Անհրաժեշտ է քաղաքացուն պատրաստել հնարավոր արտակարգ իրավիճակներին. Ֆելիքս Ցոլակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Անհրաժեշտ է քաղաքացուն պատրաստել հնարավոր արտակարգ իրավիճակներին. Ֆելիքս Ցոլակյան

15:13 15.03.2019

Մարտի 15-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության մարդկանց, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության խթանման ասոցիացիայի ղեկավար Բերնար Ժանինին։ Նախարար Ցոլակյանը՝ ողջունելով պարոն Ժանինին, կարևորեց ասոցիացիայի և նախարարության միջև տարբեր ծրագրերի իրականացումը:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ բնակչության իրազեկում, կանխարգելում, հետևանքների վերացում օղակում առանձնացրեց հատկապես իրազեկումը, և այս համատեքստում բարձր գնահատեց ֆրանսիական կողմի ներգրավմամբ ուսումնական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև հայկական կողմին տրված տեխնիկական օգնությունը։ Ֆելիքս Ցոլակյանը հատուկ շեշտեց անտառային հրդեհների ժամանակ ֆրանսիական արտադրության հրշեջ մեքենաների բարձր արդյունավետությունը։

«Անզորությունը վատ բան է, ուստի անընդհատ անհրաժեշտ է քաղաքացուն պատրաստել հնարավոր արտակարգ իրավիճակներին, մինչ փրկարարի հասնելը քաղաքացին պետք է իմանա ինչպես վարվել տվյալ իրավիճակում »,- իր խոսքում նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Ասոցիացիայի ղեկավար Բերնար Ժանին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, միաժամանակ ցանկություն և պատրաստակամություն հայտնելով շարունակել մինչ այս կատարված աշխատանքը: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը արտակարգ իրավիճակների բնագավառում մեր փրկարարների, ԱԻ նախարարության ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև մարզպետների, քաղաքապետերի, վտանգավոր օբյեկտների ղեկավարների` բնակչության պաշտպանության փորձին ծանոթանալու և Ֆրանսիայի Հանրապետությունում ուսուցում անցնելու գործում կարևորեց հատկապես Բերնար Ժանինի անձնական ներդրումը:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Բերնար Ժանինից նաև շնորհակալություն հայտնեց Սպիտակի երկրաշարժի ժամանակ փրկարարական աշխատանքներին ակտիվ մասնակցելու, ինչպես նաև հետագա մարդասիրական գործունեության համար։ Հանդիպման ավարտին ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ֆրանսիայի Հանրապետության մարդկանց, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, որը հնարավորություն կտա բարձրացնել ուսուցման գործընթացի որակը, կիրառել ուսուցման եվրոպական ստանդարտներին համապատասխան մեթոդներ` դրանով իսկ նպաստելով ինչպես Ակադեմիայի, այնպես էլ Ասոցիացիայի կարողությունների զարգացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

17:20 18.04.2025

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Դ․Ն․-ին քաղաքացիական բուժհաստատությունում գտնվելու ժամանակ բուժհաստատության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պետք է փոխանցի արգելված իր։ Ապրիլի 17-ին դատապարտյալ Դ․Ն․-ն հերթական բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի […] ...

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

16:51 18.04.2025

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս հանգամանքը ստիպել է ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։ Մադրիդյան ակումբը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան («Միլան»), Ժոան Գարսիա («Ժիրոնա») և Լուկաս Շևալյե («Լիլ»)։ Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» […] ...

BACK_TO_TOP