Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքի քննությունը նորից հետաձգվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքի քննությունը նորից հետաձգվել է

21:18 15.03.2019

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ռազմաբազայից Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու բողոքի քննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ անգամ է չի կայանում:

Հիշեցնենք,  որ Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները ռուս զինծառայողին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին միջնորդություն էին ներկայացրել նախաքննական մարմնին, որը մերժել էր, որպես հիմնավորում ներկայացնելով այն, որ կխախտվի Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը: Մերժումը բողոքարկել են դատարանում, իսկ բողոքի քննություն, որպես այդպիսին, դեռ տեղի չի ունեցել նիստերին քննիչի բացակայության և նոր դատախազի ներգրավելու պատճառով:

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքի քննության երկրորդ նիստն էր, որն այսօր կես ժամ ուշացումով մեկնարկեց: Փոխվել էր գործում ներգրավված պետմեղադրողը: Նախորդն արձակուրդում է:

Նիստը սկսվեց նոր պետմեղադրողի միջնորդությամբ, որով ժամանակ էր խնդրում բողոքի նյութերին ծանոթանալու համար: Տուժողի իրավահաջորդի փաստաբանն էլ սա որակեց ընդամենը բողոքի քննությունը ձգձգելու պատրվակ: Բողոքի բովանդակությունը, ըստ փաստաբան Արայիկ Զալյանի, ծավալուն չէ, ծանոթանալու համար մի քանի ժամն էլ, ըստ նրա, բավարար է:

«Արհեստականորեն գործի քննությունը ձգձգելու ինչ-որ միտում ունի դատախազությունը: Չգիտեմ, թե դա ինչով է պայմանավորված՝ գործի ավարտը հայտարարելով, կամ չգիտեմ ինչով: Ամեն դեպքում այսօրվա դատական նիստին հանպատրաստի ներկայացան նմանատիպ գործով և այն պատճառաբանությամբ, թե դատախազը արձակուրդում է: Իրենք պետք է տեղյակ լինեին, որ տվյալ անձը արձակուրդի մեջ է և պետք է պատրաստված գային դատական նիստին »,- SHANTNEWS.am-ին ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը:

 

Ջուլիետա Ղուկասյկանին ծեծելով մահվան հասցնելու գործի նախաքննությունն ավարտական փուլում է, այսինքն` շուտով դատարան կհասնի: Մինչ այդ կարևոր է, որ դատարանն ավարտի տուժողի իրավահաջորդների բողոքը` ռուս զինծառայողին քրեակատարաողական հիմնարկ տեղափոխելու մասին: Դատարանի որոշումից է կախված, թե Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործը կքննվի Շիրակի մարզի առաջին ատյանի՞ դատարանում, թե՞ նույն դատարանի կողմից, բայց ռուսական ռազմաբազայի տարածքում, ինչպես Պերմյակովի դեպքում էր:

«Ես հույս ունեմ, որ մեր դատարանները կգործեն օրենքի սահմաններում, և մենք չենք հայտնվի այդ իրավիճակում»,- ասել է Արայիկ Զալյանը:

Դատարանը հետաձգելու միջնորդությունը բավարարեց , բայց այսօրվա նիստում հասցրեց նաև որոշում կայացնել, որը վերաբերում էր դատական նիստերի լուսաբանմանը: Նիստը փակ ու առանց տեսախցիկների անցկացնելու հիմքեր չկան, ըստ այդմ՝ տեսանկարահանումը դատարանը թույլատրեց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

20:40 27.11.2024

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

Հարավային Լիբանանից Իսրայելի զինուժի դուրսբերման արագությունը որոշվելու է նրանով, թե որքանով է կայուն հրադադարը «Հըզբոլլահի» հետ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության անանուն պաշտոնյային: «Նա ասել է, որ զորքերի դուրսբերման առաջընթացը և լիբանանցի խաղաղ բնակիչների հայրենիք վերադարձի ժամանակացույցը կախված է նրանից, թե արդյոք համաձայնագրի բոլոր կողմերը կկատարեն դրան»,- հայտնում է գործակալությունը։ «Մենք պետք է […] ...

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

20:30 27.11.2024

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ ««Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի. այդ, իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00»։ ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

20:24 27.11.2024

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, […] ...

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

20:16 27.11.2024

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ուժեղացնել եվրոպական անվտանգությունը և ակտիվացնել այն միջազգային հարցերում։ Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում՝ ԵՀ անդամության թեկնածուների ներկայացման ժամանակ։ «Մեր անվտանգության ամրապնդումն ավելի ու ավելի կարևոր է դառնում այնպիսի վիճելի և փխրուն աշխարհում, որն այսօր է, կարծում եմ, այն Եվրոպային ավելի քան երբևէ անհրաժեշտ է», – […] ...

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

20:08 27.11.2024

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական […] ...

SHANTNEWS

20:00 27.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP