ԿԲ-ն հայտարարություն է տարածել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+13.09 oC

ԿԲ-ն հայտարարություն է տարածել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների վերաբերյալ

15:15 15.03.2019

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների վերաբերյալ:

«Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինական ծագման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը նախատեսված է Եվրոպայի խորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ Վարշավայի կոնվենցիա), որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է առանց վերապահման՝ 2008 թ-ին։

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը նախատեսված է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայով, որը ՀՀ կողմից վավերացվել է կրկին առանց վերապահման՝ 2007 թ-ին։

Բացի այդ, ՖԱԹՖ-ի 4-րդ և 38-րդ հանձնարարականները ևս հստակ սահմանում են երկրների կողմից վերոգրյալ երկու ինստիտուտների ներդրման վերաբերյալ պահանջներ։

Հարկ է նշել, որ նշված ինստիտուտների ՀՀ-ում ներդրմանն են անդրադարձել մի շարք միջազգային գնահատման հաշվետվություններ։ Մասնավորապես՝

  • Եվրոպայի խորհրդի կողմից 2016 թ-ին հաստատվել է Վարշավայի կոնվենցիայի համապատասխանության գնահատման հաշվետվությունը, որով նշվել է, որ ՀՀ-ն պետք է ձեռնարկի համարժեք օրենսդրական քայլեր կոնվենցիայով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանցից պահանջելու հիմնավորումներ բռնագանձման ենթակա գույքի օրինական ծագման վերաբերյալ:
  • Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2018 թ. հաստատվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային ՀՀ համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով արձանագրվել է, որ ՀՀ-ում չի ներդրվել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը: Հաշվետվությամբ ՀՀ-ին կոչ է արվում ներդնել Կոնվենցիայով նախատեսված նոր գործիքները, այդ թվում՝ վերոնշյալ ինստիտուտը քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով:
  • Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թ-ին հաստատվել է ՖԱԹՖ-ի հանձնարարականների ներդրման նպատակով 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով ամրագրվել է, որ «ՀՀ-ն հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պրակտիկան բարելավելու նպատակով պետք է դիտարկի ծանր հանցագործությունների դեպքում եկամուտների կամ բռնագանձման ենթակա այլ գույքի օրինական ծագումը ապացուցելու պարտավորությունը հանցավորի նկատմամբ տարածելու և առանց մեղադրական դատավճռի առկայության բռնագանձման ինստիտուտների ներդրման հարցերը»:

Կարևոր է արձանագրել, որ նշված ինստիտուտները ներդրված են ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային և մի շարք այլ երկրներում, այդ թվում Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Լատվիայում, Լիտվայում, Սերբիայում և այլն։

Հաշվի առնելով վերոնշյալը, մասնավորապես միջազգային կառույցների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված հանձնարարականները, դեռևս 2016 թ-ի ապրիլին Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել ներկայացնել այս ինստիտուտների ներդրման միջազգային փորձը և Հայաստանում դրա ներդրման հնարավորությունները, ինչը Հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել սահմանված ժամանակացույցի համաձայն՝ 2018 թ-ի նոյեմբերին։

Հայաստանի Հանրապետությունում այս ինստիտուտների ներդրման հետ կապված 01.03.2019 թ-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու և համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

14:19 11.04.2025

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

ԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

14:10 11.04.2025

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

Անգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:02 11.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ ​ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...

Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունը

13:53 11.04.2025

Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...

BACK_TO_TOP