Ազատության հրապարակում քաղաքացուն հարվածող ոստիկանի լիազորությունները դադարեցվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    386.93
  • RUBLE
    4.02
  • 424.27
WEATHER
+24.09 oC

Ազատության հրապարակում քաղաքացուն հարվածող ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

23:56 14.03.2019

«Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:

Արդյունքների մասին կտեղեկացվի քննության ավարտից հետո»,- այս մասին պարզաբանում է տարածվել ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը «հիբրիդային գործողությունների» համար

14:30 08.10.2024

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը «հիբրիդային գործողությունների» համար

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը՝ «հիբրիդային գործողությունների» և արտասահմանում ընտրություններին միջամտելու համար։ Այս մասին ասված է ԵՄ խորհրդի բանաձեւում։ «ԵՄ խորհուրդն այսօր հավանություն է տվել արգելող միջոցների նոր մեխանիզմին»,- ասվում է փաստաթղթում։ Այն պարզաբանում է, որ այս մեխանիզմն ուղղված է արտերկրում Ռուսաստանի Դաշնության որոշակի «ապակայունացնող գործողությունների» դեմ։ Սահմանափակումներ են մտցվելու «հիբրիդային գործողությունների» […] ...

Իրաքյան խմբավորումները հայտարարել են Իսրայելում թիրախների վրա հարձակումների մասին

14:24 08.10.2024

Իրաքյան խմբավորումները հայտարարել են Իսրայելում թիրախների վրա հարձակումների մասին

Իրաքի իսլամական դիմադրության շրջանակներում իրաքյան զինված շիա խմբավորումները հայտարարել են, որ հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել են հինգ թիրախների վրա Իսրայելի հյուսիսում և կենտրոնում: «Շարունակելով մեր մոտեցումը՝ դիմակայելու օկուպացիային և աջակցելու մեր ժողովրդին Պաղեստինում և Լիբանանում, «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկները գրոհել են օկուպացված տարածքների կենտրոնում և հյուսիսում թիրախները՝ օգտագործելով առաջադեմ «Ալ-Արքաբ» թեւավոր հրթիռներ և անօդաչու […] ...

Նախնական տվյալներով՝ Իսակովի պողոտայում հրդեհի հետևանքով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել․ ՔԿ

14:07 08.10.2024

Նախնական տվյալներով՝ Իսակովի պողոտայում հրդեհի հետևանքով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել․ ՔԿ

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման և խանութի արվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։ Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է […] ...

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար

13:58 08.10.2024

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար

Այսօրվանից մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։ Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։ Առաջին փուլում, ըստ հիմնանորոգման նախագծի, ներառված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման […] ...

Հոկտեմբերի 13-ին արի՛ Երևան տոնենք․ Երևանի քաղաքապետարան

13:51 08.10.2024

Հոկտեմբերի 13-ին արի՛ Երևան տոնենք․ Երևանի քաղաքապետարան

Հոկտեմբերի 13-ին արի՛ Երևան տոնենք, հրավիրում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի մեջ։ Կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու և գարեջրի փառատոններ։ Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան մայրաքաղաքի ամենասիրված […] ...

Էրդողանը Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ «թուրքական լավ նվեր» է ուղարկել

13:42 08.10.2024

Էրդողանը Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ «թուրքական լավ նվեր» է ուղարկել

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ ծննդյան նվեր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։ Ինչպես ասել է Ուշակովը, Էրդողանը հատուկ նվեր է ուղարկել երկու ղեկավարների երեկվա զրույցից առաջ։ Պուտինի օգնականը չի մանրամասնել, սակայն նշել է, որ դա «թուրքական լավ նվեր է»։ Նաև, […] ...

BACK_TO_TOP