանիան, Թունիսը, Ուգանդան, Զամբիան և Զիմբաբվեն։ Գավաթի խաղարկությունն անցկացվելու է Մարոկկոյում՝ 2025 թ. դեկտեմբերի […] ...
18:49 22.11.2024
Մշակութային կրթության տարին՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստումՏեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի մեկնարկից առաջ աշակերտական խորհրդի անդամներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան՝ ծանոթանալու «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշակերտներին և հետաքրքրվել՝ ինչպիսի տպավորություններ են նրանք ստացել ցուցադրությունից: «Այս տարի […] ...
18:44 22.11.2024
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել էՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքը, որում առկա աղցանների միջից հայտնաբերվել են ընդհանուր 31,08 գրամ քաշով մարիխուանա, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ։ Հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի […] ...
18:38 22.11.2024
«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Գվարդիոլայի հետԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երկարաձգել են պայմանագիրը։ Կողմերը համաձայնագիրը կնքել են «2+1» ձևաչափով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 53-ամյա Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թ. հուլիսից և 490 խաղում տարել է 360 հաղթանակ, գրանցել 60 ոչ-ոքի, կրել 70 պարտություն, նվաճել 18 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, […] ...
18:34 22.11.2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումներըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ելույթ է ունեցել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի կնքման յոթամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Նախարարն ընդգծել է, որ համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական կայուն զարգացման և տնտեսական կայունության վրա: Նա շեշտել է, որ ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ իրականացրել է համաձայնագրի շրջանակում առաջադրված […] ...