17:04 15.03.2019
Արարատի մարզի Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել։ Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից:
«Բանն այն է, որ ողջամիտ կասկածներ կան, որ պետական սեփականություն հանդիսացող դպրոցի շենքը Ավշար համայնքի ղեկավար Ս. Գրիգորյանի կողմից վերածվել է համայնքային սեփականության, որից հետո այն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վաճառվել է Ավշար համայնքի գյուղապետ Ս. Գրիգորյանի աղջկան, ով այդ նույն շենքը հանձնել է վարձակալության նույն համայնքին։
Սույն գործը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ էլեկտրոնային հայտարարությունների հարթակում հանդիպեցինք շենքը վաճառելու վերաբերյալ հայտարարությանը (Հայտարարության լուսանկարը տես ստորև)։ Հայտարարությունը կայքում տեղադրվել է ոմն Ռ․ Գաբրիելյանի կողմից։
Մեր գնահատմամբ և, ըստ Հիմնական միջոցների հաշվեկշռման մատյանի, 1995թ. մարզային «Ժողկրթբաժնի» առկայության պարագայում «հին դպրոցի շենքը» հանդիսացել է պետության սեփականությունը և հաշվառված է եղել դպրոցի հաշվեկշռում։
Այնուհետև ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավարը 30.09.2002թ. դիմել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավարին՝ հայտնելով, որ ՀՀ կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշմամբ՝ Ավշար համայնքի սեփականությանն է հանձնվել համայնքի վարչական տարածքում գտնվող հին դպրոցի շենքը, որը գտնվում է Ավշարի գյուղապետարանի հաշվեկշռում: Խնդրել է հիմք ընդունել համապատասխան փաստաթղթերը և վերը նշված շինության նկատմամբ կատարել պետական գրանցում:
Նշված որոշման թիվ 2-րդ հավելվածում Ավշար համայնքին հատկացվող գույքի ցանկում «հին դպրոցի շենքը» որպես գույքային միավոր նշված չէ, ինչը նշանակում է, որ այն չէր կարող ենթարկվել սեփականության իրավունքի պետական գրանցման Ավշար համայնքի անունով: Ցանկում սև գույնով հատուկ ընդգծված պատգամավորների գյուղական խորհրդի գործկոմին պատկանող մեքենասարքավորումների և այլ գույքի ցանկը Ավշարի գյուղապետի կողմից իր դիմումին կից չի ներկայացվել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Վեդու տարածքային ստորաբաժանմանը, ուստի այդ գույքի ցանկում ընդգրկված լինելու հիմքով ևս «հին դպրոցի շենքը» չէր կարող ենթարկվել սեփականության իրավունքի պետական գրանցման Ավշար գյուղական համայնքի անունով:
Հատկանշական է, որ 2007 թվականին «հին դպրոցի շենքը» Ավշարի գյուղապետի կողմից աճուրդ վաճառքի է հանվել։ 2007-ին Ավշար համայնքի ղեկավարի և Պերճ Յուրիկի Միրզոյանի միջև, ով, մեր ունեցած տեղեկություններով, եղել է Ս. Գրիգորյանի օգնական-վարորդը, պայմանագիր է կնքվել և Կադաստրում կատարվել է սեփականության իրավունքի գրանցում։ Իսկ արդեն 2014 թվականին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր է կնքվել Պերճ Յուրիկի Միրզոյանի և Հասմիկ Սուրիկի Գրիգորյանի միջև, ով, մեր ունեցած տեղեկություններով, Ավշարի համայնքապետի դուստրն է։ Այսպիսով՝ «հին դպրոցի շենքի» և այն սպասարկող հողամասի սեփականատեր է դարձել Հասմիկ Սուրիկի Գրիգորյանը։
Դրանից հետո՝ 2014-ին, Հասմիկ Սուրիկի Գրիգորյանը «հին դպրոցի շենքը» վարձակալության հիմունքներով տվել է Ավշար գյուղական համայնքի «Մշակութային և ընդհանուր սպասարկման բյուջետային հիմնարկ» ՀՈԱԿ-ի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանը: Ամսական վարձակալական վճարի չափը կազմել է 120.000 ՀՀ դրամ: Սակայն, մեր տեղեկություններով, շենքն այդպես էլ չի ծառայել իր նպատակներին։ Վերոնշյալ պայմանագիրը դադարեցվել է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին։
Մեր գնահատմամբ՝ հայտնաբերված հանգամանքներում և փաստերում կարող են առկա լինել ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, Քրեական օրենսգրքով հետապնդելի արարքներ, ուստի հավաքագրված տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն ՝ քննություն իրականացնելու, մեղավորներին ի հայտ բերելու և պատժելու, ինչպես նաև դրա արդյունքում պատճառված վնասը վերականգնելու նպատակով»,- ասված է մարզպետարանի հայտարարության մեջ:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում14:00 02.04.2025
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանըՖրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց Փարիզի Շոայի հուշահամալիր-թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանը։ Հոլոքոստի պատմությունն ուսումնասիրող Եվրոպայի խոշորագույն կենտրոններից մեկում կազմակերպված այս միջոցառմանը ներկա էին Շոայի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը, ցուցահանդեսի համադրող, ֆրանսահայ անվանի պատմաբան Կլեր Մուրադյանը, Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր։ Հայոց ցեղասպանության ոգեկոչման […] ...
13:49 02.04.2025
Մխիթար Հայրապետյանը Տալլինում հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր Տալլինում հանդիպել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ «Քննարկեցինք մեր երկրների միջև ոլորտային համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով հատկապես թվայնացման, կիբերպաշտպանության և արհեստական բանականության կարգավորման ուղղություններով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը։ Հանդիպումից հետո մասնակցեցինք Էստոնիայի ԱԳՆ-ում կազմակերպված աշխատանքային զեկույցների ու քննարկումների, որտեղ ներկայացվեցին թվային կառավարման […] ...
13:40 02.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երեք թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Աշոտ Հայրապետյանին, Արմենուհի Հարությունյանին եւ Անահիտ Աբրահամյանին: ...
13:32 02.04.2025
Վուչիչն ասել է, որ համաշխարհային առաջնորդները գաղտնի բանակցություններ են վարում Պուտինի հետԱշխարհի մի քանի առաջնորդներ գաղտնի բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Ես Պուտինին երեք տարի չեմ տեսել, իսկ նրանցից շատերը (համաշխարհային առաջնորդներ) գաղտնի խոսել են նրա հետ: Եվ ես գիտեմ առնվազն երկու ազդեցիկ առաջնորդների, ովքեր գաղտնի խոսել են նրա հետ», – ասել է նա բլոգեր […] ...
13:16 02.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 2-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 3-7-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի […] ...
13:07 02.04.2025
Գերմանիայի նախագահը Բաքվին և Երևանին կոչ է արել որքան հնարավոր է շուտ ստորագրել համաձայնագիրըԳերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհավորել է Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ համաձայնագրի ավարտի կապակցությամբ։ Այս մասին Շտայնմայերը հայտարարել է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար հայտարարության ժամանակ։ Նա կոչ է արել Բաքվին և Երևանին բաց չթողնել պահը և որքան հնարավոր է շուտ ստորագրել համաձայնագիրը։ «Շատ մեծ քայլ է արվել, և ես […] ...